Զինեդին Զիդան
Զինեդին Յազիդ Զիդան (ֆրանսերեն արտասանութամբ՝ , հունիսի 23, 1972[2][3][4][…], 16th arrondissement of Marseille, Մարսել[5]), մականունը «Զիզու», ազգությամբ-ամազախ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով եղել է Ռեալ Մադրիդի մարզիչը։ Նա հանդես է եկել որպես հարձակողական կիսապաշտպան Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կաննի, Բորդոյի, Յուվենտուսի և Ռեալ Մադրիդի կազմում[6][7]։ Որպես հրաշալի փլեյմեյքեր, Զիդանը հրաշալիորեն տիրապետում էր գնդակին և ուներ բարձրակարգ տեխնիկա։ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն Եվրոպացի ֆուտբոլիստ[8]։ Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը[9][10][11]։ Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ, Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմեջ[12] :
Զինեդին Զիդան زين الدين زيدان ֆր.՝ Zinedine Zidane | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Զինեդին Յազիդ Զիդան | ||
Ազգությունը | ազգությամբ-ամազախ,ֆրանսիացի | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Մականուն | Զիզու | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 23, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1982-1983 1983-1987 1987-1988 |
Սեն-Անրի Սետեմ-լե-Վալլոն Կանն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1982-1983 1983-1987 1996-2001 2001-2006 |
Կանն Բորդո Յուվենտուս Ռեալ Մադրիդ |
61 (6) 139 (28) 151 (24) 155 (37) | |
Ազգային հավաքական | |||
1988-1989 1989-1990 1990-1994 1994-2006 |
Ֆրանսիա (մինչև 17) Ֆրանսիա (մինչև 18) Ֆրանսիա (մինչև 21) Ֆրանսիա |
4 (1) 6 (0) 20 (3) 108 (31) | |
Մարզչական կարիերա | |||
2013-2014 2016-2018 |
Ռեալ Մադրիդ (գլխավոր մարզչի օգնական) Ռեալ Մադրիդ (գլխավոր մարզիչ) | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Որպես ակումբային ֆուտբոլիստ Զիդանը հաղթել է Լա Լիգայում և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում Ռեալ Մադրիդի հետ, երկու անգամ Սերիա A-ում Յուվենտուսի հետ միասին և երկու անգամ Միջմայրցամաքային գավաթում ու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում երկու ակումբների հետ։ 2001 թվականի նրա տրանսֆերը Յուվենտուսից Ռեալ Մադրիդ ռեկորդային €77,5 միլիոն էր։ Նրա ձախ ոտքով հարվածը հաղթանակ բերեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2002-ում և դարձավ առաջնության պատմության լավագույն գոլերից մեկը։ Ֆրանսիայի հավաքականում Զիդանը հաղթեց Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998` դառնալով դուբլի հեղինակ եզրափակչում և ՈՒԵՖԱ Եվրո 2000-ը, որտեղ ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Աշխարհի գավաթի հաղթանակը դարձրեց նրան հերոս Ֆրանսիայում և 1998 թվականին նրան շնորհվեց Պատվավոր Լեգեոնի շքանշան։
