Իրեն Կյուրի
Իրեն Կյուրի (սեպտեմբերի 12, 1897[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] - մարտի 17, 1956[5][1][2][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, աստղաֆիզիկոս։
Իրեն Կյուրի Joliot-Curie Harcour | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | մարտի 17, 1956[5][1][2][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Cemetery Sceaux |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի գիտությունների ֆակուլտետ (1925)[6], Collège Sévigné? և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, միջուկային ֆիզիկոս և հետազոտող |
Աշխատավայր | Փարիզի գիտությունների ֆակուլտետ |
Ամուսին | Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի |
Ծնողներ | հայր՝ Պյեռ Կյուրի, մայր՝ Մարի Կյուրի |
Զբաղեցրած պաշտոններ | undersecretary? |
Կուսակցություն | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Պիեռ Ժոլիո և Հելեն Լանգևին-Ժոլիո |
Irène Joliot-Curie Վիքիպահեստում |
Մ. Սկլոդովսկայա-Կյուրիի դուստրն է։
Ավարտել է Փարիզի համալսարանը, որտեղ մոր մահից հետո զբաղեցրել է նրա ամբիոնը։ Աշխատանքները վերաբերվում են ատոմի միջուկի ռադիոքիմիային և ֆիզիկային։ Ամուսնու՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ հայտնագործել է արհեստական ռադիոակտիվության երևույթը, ստացել արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ, բացահայտել պոզիտրոնային ռադիոակտիվությունը։ Հետազոտել է նաև զույգերի առաջացման և անհիլացման պրոցեսները։ 1935 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1956 թվականի մարտի 17-ին, Փարիզում։
Ընտանիքի անդամներ
խմբագրել- Հայրը՝ Պիեռ Կյուրի (1859 թվական, Փարիզ, 1906 թվական, Փարիզ)
- Մայրը՝ Մարի Սկլոդովսկա (1867 թվական, Վարշավա, 1934 թվական, Փարիզ)
- Ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի (1900 թվական, Փարիզ, 1958 թվական, Փարիզ)
Մարիա Սկլոդովսկա և Պիեռ Կյուրիները ճառագայթաակտիվության ուսմունքի հիմնադիրներն են, հայտնագործել են պոլոնիում և ռադիում տարրերը և ներմուծել ճառագայթաակտիվություն հասկացությունը։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները բացահայտել են արհեստական ճառագայթաակտիվության երևույթը։
Մարիա Սկլոդովսկայան 1883 թվականին ավարտել է Վարշավայի գիմնազիան, 1895 թվականին՝ Փարիզի Սորբոնի համալսարանը և անմիջապես ձեռնամուխ է եղել ճառագայթաակտիվության ուսումնասիրությանը, որը 1896 թվականին հայտնաբերել էր Անրի Բեքերելը։ Մարիան բացահայտեց, որ ուրանից բացի, ճառագայթներ արձակում է նաև թորիումը, և այդ հատկությունն ընդհանրական է։ Երևույթն անվանեցին ճառագայթաակտիվություն, իսկ նյութերը՝ ճառագայթաակտիվ լատին․՝ («ռադիուս» լատիներեն բառից, որը նշանակում է ճառագայթ)։ Մարիան իր հետազոտությունների հիմնական մասը կատարել է ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ։ Պիեռը պյեզոէլեկտրականության և մագնետիզմի բնագավառի գիտնական էր. բացահայտել է իր անունով հայտնի մի օրենք՝ մագնիսական ընկալունակության կախումը ջերմաստիճանից, և 2-րդ կարգի ֆազային փոխարկման ջերմաստիճանը (Կյուրիի կետ)։ 1898 թվականին Կյուրիները հայտնագործեցին ճառագայթաակտիվ 2 տարր ևս, առաջինն անվանեցին պոլոնիում՝ ի պատիվ Մարիայի հայրենիք Լեհաստանի (լատիներեն՝ Պոլոնիա), երկրորդը՝ ռադիում։ 1902 թվականին Մարիա Կյուրին ստացավ ռադիումի մաքուր աղ և ճշտեց ռադիումի ֆիզիկական ու քիմիական հատկությունները։ Կյուրի ամուսինները 1903 թվականին Բեքերելի հետ արժանացան Նոբելյան մրցանակի։ Ամուսնու մահվանից հետո Մարիա Կյուրին դարձավ Սորբոնի համալսարանի լաբորատորիայի ղեկավարը և առաջին կին պրոֆեսորը։ 1910 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Ա. Դեբյեռնի հետ Մարիան ստացավ մաքուր ռադիում, որի համար 1911 թվականին նրան երկրորդ անգամ շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Նա Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Ծնողների գործը շարունակեցին նրանց դուստր Իրեն և նրա ամուսին Ֆրե��երիկ Ժոլիո-Կյուրիները։ Մոր մահվանից հետո Իրենը ղեկավարեց նաև Սորբոնի համալսարանի՝ նրա լաբորատորիան։ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիներիը միջուկային ռեակցիաների արգասիքներում հայտնաբերեցին նոր ճառագայթաակտիվ իզոտոպներ։ Այդ երևույթը կոչեցին արհեստական ճառագայթաակտիվություն, իսկ հայտնագործության համար Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները 1935 թվականին արժանացան Նոբելյան մրցանակի։ Արհեստական ճառագայթաակտիվության բացահայտումով նոր շրջափուլ սկսվեց միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ։ Կարևոր արդյունքներ ստացան նաև տարրական մասնիկների ֆիզիկայում՝ զույգերի անիհիլացման (ոչնչացումն) և ծնման շարժընթացներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրեդերիկը ամեն ջանք գործադրեց ատոմային ռումբի ստացման գաղտնիքը չտարածելու համար։ Նա Խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման հիմնադիրներից էր և Խաղաղության համաշխարհային խորհրդի առաջին նախագահը։ Նրա անունով է կոչվել Խաղաղության ոսկե մեդալը։ Ամուսիններ Ժոլիո-Կյուրիները ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ էին։ Մարիա Կյուրին, նրա դուստրը՝ Իրենը, և փեսան՝ Ֆրեդերիկը, մահացան ճառագայթային հիվանդությունից, որը ճառագայթաակտիվ նյութերի հետ նրանց տևական աշխատանքի հետևանք էր։
Պիեռ և Մարիա Կյուրիների անունով՝ Տարրերի պարբերական համակարգի 96-րդ տարրն անվանվել է Կյուրիում։
Նրանց անունով կոչվել է նաև ճառագայթաակտիվության արտահամակարգային միավոր՝ Կյուրի (Կի). 1 Կի = 3,7x1010Բ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119054450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Жолио-Кюри Ирен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1935/joliot-curie-bio.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.umcs.pl/pl/doktorzy-honorowi,1739.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Կյուրի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 289)։ |