Կախա Կալաձե

վրացի ֆուտբոլիստ և պետական գործիչ

Կախաբեր (Կախա) Կալաձե (վրաց.՝ კახაბერ (კახა) კარლოს ძე კალაძე, փետրվարի 27, 1978(1978-02-27)[2][3][4], Սամտրեդիա, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, նախկին ֆուտբոլիստ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Խաղացել է Կիևի «Դինամո» և «Ջենոա» ակումբներում։ Արժանացել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (2001-2003 և 2006 թվականներին[5]) և համարվում է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը[6]։

Կախաբեր Կալաձե
վրաց.՝ კახა კალაძე
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Մականուն Կախա, Կալա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1978(1978-02-27) (46 տարեկան)
Ծննդավայր Սամտրեդիա, Վրացական ԽՍՀ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան

Կալաձեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1993 թվականին՝ Թբիլիսիի «Դինամո» ակումբում։ Այնտեղ Կալաձեն անցկացրեց 5 տարի՝ խաղալով 82 խաղ, և 5 անգամ արժանացավ Վրաստանի չեմպիոնի տիտղոսին։ 1998 թվականին նա տեղափոխվեց Կիևյան «Դինամո», որտեղ 3 անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոն, նաև 3 անգամ դարձավ երկրի գավաթակիր։ «Դինամո» ակումբում նա անցկացրեց 71 խաղ և 2001 թվականին պայմանագիր ստորագրեց իտալական «Միլան»ի հետ։ «Միլանում» նա հաղթեց 1 իտալական առաջնություն, 2 անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, 1 անգամ էլ արժանացավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթին։ 2010 թվականի ամռանը Կալաձեն տեղափոխվեց «Ժենոա»։ 2 տարում «Ժենոա»-յում, Կալաձեն անցկացրեց 56 խաղ և խփեց 2 գոլ։ 2012 թվականի մայիսի 12-ին Կալաձեի կարիերան ավարտվեց։

15 տարի նա խաղացել է ազգային հավաքականում։ 84 խաղերից, Կալաձեն, միայն 50-ում է եղել թիմի ավագ։ Կալաձեն հավաքականից հեռանալու մասին հայտարարել է 2011 թվականի դեկտեմբերի 11-ին[7][8]։

2013 թվականի հունիսի 2-ին տեղի ունեցավ Կալաձեի հրաժեշտի խաղը, որին մասնակցեցին ճանաչված ֆուտբոլիստներ Ֆաբիո Կանավառոն, Լուկա Տոնին, Ֆեռնանդո Կոուտուն, Շոթա Արվելաձեն, Վլադիսլավ Վաշչուկը, Ալեքսանդր Շովկովսկին, Պաոլո Մալդինին, Մաթյո Ֆլամինին, Մասսիմո Օդդոն, Ֆաբիո Գրոսսոն և այլք։ Խաղին ներկա է եղել 70 000 մարդ[9]։

Կալաձեն իր քաղաքական կարիերան սկսել է «Վրացական երազ» կուսակցությունում, որն այդ ժամանակ դեռ ընդդիմադիր կողմ էր։ Ընտրություններից հետո կուսակցության ղեկավար ընտրվեց Իվանիշվիլին (երկրի վարչապետը), ի��կ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին, Կալաձեին նշանակեցին էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

Կալաձեն Վրաստանի այն եզակի ֆուտբոլիստներից է, որ կարողացել է 2 անգամ արժանանալ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնի տիտղոսին։

Ակումբային կարիերա

խմբագրել

Վաղ կարիերան

խմբագրել

Կախան ծնվել է 1978 թվականի փետրվարի 27-ին, Վրաստանի Սամտրեդիա քաղաքում։ Ֆուտբոլ խաղալ նա սովորել է դեռ մանկուց։ Կախայի հայրը՝ Կառլո Կալաձեն, նույնպես ֆուտբոլիստ է, խաղացել է «Լոկոմոտիվ» ակումբում։ Կախան իր ֆուտբոլային կարիերան սկսել 11 տարեկանից, խաղացել է քաղաքի մանկապատանեկան ակումբում։ Ակումբի նախագահն էր Կառլո Կալաձեն, Կախայի հայրը։ Խաղացել է հարձակվողի դիրքում, թիմի մարզիչը Վանո Կուրուլաշվիլին էր։ 1993/94 սեզոնին Կախան 16 տարեկան էր, երբ արդեն խաղում էր Դինամոյում[10]։ «Դինամո» ակումբում նա խաղաց 82 խաղ՝ խփելով 1 գոլ[11]։