Զիդանը դարձել է ՖԻՖԱ տարվա լավագույն ֆուտբոլիստ երեք անգամ` 1998, 2000 և 2003 թվականներին և նվաճել է 1998 թվականի Ոսկե գնդակը։ Նա եղել է Ֆրանսիայի Լիգա 1-ի տարվա ֆուտբոլիստ 1996 թվականին, Սերիա A-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ 2001 թվականին, Լա Լիգահի լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստ 2002 թվականին։ 2004 թվականին նա ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ում։ Զիդանը ստեցել է ոսկե գնդակ որպես Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ, չնայած նրա հեռացմանը եզրափակչում։ Այս աշխարհի գավաթից հետո նա հայտարարեց, որ ավարտում է իր ֆուտբոլային կարիերան։ Իր բոլոր հաջողությունների արդյունքում որպես ֆուտբոլիստ, Զիդանը ութ ֆուտբոլիստներից մեկն է, ով հաղթել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, ՈՒԵՖԱ Չեմիոնների Լիգայում և Ոսկե գնդակը[13]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտել��ւց հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի մարզիչի օգնական Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ 2013-14 մրցաշրջանում։ Այս մրցաշրջանում ակումբը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և Կոպա դել Ռեյյում, որից հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի երկրորդ թիմի Ռեալ Մադրիդ Կաստիլիայի մարզիչ[14]։ Նա այս պաշտոնին մնաց երկու տարի և 2016 թվականի հունվարին գլխավորեց Ռեալ Մադրիդը[15]։ Որպես մարզիչ իր առաջին երկու մրցաշրջաններում Զիդանը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երկու անգամ, Լա Լիգայում, Սուպերկոպա դե Իսպանիայում, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը երկու անգամ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթը երկու անգամ[16]։ 2017 թվականին նա հայտարարվեց ՖԻՖԱ լավագույն մարզիչ[17]։ 2018 թվականին Զիդանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ՈՒԵՖԱ Չեպիոնների գավաթը և դարձավ առաջին մարզիչը, ով հաղթում է եվրոպական գավաթները երեք անգամ անընդմեջ[18]։ Հաղթանակից մի քանի օր անց Զիդանը հրաժարական տվեց Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնից[19][20][21]։
Առաջին տարիներ
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելԶիդանի ծնողները Փարիզ են եկել Ալժիրի Կաբելիա մարզից 1953 թվականին, ալժիրյան պատերազմից առաջ։ Հետագայում նրանք տեղափոխվեցին Մարսելի հյուսիս՝ Լա Կաստելանա (ֆր.՝ Lac Castellane), որտեղ 1972 թվականի հունիսի 23-ին ծնվեց Զիդանը։ Նա դարձավ տան ամենափոքր անդամը։ Նրանից բացի ընտանիքում ևս 4 երեխա կային. քույրերը՝ Լիլան, Ջամել, եղբայրները՝ Ֆարիդն ու Նորդին։ Զիդանի եղբայրը հանրախանութում պահեստապետ էր աշխատում, հիմնականում գիշերային հերթափոխում, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Նրանց բնակարանն այնքան փոքր է, որ ճաշելու համար նրանք պետք է հերթականությամբ սեղան նստեին։ Հայրը մշտական աշխատանք ուներ, այդ պատճառով էլ թաղամասի չափանիշներին համեմատ նրանք վատ չէին ապրում։ Թաղամասը վատ տեսանկյունից հայտնի էր ամբողջ Մարսելով, քանի որ այստեղ մեծ էր հանցագործության և անգործության տոկոսը։ Փոքրիկ Զիդանը բացի ֆուտբոլից հետաքրքրվում էր նաև ձյուդոյով և նույնիսկ կանաչ գոտի ուներ։ Հետաքրքրվում էր նաև սքեյթբորդով և հեծանվավազքով, բայց նրա տաղանդը դրսևորվեց հենց ֆուտբոլում։ Խաղալ նա սկսեց հենց իր նման երեխաների հետ, որոնք մեծ մասամբ եկել էին Ալժիրից և Մարոկկոյից, բնակվում էին Լա Կաստելլանա թաղամասում։ Հետագայում ֆուտբոլային աստղի մայրը հիշում է. «հենց յոթամյա Զիդանը վերադառնում էր դպրոցից պայուսակը դնելուց հետո անմիջապես գնդակն էր վերցնում ու վազում բակ, եղբայրների ու մյուս երեխաների հետ ֆուտբոլ խաղալու։ Բակի վերջում մսի խանութ կար ու նա իրավունք չուներ դրանից հեռուն անցնել, որպեսզի միշտ իմ աչքի առաջ լիներ։ Մի կերպ էինք նրան տուն բերում, իսկ տանը եղած ժամանակ էլ շարունակվում էր բակի ֆուտբոլը, արդեն չէինք հիշում, թե քանի ջահ էին փոխել նրա ջարդածների փոխարեն»։
Երիտասարդական ակումբներ
խմբագրելՑանկությունը ֆուտբոլ խաղալու ավելի մեծացավ, երբ տասնամյա Զիդանը սկսեց հանդես գալ տեղի մանկական Սեն-Անրի ակումբում Լա Կաստելլանից։ Կես տարի հետո Զիդանը տեղափոխվում է Սետեմ-լե-Վալլոն ակումբ։ Այստեղ նա խաղացել է մինչև 14 տարեկանը։ Մինչ այդ նրան արդեն ընտրել էին, որպեսզի մասնակցի Էկս-ան-Պրովանս քաղաքում կայանալիք երեքօրյա սպորտային պարապմունքներին՝ կազմակերպված սպորտի և ֆիզիկական կուլտուրայի մարզային կենտրոնի կողմից։ Դա մի քանի ֆուտբոլային ինստիտուտներից մեկն էր, որը ղեկավարում էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հենց այստեղ Զիդանին նկատեց «Կանն» ֆուտբոլային ակումբի սկաուտ Վարրոն, ով սպորտային տնօրենին խորհուրդ տվեց ակումբ վերցնել Զիդանին։ Ընտանիքը հարուստ չէր, գումարը, որն աշխատում էր հայրը, ծախսվում էր միայն ամենաանհրաժեշտ բաների վրա։ Այդ պատճառով էլ հայրը այդքան էլ դեմ չէր, երբ «Կանն» ակումբի մարզիչը ցանկություն հայտնեց վերցնել պատանուն ֆուտբոլային դպրոց։ Նա խոստացավ ծնողներին, որ Զիդանը լավ պայմաններում կապրի և լավ կրթություն կստանա, սակայն դասերը Զիդանին այդքան էլ չէին հետաքրքրում։ 1887 թվականին 14 տարեկան հասակում Զիդանը կնքեց իր առաջին պայմանագիրը։ Այդ ժամանակ Զիդանը տեղափոխվեց Կաննի կուրորտային քաղաքներից մեկը՝ Երկնագույն ափ, այստեղից սկսելով իր վերելքը դեպի ֆուտբոլային օլիմպոս։
Ակումբային կարիերա
խմբագրելԿանն
խմբագրելՆա տեղավորվեց Էլինոյի տանը, որտեղ բացի իրենից էլի մի փորձաշրջան անցնող ֆուտբոլիս կար Կանն ակումբից՝ Ամադեյ Առնոն։ Էլինոն ապրում էր Կաննից ոչ հեռու՝ Պեգոմա գյուղում և մարզումներից վերադառնալիս միշտ ֆուտբոլային մենամարտեր էին կազմակերպում։ Զիդանը ընդմիշտ մնացել է Էլինո ընտանիքի հիշողության մեջ, չնայած նրան, որ այս ընտանիքը «Կաննի» փորձարկվող ֆուտբոլիստներից շատերին է կացարան տվել։ Զիդանը նրանց այգում բալենի էր տնկել ու տարբեր երկրկներից, որտեղ նա մրցումների էր լինում, միշտ նրանց համար տարբեր հուշանվերներ էր բերում։ Այստեղ նա բնակվեց ուղիղ մեկ տարի։ Դրանից հետո Զիդանը տեղափոխվեց Միմոն հանրակացարան, որը գտնվում էր «Կաննի» կենտրոնում։ Այս հանրակացարանի հետ կապված Զիդանը շատ հիշողություններ ունի այն մասին, թե ինչպես այստեղ ընկերներ գտավ և, թե ինչպես առաջին անգամ ալկոհոլ օգտագործեց։ Դա տեղի ունեցավ, երբ հանրակացարանի մյուս մարզիկները նրան և մեկ ուրիշ ֆուտբոլիստի հրավիրեցին բար, որպեսզի առաջին անգամ նրանք ալկոհոլային խմիչք խմեին, ինչից հետո Զիդանը մի կերպ է հասնում