Լապտևների ծով (ռուս.՝ море Лаптевых), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով Ռուսաստանի ափերի մոտ՝ Թայմիր թերակղզու և Հյուսիսային երկիր կղզիների (արևմուտքում) և Նորսիբիրական կղզիների (արևելքում) միջև։ Արևմուտքում Վիլկիցկու նեղուցով և Հյուսիսային երկիր կղզիների միջև եղած նեղուցներով հաղորդակցվում է Կարայի ծովի, արևելքում՝ Դմիրտրի Լապևի, Էստերիկան և Սաննիկովի նեղուցներով՝ Արևելասիբիրական ծովի հետ։

Լապտևների ծով
Տեսակսահմանային ծով
Երկիր Ռուսաստան
Խորություն3385 մետր
Շրջանագծի երկարություն1300 կմ
Մակերես700 000 կմ²
Մասն էՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս
Ավազանի երկիր Ռուսաստան
Լիճ հոսող գետԱնաբար, Լենա, Բլուդնայա, Չոնդոն, Դյագարին, Խարա-Ուլախ, Մակսունուոխա, Օմոլոյ, Սան Յուրյախ, Սիալախ և Ուելե
Անվանված էԴմիտրի Լապտև և Խարիտոն Լապտև
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Մակերեսը 662 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3385 մ։ Խոշոր ծոցերն՝ Խատանգայի, Օնելյոկի, Բուոր Խայի։

Լապտևների ծովն են թափվում Խատանգա, Լենա, Յանա, Օլենյոկ, Անաբար գետերը։ Գլխավոր նավահանգիստն է Տիքսին։

Անվանում

խմբագրել

Անվանված է ի պատիվ Հյուսիսային ծովի մեծ արշավախմբի մասնակից ռուս ծովագնացների, հորեղբոր որդիներ Դմիտրի Յակովլևիչ և Խարիտոն Պրոկոֆևիչ Լապտևների։ Գրականության մեջ հայտնի է նաև Սիբիրական և Նոգենշելդի ծով անուններով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապտևների ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 490