1998 թվականի սկզբին Կախան տեղափոխվեց Կիև։ Ֆուտբոլիստի տրանսֆերը 280 հազար դոլլար էր։ Կախան «Դինամո» ակումբում, 2.5 տարում, խաղաց 63 խաղ և դարձավ թիմի հիմնական պաշտպանը։ Կախան նաև հայտնվում էր շատ կարևոր խաղերում, որոնցից էր 1998/99 մրցաշրջանի կիսաեզրափակիչ խաղը, որտեղ նրանք խաղացին Բավարիայի դեմ, որտեղ Կախայի թիմը պարտվեց 4։3 հաշվով[10][11]։ Նրանք մինչև կիսաեզրափակիչ հասնելը մրցել են այնպիսի թիմերի հետ որոնցից էր Ռեալ Մադրիդը, Արսենալը։ Կալաձեն 8 անգամ անընդմեջ արժանացել է չեմպիոնի տիտղոսին։

«Միլան»

խմբագրել

2001 թվականի հունվարից Կալաձեն խաղացել է իտալական «Միլանում»։ Պաշտպանի տրանսֆերը 16 մլն € էր։ Այդ օրվանից Կախան դարձավ ամենահարուստ ֆուտբոլիստը Վրաստանում։

2002/03 մրցաշրջանում Կախան Միլանում անցկացրեց 46 խաղ, որոնցից 27-ը Իտալիայի Սերիա Ա առաջնությունում։ Նույն թվականին Միլանը հաղթեց չեմպիոնների լիգան, եզրափակչում հաղթելով Յուվենտուսին[12], իսկ Իտալական առաջնությունում դարձան չեմպիոն հաղթելով «Ռոմային»[13]։ Կախան դարձավ առաջին վրացի ֆուտբոլիստը, ով կարողացավ հաղթել չեմպիոնների լիգան[14]։

2003/04 մրցաշրջանում Կախան խաղաց 6 խաղ։ Հաջորդ մրցաշրջանում՝ Սերիա A-յում, խաղաց 19 խաղ, իսկ Չեմպիոնների Լիգայում խաղաց 5 խաղ, և Միլանը զբաղեցրեց 2 տեղը աղյուսակում։ Չեմպիոնների Լիգայում, Լիվերպուլի դեմ խաղում, Կախան նստած էր պահեստայինների նստարանին։ «Միլանը» այդ խաղում պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում։ Հիմնական ժամանակում հաշիվը 3։3 էր[15]։

Կալաձեի միակ դժգոհությունը այն էր, որ նա չի կարողանում ընդգրկվել հիմնական կազմում[16][17][18]։ Կալաձեն մամուլի ասուլիսում ասաց՝ «Ես համաձայն եմ տեղափոխվել Չելսի, պետք է միայն սպասել Միլանի համաձա��նությանը։ Կարծում եմ, որ ինձ չի հաջողվի դառնալ Չելսիի ֆուտբոլիստ»[19]։» Բայց Չելսին որոշեց պայմանագիր կնքել Դել Օրնոյի հետ[20]։ 2005 թվականի հունիսի 30-ին, Կալաձեն երկարացրեց պայմանագիրը Միլանի հետ (Մինչև 2010 թվականը)[21]։ 2005/06 մրցաշրջանում Պաոլո Մալդինին վնասվածք ստացավ, դա նշանակում է, որ Կալաձեն կտեղափոխվի կենտրոնական գիծ։ Այդ մրցաշրջանում Միլանը զբաղեցրեց 3 տեղը[22]։

 
Կալաձեն և Պացանին

2006/07 մրցաշրջանում Կալաձեն գոլի հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում։ Որը դարձավ նրա միակ գնդակը այս մրցաշրջանում։ «Միլանէլ ավարտեց մրցաշրջանը 4 տեղով[23]։ Կալաձեն 2 անգամ հաղթեց Չեմպիոնների Լիգան, և 2007 թվականի մայիսի 23-ին Միլանը 2։1 հաշվով հաղթեց Լիվերպուլին[24]։ Հետագայում, նույն թվականի դեկտեմբերին, Կալաձեն հաղթեց աշխարհի առաջնությունը, որտեղ Միլանը հաղթեց Բոկա Խունիորս-ին 4։2 հաշվով[25]։ 2001—2003, 2006 և 2008 թվականներին Կալաձեն արժանացել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

