Ալբերտոս (հակապապ)
Ալբերտոս (լատին․՝ Albertus, ավազանի անունը՝ Ալբերտ 11-րդ ��ար, Atella, Կամպանիա, Իտալիա - 1102, Ավերսա, County of Aversa), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ։ Ալբերտոսը ծնվել է Իտալիայում։ Եղել է կարդինալ և Պորտո Սանտա Ռուֆինա թեմի եպիսկոպոս։ Հակապապ ընտրվել է 1101 թվականին կայսերական կուսակցության կողմից, այն բանից հետո, երբ ձերբակալվում և բանտարկվում է Թեոդորիկ հակապապը[1]։
Ալբերտոս Albertus | ||
| ||
---|---|---|
1101 թ․ — 1102 թ․ | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Թեոդորիկ (հակապապ), Պասքալիս II պապ | |
Հաջորդող | Սեղբեսարոս IV (հակապապ), Պասքալիս II պապ | |
Մասնագիտություն | քրիստոնյա վանական, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս | |
Ծննդյան անուն | Ալբերտ | |
Ծնունդ | 11-րդ դար Atella, Կամպանիա, Իտալիա | |
Մահ | 1102 Ավերսա, County of Aversa |
Կղեմես III-ի հետևորդները, ովքեր ընտրել էին Թեոդորիկին, Հենրիխ IV-ի ցուցումներով, հավաքվում են Սանտի Ապոստոլի եկեղեցում, որպեսզի պապ ընտրեն Ալբերտոսին ի հակադրություն Պասքալիս II օրինական պապի։
Հռոմում անկարգություններ են սկսվում, և հակապապի կողմնակիցներին ձերբակալում են։ Ալբերտոսը հասցնում է թաքնվել Սանտ Մարցելլա երկեղեցում։ Օրինական պապը կաշառում է կայսրին, և վերջինս հրաժարվում է աջակցել նրան։ Ալբերտոսը ձերբակալվում է, նրան զրկում են եպիսկոպոսությունից և տանջահար անելով՝ բանտ նետում։ Կարճատև ազատազրկումից հետո նրան մենաստան են ուղարկում, որտեղ և մահանում է 1102 թվականին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Imma Penn, Dogma Evolution and Papal Fallacies, (AuthorHouse, 2007), 233.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Cardinals of the Holy Roman Church-Alberto2 Արխիվացված 2012-02-08 Wayback Machine www2.fiu.edu.