Իոսիպ Տիտո
Իոսիպ Բրոզ Տիտո (սերբախորվաթ․՝ Јосип Броз "Тито" / Josip Broz "Tito", սերբ.՝ Jосип Броз "Тито", խորվ.՝ Josip Broz "Tito", սլովեն.՝ Josip Broz "Tito", բոս․՝ Josip Broz "Tito", չեռնոգորերեն Jосип Броз "Тито", մակեդոներեն՝ Jосип Броз "Тито", Տիտո՝ ազգանվանը կցված կուսակցական ծածկանուն, մայիսի 7, 1892[7][8][10], Կումրովեց, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - մայիսի 4, 1980[7][8][9][…], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[11]), հարավսլավացի կոմունիստ հեղափոխական, պետական գործիչ, մարշալ (1943), Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության նախագահը 1953-1980 թվականներին։
Իոսիպ Բրոզ Տիտո Јосип Броз Тито | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 14, 1953[1] - մայիսի 4, 1980 | |||
| |||
նոյեմբերի 2, 1944 - հունիսի 29, 1963 | |||
Նախորդող | Իվան Շուբաշիչ | ||
Հաջորդող | Պետար Ստամբոլիչ | ||
| |||
սեպտեմբերի 1, 1961 - հոկտեմբերի 5, 1964 | |||
Նախորդող | Գամալ Աբդել Նասեր | ||
| |||
հունվարի 5, 1939 - մայիսի 4, 1980 | |||
Կուսակցություն՝ | Խորվաթիայի և Սլավոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Հարավսլավիայի կոմունիստների միություն | ||
Կրթություն՝ | Միջազգային լենինյան դպրոց | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, խառատ, պետական գործիչ, Դիմադրության մարտիկ, էսպերանտիստ, հեղափոխական և փականագործ | ||
Դավանանք | աթեիզմ և չդավանող կաթոլիկ | ||
Ծննդյան օր | 1892 մայիսի 7 | ||
Ծննդավայր | Կումրովեց, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա (այժմ՝ Խորվաթիա) | ||
Վախճանի օր | 4 մայիսի 1980 (տարիքը 87) | ||
Վախճանի վայր | Լյուբլյանա, Սլովենիայի ՍՀ, Հարավսլավիայի ՍՖՀ (այժմ՝ Սլովենիա) | ||
Թաղված | Ծաղիկների տուն | ||
Դինաստիա | Բրոզներ | ||
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն, Democratic Federal Yugoslavia և ՀՍՖՀ | ||
Ի ծնե անուն | խորվ.՝ Josip Broz | ||
Մայր | Marija Broz? | ||
Ամուսին | Պելագիյա Բելոուսովա (1920–1939) Հերտա Հաաս (1940–1943) Յովանկա Բուդիսավլևիչ (1952) | ||
Զավակներ | Ժարկո Բրոզ և Միշո Բրոզ | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ծնվել է խորվաթ հոր և սլովենացի մոր ընտանիքում։ 1910 թվականին մտել է Խորվաթիայի և Սլավոնիայի կուսակցության մեջ, մասնակցել է բանվորական և արհմիութենական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հակապատերազմական պրոպագանդայի համար ձերբակալվել և ուղարկվել է ռազմաճակատ։ 1915 թ. վիրավորվել և գերի է ընկել Ռուսաստանում։ 1917 թվականին մասնակցել է ժամանակավոր կառավարության դեմ Պետրոգրադի հուլիսյան ցույցին, ձերբակալվել և աքսորվել է Ուրալ։ 1917 թվականի հոկտեմբերին Օմսկում մտել է Կարմիր գվարդիայի մեջ։ 1920 թվականի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք, մտել Հարավսլավիայի կոմկուսի (ՀԿԿ) մեջ, վարել անլեգալ կուսակցական աշխատանք, 1928 թվականի փետրվարին նշանակվել է ՀԿԿ Զագրեբի կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին ձերբակալվել և դատապարտվել է 5-ամյա բանտային տաժանակրության։ 1934 թվականին ազատվել է բանտից և շարունակել ապօրինի գործունեությունը, եղել է ՀԿԿ Խորվաթիայի երկրկոմի անդամ։ 1934 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1935—1936 թվականներին ապրել է Մոսկվայում, աշխատել՝ Կոմինտերնում, եղել ՀԿԿ պատվիրակության անդամ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935)։ 1936 թվականին գաղտնի վերադարձել է հայրենիք։ 1937 թվականի դեկտեմբերին գլխավորել է ՀԿԿ-ը։ ՀԿԿ V կոնֆերանսում (1940 թվականի հոկտեմբեր) ընտրվել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավսլավիայի ժողովրդաազատագրական բանակի և պարտիզանական ջոկատների գերագույն գլխավոր հրամանատար։ Հաճախ համարվում է Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Եվրոպայում դիմադրության շարժման ամենաարդյունավետ կազմակերպիչ-իրագործողներից։ 1943 թվականի նոյեմբերի 30-ին ընտրվել է Հարավսլավիայի ազատագրության ազգային կոմիտեի նախագահ։ 1945-1953 թվականներին եղել է Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի Մինիստրների խորհրդի նախագահ, պաշտպանության մինիստր և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ 1945 թվականին ընտրվել է ժողովրդական ճակատի նախագահ (1953—1954 թթ.՝ Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստական միության նախագահ)։ 1945-1953 թվականներին գլխավորել է ՀՖԺՀ կառավարությունը, 1953—1963 թվականներին՝ ՀՖԺՀ Միութենական Գործադիր վեչան (կառավարությունը)։ ՀԿԿ 6-րդ համագումարում (1952) ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղար (1966 թվականին՝ նախագահ)։ Հարավսլավիայի կոմունիստների միության (ՀԿՄ՝ ՀԿԿ-ի անվանումը 1952 թվականից) 10-դր համագումարում (1974) ընտրվել է ՀԿՄ նախագահ՝ առանց մանդատի ժամկետի սահմանափակման։ 1953 թվականից (1974-ից՝ ցմահ) մինչև մահը՝ 1980 թվականը, զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։
Չնայած որոշ պատմաբաններ քննադատում են Տիտոյին՝ որպես ավտորիտար կառավարչի[12], մյուսները Տիտոյին որակում էին որպես ժողովրդամետ դիկտատոր։ Եղել է ճանաչված հասարակական գործիչ ինչպես Հարավսլավիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Տիտոյի վարած միավորիչ ներքին քաղաքականության շնորհիվ պահպանվեց Հարավսլավիայի դաշնության ազգերի խաղաղ գոյակցությունը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Banks, Arthur S.; Muller, Thomas C., eds. (1998). Political Handbook of the World: 1998 (English). Binghamton, New York: CPS Publications. էջ 1029. ISBN 978-1-349-14951-3. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
- ↑ Вручение товарищу И. Броз Тито ордена Октябрьской Революции (ռուս.) — Редакция газеты «Правда», 1977. — вып. 229 (21564). — С. 1. — 100300 экз. — ISSN 0233-4275; 1990-6838
- ↑ https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ 7,0 7,1 7,2 Banac I. Encyclopædia Britannica
- ↑ 8,0 8,1 8,2 filmportal.de — 2005.
- ↑ 9,0 9,1 Discogs — 2000.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 11,0 11,1 Deutsche Nationalbibliothek Record #118622935 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Andjelic, Neven (2003). Bosnia-Herzegovina: The End of a Legacy. Frank Cass. էջ 36. ISBN 978-0-7146-5485-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիպ Տիտո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 14)։ |