Թեոդորիկ (հակապապ)
Թեոդորիկ (լատին․՝ Theodoricus, 11-րդ դար, Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1102, Կավա դե Տիրենի, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1100-1101 թվականներին։ Եղել է Պասքալիս II պապի հակառակորդը։
Թեոդորիկ | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | 11-րդ դար Հռոմ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահ | 1102 Կավա դե Տիրենի, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կենսագրություն
խմբագրել1100 թվականի սեպտեմբերի 8-ին Կղեմես III պապի մահից հետո նրա կողմնակիցները գիշերը գաղտնի հանդիպում են և հին Սուրբ Պետրոսի տաճարում պապ ընտրում Ալբանոյի եպիսկոպոս կարդինալ Թեոդորիկոյին։ Այդուհետ վերջինս ստանում է Թեոդորիկ անունը[1]։ Նա լքում է Հռոմը, սակայն երեք ու կես ամիս անց Պասքալիս II պապի կողմնակիցները բռնում են նրան և բերում պապի մոտ։ Վերջինս Թեոդորիկին հակապապ է հռչակում և աքսորում Սալերնոյի Լա Կավա վանք[2] Ըստ վանքի նկուղի տապանագրի Թեոդորիկը մահանում է 1102 թվականին[3]։ Լա Կավայի հուշատախտակի վրա նա կրում է «Սիլվեստեր III» պապական անունը, քանի որ Սիլվեստեր III պապն այդ ժամանակ համարվել է հակապապ։ Նրա կարճ պապականությունը կարևոր էտապ է եղել հակապապերի գահակալության մեջ։ Այն տևել է 105 օր։ 1084 թվականին Թեոդորիկը կապ է հաստատել Կղեմես III պապի հետ և հանդես է եկել չորս՝ Գրիգոր VII, Վիկտոր III, Ուրբանոս II և Պասքալիս II պապերի դեմ։ Նրան հաջորդը եղել է Ալբերտոսը (1101)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Imma Penn. Dogma Evolution and Papal Fallacies. — AuthorHouse, 2007. — P. 233.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Theodoric» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.