հանրակացարան, իսկ ընկերը չի կարողանում և պատժվում է։ Սա տեղի ունեցավ առաջին և վերջին անգամ, դրանից հետո Զիդանը զզվանք էր զգում խմիչքի հանդեպ։ Զիդանը միշտ գտնվում էր Ֆրանսիայի գրեթե բոլոր տարիքային հավաքականներում։ Նրա անունը հայտնի էր մարզչական շրջանում, այդ շրջանում նրան բնորոշ որակներից էին տեխնիկան և ֆիզիկական մեծ ուժը։ Բարձրահասակ, իր հասակակիցներից համեմատաբար մեծ երևացող, նա միշտ հետևում էր ինքն իրեն։ Կաննի մարզիչները, սկզբում Գի Լյակոմբը, հետագայում արդեն Ժիլ Ռամպիլլոնը փորձում էին ուղղակի չխանգարել նրա զարգացմանը՝ ուղղորդելով ու անհատապես աշխատելով նրա հետ։ «Զիդանը քիչ է խոսում, - ասում էր Լյակոմբը, - նա ուղղակի լսում և անում է»։ Զիդանի տեղափոխվելը Կաննի մեկնարկային կազմ տեղի ունեցավ Ժան Ֆերնանդեսի ղեկավարությամբ, թիմի դուրս գալու հետ առաջին լիգա։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում Զիդանի դեբյուտը կայացավ 1989 թվականի մայիսի 20-ին։ Նրա 17 տարին դեռ չէր լրացել։ Դա տեղի ունեցավ 1988-89 թվականների Ֆրանսիայի առաջնության խաղին Նանտում։ Զիդանը 78-րդ րոպեին փոխարինեց Մարտինեսին, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։ 1 հաշվով։ Հետագայում այդ խաղի մասին Զիդանն ասել է. «Ինձ դաշտ թողեցին ընդամենը 15 րոպե, բայց այնպիսի վարպետների հետ ինչպիսիք էին՝ Զլատը Վույովիչն ու Ռուդի Կռոլը։ Այդ օրը ես գնդակին ընդամենը 3 անգամ եմ դիպել, բայց դեռ երբեք այդքան երջանիկ ինձ չեմ զգացել։ Ոչ միայն նրա համար, որ ես խաղում էի իմ կուռքերի հետ, բանն այն է, որ քառորդ ժամվա ընթացքում ես համարյա 5000 ֆրանկ աշխատեցի, դա 6 անգամ շատ է այն գումարից, որը ես ստանում էի 1 ամսվա ընթացքում որպես փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ»։ Հպարտ և երջանիկ իր աշխատած գումարով՝ նա նվերներ գնեց իր ընտանիքի համար։ Առաջին գոլը բարձրագույն խաղում նա խփեց 1991 թվականին այդ նույն «Նանտի» դեմ խաղում։ 1991-92 թվականների առաջնությանը թիմը անհաջողություն կրեց և դուրս եկավ երկրորդ դիվիզիոն։ Դա ծանր տարի էր ոչ միայն թիմի, այլ նաև Զիդանի համար։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա համարվում էր թիմի հիմնական խաղացող։ Նրա ձգտումը դեպի ֆուտբոլային բարձունքներ մեծ էր, թռիչքը երևի նույնիսկ շատ արագ երիտասարդ խաղացողի համար, պատրաստ չէր նա ֆիզիկական և նյարդային ծանրաբեռնման. այս մասին Զիդանը հետագայում ասում է. «Դա մաքուր ճշմարտություն է, «Կաննում» վերջին մրցաշրջանում ես ինձ հայտնաբերեցի թակարդի հատակում՝ ամբողջովին դատարկված։ Թվում էր, որ ոչինչ չի ստացվում։ Այդ ժամանակ ես վերջացնում էի ծառայությունս բանակում, երկուշաբթի գնում էի և վերադառնում հինգշաբթի օրը շաբաթ կայանալիք խաղի համար։ Այս ամենը կարծես դժոխք լիներ։ Ես ու իմ թիմը հատակում էինք հայտնվել»։ Անհաջող մրցաշրջանը մնաց ետևում։ Այդ ժամանակ Զիդանը արդեն 19 տարեկան էր, և նրան ևս մեկ շանս էր տրվում նորից գտնելու ինքն իրեն։ Նա վճռում է մի քայլ էլ առաջ անել՝ ընդունելով «Բորդո» ակումբի առաջարկը։
Բորդո
