Թրիեր
Թրիեր (գերմ.՝ Trier, լատին․՝ Augusta Treverorum, ֆր.՝ Trèves, լյուքս.՝ Tréier), գերմանական քաղաք, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց հողի վրա։ «Հյուսիսային Հռոմ», Գերմանիայի ամենահին քաղաքն է[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Թրիեր | |||||
գերմ.՝ Trier | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ռայնլանդ Պֆալց | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 16 թ. | ||||
Մակերես | 117,07 կմ² | ||||
ԲԾՄ | 141 մետր | ||||
Բնակչություն | ▲112 737 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 651 | ||||
Փոստային դասիչ | 54290, 54292, 54293, 54294, 54295 և 54296 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||||
Պաշտոնական կայք | trier.de(գերմ.) | ||||
| |||||
Տեսարժան վայրեր
խմբագրելԼեգենդար Սև Դարպաս (Porta Nigra), որի քարերը թեթև քամու և վատ եղանակի ժամանակ խավարում են։ Դարպասի լայն��ւթյունը կազմում է 36 մետր, բարձրությունը՝ 30, իսկ խորությունը՝ 21,5։ Դա ամենամեծն է, և լավ պահպանված է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Դրսի կողմից ճակատը բաժանված է կիսաթանկարժեք սյուներով, իսկ ներսի պատերը՝ քառանկյուն, հարթ որմնասյուներով։ Porta Nigra պալատը հանդիսացել է մաքսատուն։
Թրիերի տաճարը բնութագրվում է իր առանձնահատուկ դեկորատիվ ձևավորմամբ։ 1986 թվականին այն մտցվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։ Տաճարը ավերածությունից փրկելու համար տարիներ առաջ լուրջ միջոցներ են ձեռնարկվել։ Վերջնական շենքում ներգրավված որոշ մասեր նույնպես պատկանում են անտիկ ժամանակներին։ Մայր տաճարը հիմնադրվել է 320 թվականին։ Վերջին պեղումները ցույց է տվել, որ Ելենան՝ Կոնստանտինի մայրը, կարևոր դեր է խաղացել շինարարության ոլորտում։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ռոմանական, գոթիկական, բարոկկո ճարտարապետական ոճերով։ Սյուների հսկա չափերը, գմբեթների մաքրությունը և ներդաշնակությունը Գերմանիայի այս հնագույն տաճարը դարձնում են հռոմեական արվեստի հրաշքներից մեկը։
XII դարից այս շենքը եպիսկոպոսի պալատն էր։ Ընտրողի ամրոցը ամբողջովին կառուցվել է XVII դարում, 1846-1856 թվականներին Պրուսիայի թագավորի Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի որոշմամբ հսկայական դահլիճը վերածվեց ավետարանական եկեղեցու։ Բացառությամբ փայտով ծածկված առաստաղից, բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) ամբողջությամբ զուրկ է զարդերից։
Հռոմեական կամուրջ, որն այսօր դարձել է ճանապարհ։
Քաղաքի պատմական հուշարձանները պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Հայտնի մարդիկ
խմբագրել- Թրիերը հայտնի է որպես Կառլ Մարքսի ծննդավայր։
- Մինչև 2010 թվականը Ադոլֆ Հիտլերը համարվել է Թրիերի պատվավոր քաղաքացի[3]։
- Կվատ Ֆրինց՝ գերմանացի նկարիչ, փորագրող, դիզայներ։
Քաղաքի վարչական բաժանում
խմբագրելԺամանակակից Թրիերը ստորաբաժանվում է 19 վարչական շրջանների՝
Քույր քաղաքներ
խմբագրել- Միացյալ Թագավորություն Գլոստեր (անգլ.՝ Gloucester), Անգլիա, Մեծ Բրիտանիա
- Խորվաթիա Պուլա (խորվ.՝ Pula), Խորվաթիա
- ԱՄՆ Ֆորտ-Ուերտ (անգլ.՝ Fort Worth), Տեխաս, ԱՄՆ
- Իտալիա Ասկոլի Պիչենո (իտալ.՝ Ascoli Piceno), Իտալիա
- Ֆրանսիա Մեց (ֆր.՝ Metz), Ֆրանսիա
- Գերմանիա Վայմար (գերմ.՝ Weimar), Գերմանիա
- Ճապոնիա Նագաոկա (ճապ.՝ 長岡市), Ճապոնիա
- Նիդերլանդներ Հերթոգենբոս (հոլ.՝ 's-Hertogenbosch), Նիդերլանդներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ Rathaus der Stadt Trier. Stadt Trier - City of Trier - La Ville de Trèves | Website of the Municipality of Trier. web.archive.org. Проверено 26 августа 2015.
- ↑ Lenta.ru: Германия: Гитлера лишили звания почетного гражданина Трира
Արտաքին հղումներ
խմբագրել- Թրիերի պաշտոնական կայք
- Թրիերի լուսանկարներ Արխիվացված 2017-11-11 Wayback Machine
- Թրիերի պատմությունը բացիկներում Արխիվացված 2017-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիեր» հոդվածին։ |