Թանթռնիկ
Թանթռնիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Գառնադմակայիններ (Sempervivoideae) |
Տրիբա | Sedeae |
Ցեղ | Թանթռնիկ (Sedum) L., 1753 |
Թանթռնիկ (լատին․՝ Sedum), փերփեր, գառնադմակիկ, թանձրատերևազգիների (Crassuceae) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի կամ թփերի[1] ցեղ։
Տարածում և էկոլոգիա
խմբագրելՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է միջին և բարձրլեռնային գոտիների քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում, խճաքարերի մեջ։ Հինականում աճում է Եվրասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում. Թանթռնիկները պահանջում են՝ հարուստ և լուսավոր հողամասեր։ Խոնավության նկատմամբ այնքան Էլ պահանջկոտ չեն։ Ջերմատներում մշակվող բույսերը պետք Է ջրել խիստ չափավոր, քանի որ ավելորդ խոնավությունից բույսերը նեխում են։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԿոճղարմատավոր բույս է։ Ցողունը երբեմն ճյուղավորվող է, բարձրանում է՝ 3-20 (հազվադեպ՝ մինչև 60) սմ։ Տերևները մսալի են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը հովանոցաձև է կամ վահանանման, ծաղիկները՝ մանր, կարմրավուն, կանաչասպիտակավուն, դեղին, սպիտակ և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը հավաքական տերևապտուղ է։
Նշանակություն և կիրառում
խմբագրելՈրոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։ Օգտագործվում է ներշենքային կանաչապատման և քարապարտեզների ձևավորման ու հարդարման համար։ որգային ձևավորումներում մեծ տարածում է գտել S. lidium Boiss թանթռնիկը, որը շատ արագ աճելով գեղեցիկ ու համաչափ գորգ է կազմում և չափա֊զանց հեշտ է բազմանում։ Թանթռնիկ լիդիումը բազմանում է կտրոններով և թփի բաժանումով։ Բավական է բույսի կտրոնները գարնանը կամ ամռանը շաղ տալ հողի երեսին, ձեռքով կամ թեկուզ և ոտքով քիշ սեղմել ու հողը միաժամանակ խոնավ պահել, դրանք արագորեն արմատակալում են և դառնում ինքնուրույն բույսեր։ Մեր պայմաններում հաջողությամբ ձմեռում է բաց գրունտում, եթե տեղը չոր է. հակառակ դեպքում արագ ցրտահար��ում է։ Տնկումը կատարվում է փոքր փնջերով, 5-8 սմ միջբուսային տարածությամբ։
Ժողովրդական բժշկության մեջ նշանակում են նյարդային խանգարումների, օրգանիզմի ընդհանուր թուլության ժամանակ՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց։
Թանթռնիկից գիտական բժշկության մեջ պատրաստել են «Բիոսեթ» դեղամիջոցը, որը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և կարգավորում է փոխանակությունը։ Որպես օժանդակ միջոց օգտագործում են թոքաբորբի, բրոնխիտի, լյարդի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ։
Թանթռնիկը շատ դժվար է չորանում, և այդ գործընթացի արագացման համար հումքը նախապես շոգեհարում են եռացող ջրի մեջ։ Բույսն ունի վերքերն ապաքինող ազդեցություն։ Խոտի թուրմը կարգավորում է սրտի աշխատանքը։ Այն նաև օգտագործում են նյարդային խանգարումների և ընկնավորության ժամանակ[2]։
Տեսակներ
խմբագրելԹանթռնիկսպուրիում
խմբագրելԹանթռնիկսպուրիումը (S. spurium M. B.) ունի կարմրավուն ցողուններ և տերևներ։ Ծաղիկները վարդագույն են։ Բույսի բարձրությունը հասնում է 15 սմ֊ի։ Հայրենիքը Կովկասն է Բազմանում է կտրոններով։ Օգտագործվում է ծաղկային ձևավորումներում։ Մեր պայմաններում ձմեռում է բաց գրունտում։ Թանթռնիկ գլաուկումի և ռեֆլեքսումի (S. glaucum Lmk և S. reflexum) ցողունները և տերևներր գորշ կապտավուն են։ Նույնպես օգտագործվոսմ են գորգային ձևավորումներում։ Ձմեռում են բաց գրունտում։
Թանթռնիկ սպեկտաբիյեի
խմբագրելԹանթռնիկ սպեկտաբիյեի (S. spectabile) բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի։ Ծաղիկները վարդագույն են, խմբերով աճելով միմյանց կողքի կազմում են հովանոցաձև, խոշոր ծաղկաբույլեր, որոնք կտրած վիճարկում ջրի մեջ դիմանում են 15-20 օր է։ Մեր պայմաններում հիանալի ձմեռում են բաց գրունտում։ Օգտագործվում են ղևանդներում, միքսբորդերներում, մշակվում են նաև կտրած ծաղիկներ ստանալու Համար։ Բազմանում են գլխավորապես կտրոններով և թփիկների բաժանումով։
Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 450-600[3]), Հայաստանում՝ 16 տեսակ՝ Թանթռնիկ բարակացողուն (Տ. tenellum), Թանթռնիկ բարակ (Տ. gracile), Թանթռնիկ կովկասյան (Տ.caucasicum), Թանթռնիկ հակադրատերև (Տ. oppositifolium) են։ Նրանցից մի քանիսը՝
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Егорова, 1975
- ↑ Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատարակչություն, Երևան-2007
- ↑ Головко и др., 2007, էջ 15
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Sedum L.(անգլ.)
- ↑ «Sedum telephium L.». The Plant List (2013). Version 1.1 (անգլերեն).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանթռնիկ» հոդվածին։ |