Լի Չոն Ուկ
Լի Չոն Ուկ [4] (կոր.՝ 이종욱, 李鍾郁 ապրիլի 12, 1945[1], Սեուլ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ - մայիսի 22, 2006[2][1][3], Ժնև, Շվեյցարիա), բժիշկ, հանրային առողջապահության մասնագետ։ 2003-2006 թվականներին զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը։
Լի Չոն Ուկ կորեերեն՝ 이종욱 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1945[1] |
Ծննդավայր | Սեուլ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ |
Մահացել է | մայիսի 22, 2006[2][1][3] (61 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Գերեզման | Ժնև |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Հավայան կղզիների համալսարան, Սեուլի ազգային համալսարան և Kyungbock High School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և բժիշկ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Զբաղեցրած պաշտոններ | Director-General of the World Health Organization? |
Պարգևներ և մրցանակներ | |
Lee Jong-wook Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼի Չոն Ուկ (Լի - ազգանուն) ծնվել է 1945 թվականի ապրիլի 12-ին Կորեայում, որն այդ ժամանակ եղել է ճապոնական գաղութ։ Ընտանիքում եղել է երրորդ երեխան վեցից, ունի երեք եղբայր և երկու քույր, երկու եղբայրները պրոֆեսոր են։ Կյունգբոկի ավագ դպրոցն անգլ.՝ Kyungbock High School ավարտելուց հետո ընդունվել է Սեուլի ազգային համալսարան, որտեղ ստացել է բժշկական գիտական աստիճան։ Ուսման ընթացքում նա կամավոր օգնել է Անյան քաղաքում բորոտություն ունեցող հիվանդներին։ Հետո նա ընդունվել է Հավայան համալսարան, վերապատրաստվել հանրային առողջության ոլորտում։ 1981 թվականին Լին կնոջ հետ տեղափոխվել է Ամերիկյան Սամոա՝ օգնելու աղքատներին։ Այստեղ նա աշխատել է մինչև 1983 թվականը Լինդոն Բ.Ջոնսոնի բժշկական կենտրոնում, Լին ստացել է «Ասիայի Շվայցեր» մականունը։ 1983 թ.-ին նա միացել է ԱՀԿ-ին՝ որպես բորոտության հարցերով խորհրդական, մասնակցել է Ֆիջիի բորոտության և տուբերկուլյոզի բուժմանը և նպաստել երեխաների պատվաստման գաղափարին։ 1994 թվականին Ժնև է տեղափոխվել ԱՀԿ-ի կենտրոնակայանում աշխատելու որպես պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ ծրագրի տնօրեն և մանկական պատվաստանյութերի զարգացման ծրագրի գործադիր քարտուղար։ 1995 թվականին Scientific American ամսագիրը նրան անվանել է "պատվաստանյութերի արքա"։ 1998-1999 թվականներին նա աշխատել է որպես ԱՀԿ գլխավոր տնօրեն Գրու Հարլեմ Բրունթլանի քաղաքականության խորհրդական, 1999-2000 թվականներին՝ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ։ 2000 թվականից նա ղեկավարել է ԱՀԿ տուբերկուլյոզի դեմ պայքարի վարչությունը։ 2003 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեան նրան ընտրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն՝ 5 տարի ժամկետով, պաշտոնը ստանձնել է հուլիսի 21-ին։ Իր պաշտոնում Լին իր հիմնական խնդիրն է ընտրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։ 3 տարվա ընթացքում նա հասցրել է այցելել 60 պետություն, հանդիպել է պետությունների բազմաթիվ ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի և ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյի հետ։ Գրել է մի շարք հրապարակումներ առողջության ամենանշանակալի խնդիրների վերաբերյալ։ Պատրաստել է ամենամյա ՎԱԶ-ի զեկույցներ ՁԻԱՀ-ի բուժման թերությունների վերացման (2004), հղի կանանց տառապանքների և մահվան բեռը նվազեցնելու վերաբերյալ` «անուշադրության չենք մատնի յուրաքանչյուր մոր, յուրաքանչյուր երեխայի» (2005), զարգացող երկրներում կադրային ռեսուրսների ճգնաժամի լուծման մասին (2006)։ 2007թ. զեկույցը պետք է նվիրված լիներ առողջապահությանը՝ հատուկ շեշտելով առողջության, խաղաղության և անվտանգության միջև անխզելի կապը։
2006 թվականի մայիսի 22-ին կյանքից վաղաժամ հեռացել Է Ժնևի համալսարանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ մայիսի 20-ին տեղափոխված ինսուլտի հետևանքով։ Լի Չոն Ուկի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել բազմաթիվ հասարակական գործիչներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.who.int/mediacentre/news/statements/2006/s07/en/
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ По правилам передачи корейских имён на русский язык следовало бы писать Ли Джонук.
Աղբյուրներ
խմբագրել- Биография д-ра Ли Чон Вука на сайте ВОЗ
- Фотографии д-ра Ли Чон Вука на сайте ВОЗ