Էմանուել Պետի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Էմանուել Լորան Պետի (ֆր.՝ Emmanuel Laurent Petit, սեպտեմբերի 22, 1970(1970-09-22)[1][2][3][…], Դյեպ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղացել է հենակետային կիսապաշտպանի դիրքում, հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մոնակոն», Լոնդոնի «Արսենալը», «Բարսելոնան» և «Չելսին»։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դարձել է 1998 թվականի Աշխարհի չեմպիոն, 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Էմանուել Պետի
ֆր.՝ Emmanuel Petit
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1970(1970-09-22)[1][2][3][…] (54 տարեկան)
Ծննդավայր Դյեպ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Պետին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1988 թվականին՝ «Մոնակո» ակումբում։ Նա ակումբ ժամանելուն պես անմիջապես ընդգրկվել է հիմնական կազմում։ Այդ ժամանակ «Մոնակոն» եղել է Ֆրանսիայի գործող չեմպիոն, իսկ այն գլխավորում էր սկսնակ մարզիչ Արսեն Վենգերը։ Այդ մրցաշրջանում Պետիի ակումբը գրավել է երրորդ տեղը, իսկ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում ակումբը 3:4 հաշվով տանուլ է տվել «Օլիմպիկին»։ Հաջորդ մրցաշրջանում «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում կրկին զբաղեցրել է երրորդ տեղը։ 1990/91 թվականների մրցաշրջանում «Մոնակոն» գավաթի եզրափակչում 1:0 հաշվով հաղթել է «Օլիմպիկին»։

Պետին «Մոնակոյում» հանդես է եկել 17 համարի մարզաշապիկով։ Հետագայում նա այդ համարով խաղացել է մյուս ակումբներում։

1990 թվականի օգոստոսի 14-ին երիտասարդ պաշտպանն իր նորամուտը նշել է Ֆրանսիայի հավաքականում՝ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում (հաշիվը ՝ 0:0)։

1996/97 մրցաշրջանում «Մոնակոն» հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում։ Այդ ժամանակ Պետին եղել է թիմի ավագ։ Մրցաշրջանի ավարտից հետո «Մոնակոյի» ավագը տեղափոխվել է Լոնդոնի Արսենալ, որն այդ ժամանակ արդեն մեկ տարի գլխավորում էր Արսեն Վենգերը։

«Արսենալում» Վենգերը Պետիին տեղափոխել է կիսապաշտպանություն, որի կենտրոնում Էմանուելը համագործակցել է ֆրանսիացի Պատրիկ Վիեյրայի հետ։ Նոր թիմում Պետիի առաջին մրցաշրջանը եղել է հաղթական․ Արսենալը հաղթել է և՛ Պրեմիեր լիգայի առաջնությունում, և՛ Անգլիայի գավաթում։

1998 թվականի Աշխարհի առաջնությունում Պետին հինգ խաղում խփել է երկու գոլ՝ հաղթական գնդակը դանիացիների դարպասին (հաշիվ 2:1) և եզրափակչի վերջին րոպեին Ֆրանսիայի երրորդ գնդակը բրազիլացիների դարպասին (հաշիվ 3:0)։ Եզրափակչի առաջին գոլը Զիդանը խփել է Պետիի անկյունային փոխանցումից։

Պետին հավաքականի կազմում դարձել է 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Նա մրցաշարում անցկացնել է 6 խաղ։

2000 թվականի ամռանը Պետին 7 միլիոն ֆունտ ստերլինգ տրանսֆերային գումարով Արսենալից տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բարսելոնայում» նա հիմնականում խաղացել է պաշտպանի դիրքում։ 2000/01 մրցաշրջանի ընթացքում նա մի քանի անգամ վնասվածք է ստացել։ «Բարսելոնան» այդ մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանի ավարտից հետո Պետին 7,5 մլն․ ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է «Չելսի»։

2001/02 մրցաշրջանում Չելսին Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը և հասել մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջել է Էմանուելի նախկին ակումբ «Արսենալին»։ 2002/03 մրցաշրջանում «Չելսին» առաջնությունում զբաղեցրել է չորրորդը տեղը։ Այդ երկու մրցաշրջաններում Պետին եղել է ակումբի հիմնական կազմի կենտրոնական կիսապաշտպան և համագործակցել է Ֆրենկ Լեմպարդի հետ։

Ֆրանսիացիների համար ձախողված 2002 թվականի աշխարհի առաջնությունում, քանի որ Ֆրանսիան խմբում զբաղեցրել է վերջին տեղը, Պետին խաղացել է երեքից երկու խաղ[4]։ Ութ ամիս անց՝ 2003 թվականի փետրվարի 12-ին, Պետին իր վերջին հանդիպումն է անցկացրել ազգային հավաքականի կազմում՝ ընկերական հանդիպում Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, որին ֆրանսիացիները պարտվել են 0:2 հաշվով։

2003/04 մրցաշրջանը վերջինն է եղել Պետիի համար։ Ծնկի մի քանի անընդմեջ վնասվածքի պատճառով Պետին ընդամենը վեց խաղ է անցկացրել։ 2004 թվականի ամռանը Պետին հեռացել է Չելսիից և դարձել ազատ ֆուտբոլիստ։ Ծնկի հետ կապված վնասվածքի պատճառով 2005 թվականի հունվարի 20-ին Էմանուել Պետին հայտարարել է իր մարզական կարիերայի ավարտի մասին[5][6][7]։

Ֆուտբոլից հետո

խմբագրել

2011 թվականին Էմանուել Պետին դարձել է այդ տարի Փարիզում տեղի ունեցած Ֆուտբոլի անօթևանների աշխարհի գավաթի դեսպան[8], 2016 թվականի մայիսից UFX.com կայքում սկսել է համագործակցել է առցանց բրոքերի հետ։

Անձնական կյանք

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Էմանուել Պետին ամուսնացած է եղել ֆրանսիացի դերասանուհի Ագաթա դե լա Ֆոնտենի հետ[9]։ Այդ ամուսնությունից նրանց դուստր է ծնվել՝ Զոյան։ Երկրորդ անգամ Պետին ամուսնացել է Մարիա Սերվելոյի հետ և նրանց 2007 թվականին դուստր է ծնվել՝ Վիոլետը։

Էմանուելն ուներ ֆուտբոլիստ եղբայր՝ Օլիվյեն, որը մահացել է 1988 թվականին խաղի ժամանակ։ Էմանուլը ծանր է տարել եղբոր մահը.[10][11]։

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Մոնակո»

խմբագրել

Արսենալ

խմբագրել

Անգլիայի Չեմպիոն (1997/98) Անգլիայի գավաթակիր (1997/98) ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից (1999/2000)

Ազգային հավաքականում

խմբագրել

Անձնական

խմբագրել
  • Եվրոպայի երրորդ խաղացող՝ ըստ ֆրանսիական «Onze d'Or» ամսագրի (1998)
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցացիայի վարկածով ընդգրկվել է «Տարվա թիմում» (1998/99)
  • Պատվո լեգեոնի շքանշանակիր (1998)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Bland, Gareth (2015 թ․ հուլիսի 28). «The story of France's failure at World Cup 2002». These Football Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին.
  5. «Petit calls time on his career». The Guardian. 2005 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Petit career ended by knee injury». BBC Sport. 2005 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Injury forces Petit to retire». The Daily Telegraph. 2005 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «Emmanuel Petit tells of world of swinging...». The Daily Telegraph. 2008 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  10. www.telegraph.co.uk – "Moment of quiet reflection for Arsenal's flexible friend
  11. «Moment of quiet reflection for Arsenal's flexible friend». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Պետի» հոդվածին։