«Ջենոա»

խմբագրել

2010 թվականի օգոստոսի 31-ին, ինչպես Միլանի, այնպես էլ Ջենոայի հետ, Կալաձեն կնքեց պայմանագիր (2 տարով)[26]։ Ավելի ուշ պարզվել է, որ տրանսֆերը անվճար է եղել[27]։ 2010/11 մրցաշրջանում խաղացել է 26 խաղ և «Պարմա»յի հետ խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Այդ գոլը նրա միակ գոլն է եղել մրցաշրջանում[28]։ Կախան ճանաչվել է Իտալիայի A Սերիայի 2-րդ լավագույն պաշտպանը, այդ լուրը գրվել է La Gazzetta dello Sport թերթում[29]։ 2012 թվականի մայիսի 12-ին Կալաձեն ավարտեց իր ֆուտբոլային կարիերան[30][31]։

Հավաքականում

խմբագրել

Առաջին ելույթը հավաքականում եղել է 1996 թվականին։ Այդ ժամանակ Վրաստանը մրցում էր Կիպրոսի դեմ, խաղի վերջին՝ 72-րդ րոպեին փոխարինեց Միխայիլ Կավելաշվիլիին[32]։ Մեկ տարի անց Կախային կանչեցին ազգային հավաքական, Լիբանան-ի դեմ խաղին։ Կախայի պաշտոնական դեբյուտը կայացել է 1997 թվականի հունիսի 14-ին։ Եվրո-2000-ի խաղերի ժամանակ Կախան ունեցել է իր մասնակցությունը[33]։

Խաղային ոճը

խմբագրել

Կալաձեն կարողանում էր խաղալ խաղային յուրաքանչյուր դիրքում, թե՛ պաշտպանական, թե՛ կիսապաշտպանական։ Կարողանում էր խաղալ թե՛ կենտրոնում, թե՛ աջ կամ ձախ եզրերում։ Կարողանում էր հիանալի գրոհներ ստեղծել, ուղիղ և շեշտակի փոխանցումներ կատարել։ Կալաձեն իր վարպետության համար արժանացել է Վրաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Սեզոն Ազգային
Լիգա
Ազգային
Գավաթ
Եվրոգավաթ Ուրիշ
Турниры
Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Թբիլիսի (ֆուտբոլային ակումբ) 1993/94 9 1 - - - - - - 9 1
1994/95 23 0 - - - - - - 23 0
1995/96 23 0 - - 1 0 - - 24 0
1996/97 12 0 - - 4 0 - - 16 0
1997/98 15 0 - - 7 0 - - 22 0
Ընդհանուր 82 1 12 0 94 1
Կիևյան «Դինամո» 1997/98 13 2 - - - - - - 13 2
1998/99 25 3 - - 12 1 - - 37 4
1999/2000 25 1 - - 14 1 - - 39 2
2000/01 8 0 - - 7 1 - - 15 1
Ընդհանուր 71 6 33 3 104 9
Միլան (ֆուտբոլային ակումբ) 2000/01 17 3 1 0 - - - - 18 3
2001/02 30 4 5 0 11 0 - - 46 4
2002/03 27 0 4 1 15 0 - - 46 1
2003/04 6 0 3 0 1 0 1 0 11 0
2004/05 19 2 2 0 5 0 - - 26 2
2005/06 28 2 4 0 11 0 - - 43 2
2006/07 18 1 1 0 7 0 - - 26 1
2007/08 32 0 - - 8 0 2 0 42 0
2008/09 11 0 1 0 4 0 - - 16 0
2009/10 6 0 2 0 2 0 - - 10 0
Ընդհանուր 194 12 23 1 64 0 3 0 284 13
Ջենոա 2010/11 26 1 2 0 0 0 - - 28 1
2011/12 27 0 1 1 0 0 - - 28 1
Ընդհանուր 53 1 3 1 0 0 56 2
Ամբողջ կարիերա 370 20 26 2 109 3 3 0 538 27

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1996 3 0
1997 3 0
1998 8 0
1999 7 0
2000 3 0
2001 7 0
2002 2 0
2003 2 0
2004 5 0
2005 10 0
2006 4 0
2007 6 0
2008 4 1
2009 4 0
2010 7 0
2011 8 0
Ընդհանուր 83 1

Պարգևներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
  Վրաստան

Դինամո Թբիլիսի

  • Վրաստանի չեմպիոն (1994, 1995, 1996, 1997 թվականներին)
  • Վրաստանի գավաթակիր (1994, 1995, 1996, 1997 թվականներին)
  Ուկրաինա

Դինամո Կիև

  • Ուկրաինայի չեմպիոն (1998, 1999, 2000 թվականներին)
  • Ուկրաինայի գավաթակիր (1998, 1999, 2000 թվականներին)
  • Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի խաղացող (1999 թվականին)

  Իտալիա

Միլան

Անձնական

խմբագրել
  • Տարվա ֆուտբոլիստ Վրաստանում (2001, 2002, 2003, 2006 թվականներին)

Ֆուտբոլից դուրս

խմբագրել
Կախա Կալաձե
վրաց.՝ კახა კალაძე
 
Կախա Կալաձե և Ռիչարդ Նորլանդ
 
Դրոշ
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
 
Կուսակցություն՝ Վրացական երազանք
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և քաղաքապետ
Ազգություն   Վրաստան
Ծննդյան օր փետրվարի 27, 1978(1978-02-27) (46 տարեկան)
Ծննդավայր   Վրաստան Սամտրեդիա
Քաղաքացիություն   Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ კახაბერ კალაძე
Ամուսին Anouki Areshidze?
Զավակներ 3
 
Ինքնագիր  
 
Պարգևներ

Անձնական կյանքը

խմբագրել

2001 թվականին Կախի Կալաձեի եղբայրը՝ Լևանը, ով բժշկականի ուսանող էր, առևանգվել էր Վրաստանում, 600 000 $ փրկագին ստանալու նպատակով[34]։ Վրաստանի նախահագ Էդուարդ Շևարդնաձեն խոստացել էր «Մենք ամեն ինչ անում ենք նրան գտնելու համար»[35]։ Չնայած այս երաշխավորությանը՝ Լևանին միայն մեկ անգամ ցույց տվեցին տեսանյութով, նրա աչքերը կապած էին, և նա օգնություն էր խնդրում[36]։ Առևանգումից հետո Կալաձեն ուզում էր ուկրաինական քաղաքացիություն ընդունել, բայց փոխեց իր որոշումը՝ «Եղավ մի պահ, երբ ես մտածում էի ազգային հավաքականից վերջնականապես հեռանալու մասին, բայց ես դա չկարողացա անել՝հարգելով վրաց ժողովրդին և երկրպագուներին, ովքեր գալիս են և աջակցում են մեզ[37][38]։» Ուղիղ չորս տարի անց, 2005 թվականի մայիսի 6-ին վրաց ոստիկանները Սվանեթիայի շրջանում հայտնաբերեցին ութ դիակ, ենթադրվում էր, որ մահացածների թվում էր նաև Լևանը։ 2006 թվականի փետրվարի 21-ին, հետաքննչական Ֆեդերալ Բյուրոյի մասնագետների տեստերով, պարզ դարձավ, որ սպանվածների թվում պաշտոնապես ճանաչված Լևանն էր։ Տեղական ԶԼՄ-ները պնդում էին, որ Կալաձեի ընտանիքը վճարել էր փրկագինը, թեպետ մեկ այլ աղբյուր վկայում էր, որ Կալաձեի հայրը փորձել է հանդիպել առևանգիչների հետ, որոնք իրենց հերթին փախել են՝ համարելով, որ իրենց հետապնդում է ոստիկանությունը։ Երկու տղամարդ ազատազրկման դատապարտվեցին սպանության համար. Դավիթ Ասաթիանին՝ 25 տարով, և Մերաբ Ամիսուլաշվիլին՝ 5 տարով։

2009 թվականի հուլիսի 14-ին Կալաձեի կինը՝ դիզայներ Անուկի Արեշիձեն Միլանում ունեցավ իր առաջնեկին։ Ամուսինները իրենց որդու անունը Լևան դրեցին՝ ի հիշատակ Կալաձեի եղբոր։ Զույգը երեք երեխա ունի[39]։

Կալադձեն ակտիվ մասնակցություն ունի բարեգործական ակցիաներին և համարվում է ՖԻՖԱ-ի դեսպանը, ՍՈՍ մանկական գյուղերում։ Շնորհիվ իր «Kala Foundation» բարեգործական կազմակերպության (հիմնադրվել է 2008 թվականին) Կալաձեն 2008 թվականին Հարավային Օսեթիայի ռազմական կոնֆլիկտի ժամանակ 50 000 € է հավաքել Հարավային Օսեթիայի փախստականների համար[40]։ Միևնույն ժամանակ Կալաձեն ծրագրում է հանդես գալ ինքնակենսագրականով, որից առաջացած հասույթը կուղղվի «Kala Foundation»ին[41][42]։

Բիզնեսը

խմբագրել

Դեռևս ֆուտբոլային ակտիվ կարիերայի ժամանակաընթացքում, Կալաձեն ներդնումներ է արել Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում և Ղազախստանում[43]։ Կալաձեին է պատկանում «Kala Capital»-ը՝ 2008 թվականին Վրաստանում հիմնադրված էներգետիկ ուղղվածություն ունեցող ներդրումային ընկերությունը։ Վերջինիս գործադիր մարմինը համարվում է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, ով 2010 թվականին անվանարկվեց որպես «Պուտինի նոր մամլիչը Վրաստանի համար»[44]։

Կալաձեի ձեռնարկումների թվում է «Buddha Bar» ռեստորանը Կիևում, որը բացվել է 2008 թվականից[45]։ Կալաձեն նաև համարվում է միլանյան «Ջաննինո» ռեստորանի սեփականատերը։ Ռեստորանը հիմնել է Ջաննինո Բինդին 1899 թվականին[46][47]։ Ռեստորանը «Միշլենի կարմիր ուղեցույց-գրքում» նշված է աստղի տակ[48]։

«Kala Capital»-ը տիրապետում է վրացական հիդրոէներգետիկ շինարարական «SakHidroEnergoMsheni» ընկերության (հիմնադրվել է 1998 թվականին) 45 % բաժնեմասը։ Այնուամենայնիվ, 2012 թվականի հոկտեմբերին էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նրա նշանակումը վտանգ էր ներշնչում. հնարավոր էր հետաքրքրությունների բախում[49]։ Հաշվետվություններում ասվում էր, որ Կալաձեն կարող է հրաժարվել նախարարական պորտֆելից կամ՝ կարող է վաճառել «SakHidroEnergoMsheni»-ի բաժնետոմսերը իր նշանակումից 10 օրվա ընթացքում[50]։ 2012 թվականի նոյեմբերին «Kala Capital»-ը վաճառեց «GMC Group»-ի բաժնետոմսերը, բայց կոմերցիոն արմատական հետաքրքրությունների վտանգը շարունակեց առկա մնալ[51]։

