Լյուդմիլա Հարությունյան
Լյուդմիլա Հակոբի Հարությունյան (նոյեմբերի 13, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սոցիոլոգ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988)։
Լյուդմիլա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան, ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան Մոսկվայի պետական համալսարան Սորբոնի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն | սոցիոլոգ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | ՀՀ Մովսես Խորենացու մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան |
Կենսագրություն
խմբագրել1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
1963-1980 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսություն ամբիոնում որպես ասիստենտ, դասախոս, դոցենտ։ 1981-1985 թվականներին՝ ԵՊՀ սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1986 թվականից՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս։ 1986-2003 թվականներին՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2003-2010 թվականներին՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան։ 1994-1995 թվականներին եղել է Փարիզի ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտի այցելու գիտաշխատող։ 1997-2000 թվականներին դասախոսել է Ջորջ Մայսոն համալսարանում (ԱՄՆ)։ 2003-2006 թվականներին եղել է Նորանկախ պետությունների գիտնականների համագործակցության միջազգային ասոցիացիայի (INTAS) խորհրդի անդամ։ 2008-2010 թվականներին հրավիրվել է աշխատելու որպես պրոֆեսոր՝ Շվեդիայի առաջատար հետազոտությունների կոլեգիայում (SCAS), 2007-2010 թվականներին՝ Եվրոպայի Խորհրդի սոցիալական իրավունքի կոմիտեի ընտրված անդամ։ Կոնեկտիկուտի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի պատվավոր դոկտոր է։ Աշխատությունները վերաբերում են ազգաբնակչության վերարտադրությանը և տեղաշարժին, կյանքի որակին և ապրելակերպին, հակամարտությունների վերլուծությանը և լուծմանը[1]։
1989-1991 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ։ 1998-2003 թվականներին եղել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահը։ 2004 թվականից՝ «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահն է։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2018
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2011
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2009
- ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալ, 2001
- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 1999
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Հարությունյան» հոդվածին։ |