Թյուրբեն (թուրքերեն՝ Türbe'), օսմանյան ճարտարապետությունում դամբարան է, հայտնի մարդկանց կամ հոգևոր առաջնորդների գերեզմանատուն։ Սովորաբար առանձին գտնվող թյուրբեն գտնվում է մզկիթի կամ կրո��ական համալիրի հողում, սակայն հանդիպվում են թյուրբեներ որպես կից կառույցներ (կից թյուրբեներ)։

Մորեայի նվաճող Դամադ Ալի Փաշայի թյուրբեն Բելգրադի Կալեմեգդան բերդում

Թյուրբեները սովորաբար իրենցից ներկայացնում են փոքր չափսի միախցային վեցանկյուն կամ ութանկյուն կառույցներ։ Թյուրբեի մեջտեղում գտնվում է հարուստ ձևավորված քարադամբան, չնայած որ որպես կանոն անմիջապես դագաղը գտնվում է հատակի մակարդակից ցածր։ Քարադամբարանի վրա հանգուցյալի մաքրությունը խորհրդանշող փայտից կամ քարից սպիտակ գույնի չալմա էր երբեմն տեղադրվում։

Բազմաթիվ թյուրբեները դարձել են ուխտագնացության վայր։

Գրականություն

խմբագրել
  • Levey, Michael; The World of Ottoman Art, 1975, Thames & Hudson, ISBN 0500270651
  • Lewis, Stephen (2001). «The Ottoman Architectural Patrimony in Bulgaria». EJOS. Utrecht. 30 (IV). ISSN 0928-6802.
  • Meri, Josef F., The cult of saints among Muslims and Jews in medieval Syria, Oxford Oriental monographs, Oxford University Press, 2002, ISBN 0199250782, 9780199250783
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրբե» հոդվածին։