Կաղապար:Այսօր/Ապրիլի 17
Հիմնական հոդված՝ Ապրիլի 17
- 1839 թ. – Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո ստեղծվեց Գվատեմալան։
- 1856 թ. – Քվեբեկ քաղաքը հռչակվեց Կանադայի մայրաքաղաք։
- 1885 թ. – ծնվել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, խմբավար, Հայաստանի օրհներգի (Մեր հայրենիք) երաժշտության հեղինակ (մահ. 1967 թ.)։
- 1897 թ. – Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները։
- 1922 թ. – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաներին ծովում խեղդել) և «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրին։
- 1932 թ. – ծնվել է Կարեն Դեմիրճյանը՝ հայ քաղաքական և պետական գործիչ, 1974-1988 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (սպանվել է 1999 թ.)։
- 1968 թ. – ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը։