Խաղարկող պաշտպան կամ առաջին համար (այլ անվանում՝ փլեյմեյքեր), դիրք բասկետբոլ սպորտաձևում, նշանակվում է Խ (PG) տառերով։ Խաղարկողն ունի բավականին կարևոր դեր խաղի ցանկացած պահին, քանի որ վերջինիս վրա է հանդիպման պատշաճ կազմակերպումը, մասնավորապես՝ ճիշտ հարձակում իրականացնելը, գնդակի կառավարումը և ժամանակին ու ճիշտ անձանց գնդակ փոխանցելը։ Խաղարկողի դիրքում հանդես եկող բասկետբոլիստների մոտ շատ հաճախ առկա է արագավազություն, ընդ որում՝ որոշ խաղարկողներ նույնիսկ կարող են իրենց արագավազությամբ մրցել թեթև աթլետների հետ։ Բացի արագավազությունից խաղարկողը պետք է նաև կարողանա ունենալ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու ունակություն։

Կանադացի հայտնի խաղարկող Սթիվ Նեշը խաղի ժամանակ

Արտաքին հղումներ

խմբագրել
Պաշտպաններ   1. Խաղարկող Խաղարկող-ռմբարկու (PG/SG)
2. Հարձակվող պաշտպան Պաշտպան-հարձակվող/Սվինգմեն (SG/SF կամ SG/PF)
Հարձակվողներ 3. Թեթև հարձակվող Անկյունային (SF/PF)
4. Ծանր հարձակվող Խաղարկող-հարձակվող (PG/SF կամ PG/PF)
Կենտրոնական 5. Կենտրոնական Հարձակվող-Կենտրոնական/Բիգմեն (SF/C կամ PF/C)
Ֆրոնտքորտ (SF/PF/C) | Թիմի ավագ | Գլխավոր մարզիչ |