Էրթուղրուլ (أرطغرل, թուրքերեն՝ Ertuğrul; անհայտ, Խլաթ - մոտ 1281[1] կամ մոտ 1280, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա), թյուրք (օղուզական կայա ցեղի ներկայացուցիչ) առաջնորդ, Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի հայրը։ Կառավարել է 1227 թվականից օսմանական էմիրաթը, որի վարչական կենտրոնը եղել է Սյոգյութ քաղաքը։ Վերջինս գտնվում է Բիլեջիքի մարզում։

Էրթուղրուլ
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ և զորավար
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Խլաթ
Վախճանի օր մոտ 1281[1] կամ մոտ 1280
Վախճանի վայր Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա
Թաղված Tomb of Ertuğrul Gazi
Քաղաքացիություն Իկոնայի սուլթանություն
Հայր Սուլեյման Շահ
Մայր Հայմե Խաթուն
Ամուսին Halime Hatun?
Զավակներ Օսման I, Saru Batu Savcı Bey? և Gündüz Bey?

Կենսագրություն

խմբագրել
 
Էրթուղրուլի թյուրբեն (գերեզմանը) Սյոգյութում

Էրթուղրուլը եղել է Սուլեյման Շահի որդին։ Երբ մահացավ Էրթուղրուլի հայրը (խեղդվել է Եփրատ գետում), Էրթուղրուլը իր ձեռքն է վերցնում թյուրք- օղուզական կայա ցեղի ղեկավարումը։ Սելջուկյան սուլթան Քեյղուբադ Ա-ն նրան կալվածքներ է նվիրատվել Անկարայի շրջակայքում։

Էրթուղրուլի կառավարման օրոք սկսվել է կայա ցեղի հզորացումը։

Էրթուղրուլի մահվանից հետո, իշխանությունը ա��ցել է նրա որդուն՝ Օսման I-ին, ով Օսմանյան կայսրության հիմնադիրն է։ Վերջինս 1299 թվականին հիմնադրել է Օսմանյան կայսրությունը։

Օսման I-ը հատուկ թյուրբե է կառուցել իր հոր Էրթուղրուլի համար։

Մշակույթ

խմբագրել

Թուրքական TRT 1 հեռուստաընկերությունը ցուցադրում է Էրթուղրուլ:Վերածնունդ հեռուստասերիալը, որը բաղկացած է 70 սերիայից և ցուցադրվում է մինչ օրս։ Հեռուստասերիալը բավականին հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն ցուցադրում է աշխարհի 54 երկրներում։ Շաբաթվա ռեյտինգային աղյուսակներում հեռուստասերիալը դիտողականությամբ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Հիշատակում

խմբագրել

Էրթուղրուլի պատվին է անվանված Օսմանյան կայսրության խոշոր հածանավերից մեկը, ինչպես նաև Աշխաբադի Էրթողրուլգազը մզկիթը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Монархи. Мусульманский Восток VII-XV