Քաղաքական կարիերայի սկիզբը

խմբագրել

Կալաձեն ակտիվորեն զբաղվել է վրաց քաղաքականությամբ, անդամագրվել է այն ժամանակվա ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժմանը՝ հիմնադրված 2012 թվականի փետրվարին միլիարդատեր Բիձին Իվանաշվիլու կողմից։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին նա ընտրվել է Վրաստանի պառլամենտի պատգամավոր[52]։ 2012 թվականի հոկտեմբերի 25-ին զբաղեցրել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Այս նշանակումը թերահավատորեն է ընդունվել[53]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.nplg.gov.ge/bios/en/00002638/
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Կալաձեն 4-րդ անգամ դարձել է Վրաստանի լավագույն ֆուտբոլսիտ» (Russian). Sport-express.ru. 2006 թ․ հունիսի 9. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Georgia clashes with Russia – in football». BBC Sport. 2002 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Իվանիշվիլին սկսում է հասարակական շարժումը». Civil Georgia. 2011 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «Georgia Կալաձեի հայտարարությունը». UEFA.com. 2011 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «Թբիլիսիում անցկացվեց Կալաձեի հրաժեշտի խաղը». championat.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  10. «Football Database profile». Football Database. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «Eurosport – Kakha Kaladze». Eurosport. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  12. «Միլանը դարձավ չեմպիոնների լիգայի հաղթող». BBC Sport. 2003 թ․ մայիսի 28. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  13. «Իտալիայի 2002/03 մրցաշրջան». RSSSF. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  14. Paul Kennedy. «Միլանը կրկին դարձավ Եվրոպայի չեմպիոն» (PDF). Soccer America. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  15. «11 մետրանոց հարվածաշարը». ESPN. 2005 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  16. և Չելսին «Կալաձեն տեղափոխվում է Չելսի». Daily Mail. 2005 թ․ հունիսի 2. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  17. Marcotti, Gabriele (2005 թ․ հունիսի 2). «Chelsea may swap Crespo for Kaladze». Times Online. London. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
  18. «Կալաձեն նախապատրաստում է հարցազրույցի, Չելսիի համար». BBC Sport. 2005 թ․ հունիսի 14. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  19. Zaza Tsuladze (2005 թ․ հունիսի 9). «Կալաձեն ուրախ կլինի տեղափոխվել Չելսի». London: The Independent. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  20. «Կալաձեն երախտապարտ է Չելսիի քայլից». Daily Mail. 2007 թ․ մայիսի 21. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  21. «Կալաձեն շատ ուրախ է Միլանում մնալու համար». UEFA.com. 2005 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  22. «Իտալիայի 2005/06 մրցաշրջան». RSSSF. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  23. «Իտալիայի 2006/07 մրցաշրջան». RSSSF. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  24. Phil McNulty (2007 թ․ մայիսի 23). «Միլանը հաղթեց Լիվերպուլին 2:1 հաշվով». BBC Sport. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  25. «Միլան 4–2 Բոկա Խունիորս». BBC Sport. 2007 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  26. «Preso Kaladze a titolo definitivo». genoacfc.it (Italian). Genoa Cricket and Football Club. 2010 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Relazioni e bilancio al 31 Dicembre 2010 gruppo Milan» (PDF). A.C. Milan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  28. «Genoa vs. Parma 3–1». soccerway.com. Soccerway. 2011 թ․ հունվարի 30. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
  29. «Kaladze Is in the Second Place among Serie A Defenders». worldsport.ge. Worldsport. 2011 թ․ մայիսի 30. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
  30. «Genoa's Kakha Kaladze announces retirement from football». Goal.com. Goal.com. 2012 թ․ մայիսի 12. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
  31. «Каладзе завершил карьеру». eurosport.ru.
  32. «Kakha Kaladze – profile». European Football. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  33. «Georgia – International Results». RSSSF. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 14-ին.
  34. Frank Dunne (2008 թ․ մարտի 3). «Milan bank on Kaladze steel». London: The Independent. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  35. Christopher Davies (2003 թ․ հունիսի 10). «Kidnap mystery worries Kaladze». London: The Telegraph. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  36. Amy Lawrence (2009 թ․ հուլիսի 30). «Kakha Kaladze and Gianluca Pessotto's good news gives football perspective». London: Guardian. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  37. «Former Georgian Prosecutor General Implicated in Failure to Solve Abduction Case». Eurasianet. 2005 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  38. «123football.com – Kakha Kaladze». 123football.com. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  39. «A Sweet Emotion». A.C. Milan. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  40. «About Kala Foundation». Kalafoundation.it. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  41. Natalie Mchedlishvili (2008 թ․ հուլիսի 4). «Kakha Kaladze aids Georgian football with Kala Foundation». Georgian Daily. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
  42. Mary Hannigan (2008 թ․ սեպտեմբերի 6). «Captain Kaladze looks to lift the gloom for Georgia». Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  43. «Ex-PM Chairs Soccer Star's Business Group». Civil.ge. 2008 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  44. Giorgi Kvelashvili (2010 թ․ հունվարի 7). «Former Prime Minister Zurab Noghaideli: Putin's New Pick for Georgia?». Jamestown Foundation.
  45. «История Buddha Bar». buddhabar.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  46. «Ristorante Giannino» (Italian). Ristorantegiannino.it. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Clubs set to cash in from Chelsea exodus». London: The Telegraph. 2007 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.
  48. «Kaladze fa rinascere Giannino» (Italian). la Repubblica. 2006 թ․ հունիսի 4. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «Possible conflict of interests of Kakha Kaladze». transparency.ge. 2012 թ․ հոկտեմբերի 22.
  50. «Kakha Kaladze Makes a Statement on a Possible Conflict of Interest» (PDF). commersant.ge. 2012 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  51. «Process of Selling Kakhi Kaladze's shares in «Sakhidromsheni» is Over». interpressnews.ge. 04-11-2012.
  52. «Ivanishvili Confirmed as Prime Minister». Civil Georgia. 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  53. Georgia-installs-soccer-star-as-energy-minister «Georgia installs soccer star as energy minister». 2012 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախա Կալաձե» հոդվածին։