խմբագրել1992 թվականին Ռոլլան Կուրբիսը՝ «Բորդոյի» մարզիչը, ամեն ինչ արեց, որպեսզի իր թիմ բերի տաղանդավոր կիսապաշտպանին, ում մասին խոսում էր ամբողջ Ֆրանսիան։ Այդ ժամանակ թիմում խաղում էին Զիդանի ընկերները՝ Բիկսենտ Լիզարազուն և Քրիստոֆ Դյուգարին, Զիդանը հեշտ մերվեց նոր միջավայրի հետ։ 1992-93 մրցաշրջանը, Ֆրանսիայի ամենալավ ակումբներից մեկը դեբյուտանտի տեսքով էր հանդես գալիս։ Նախորդ տարի թիմը իր նախագահի մեքենայությունների պատճառով երկրորդ դիվիզիոն էր ուղարկվել և 11-րդ տուրից հետո զբաղեցնում էր ընդամենը 8-րդ հորիզոնականը։ 1992 թվականին թիմը մոտեցել էր մրցաշրջանի հաղթողի աստիճանին. պակասում էր ընդամենը 3 միավոր։ Սակայն այդ ժամանակ թիմը հանկարծակի պարտություն կրեց ՊՍԺ-ից 5։ 0 հաշվով։ Բայց թիմը հաղթահարեց այդ պարտության հետևանքները և 4-րդ տեղը զբաղեցնելով՝ ապահովեց իր համար հաջորդ տարվա ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիրը։ Այդ մրցաշրջանը կարելի է հաջողված համարել, այն հաջողված էր նաև Զիդանի համար, ով մեկ անգամ չէ, որ աչքի ընկավ իր լավ հատկանիշներով՝ դառնալով Ֆրանսիայի առաջնությունում թիմի լավագույն ռմբարկու՝ 10 գոլով։ «Իմ տեղափոխվելը այդ քաղաք փոխեց ինձ։ Ինձ հաջողվեց չխափանել մեկնարկը։ Իմ առաջին մրցաշրջանը Բորդոյում լավ անցավ. ինձ հաջողվեց խփել 10 գոլ առաջնությունում։ Ես սկսեցի հասկանալ իմ պոտենցիալը և նույնիսկ լավացնել այն։ Ինձ համար այս ակումբը իդեալական տրամպլին էր բոլոր կողմերից, ինչպես տեխնիկակական, ֆիզիկական, այնպես էլ հոգեպես մեծանալու առումով»։ 1993-94 թվականների մրցաշրջանը Բորդոն սկսեց որպես ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգրի հավակնորդ թիմ։ Հենց առաջին տուրում Բորդոն հանդիպեց ապագա չեմպիոնի ՊՍԺ-ի հետ և հաղթանակ տարավ 1։ 0 հաշվով։ 7-րդ տուրում ժիրոնդեցիները ոչ մի կերպ չէին կարողանում կոտրել Թուլուզի պաշտպանությունը, բայց վերջապես 56-րդ րոպեին Բորդոյի խաղացողները 25 մետրից տուգանային իրացնելու հնարավորություն են ստանում, որը հաջող է իրացնում Զիդանը և խաղի արդյուքնում դուրս բերում Բորդոյին առաջին հորիզոնական։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին Զիդանը իր ակումբի հետ տեղափոխվում է հայրենի քաղաք հերթական խաղի համար, այս անգամ Մարսելի Օլիմպիկի հետ։ Հյուրերը արդեն առաջին րոպեներին բացեցին հաշիվը, իսկ 36-րդ րոպեին Զիդանը կարմիր քարտ է ստանում և ստիպված թողնում խաղահրապարակը։ Մնալով 10 հոգով Բորդոյի ֆուտբոլիստները ամեն ինչ անում էին, բայց այնուամենայնիվ խաղի վերջում բաց թողեցին երեք գնդակ։ Զիդանի հարցը քննարկվում էր հատուկ հանձնաժողովի կողմից, արդյունքում նա երկու ամսով հեռացվեց ֆուտբոլից։ Կատարվածը Զիդանը այսպես է բացատրում։ «Ես ատում եմ անարդարությունն ու բռնությունը. խաղի ժամանակ ես շատ հարվածներ եմ ստանում, ես ընդունում եմ այդ ամենը փոխարենը ոչինչ չասելով, բայց գալիս է մի պահ, երբ ես այլևս չեմ կարողանում ինձ զսպել, ես պայթում եմ, դա ինձնից ուժեղ է։ Ես Մարսելի ոչ ամենալավ թաղամասից եմ։ Այստեղ կռիվ չեն սարքում, բայց եթե ինչ-որ մեկը ստիպում է քեզ, դու սովորաբար նրան թույլ չես տալիս պատժից խուսափել»։
Յուվենտուս
խմբագրելՇուտով Զիդանի վրա իր ուշադրությունը հրավիրեց ևս մեկ հայտնի ակումբ՝ իտալական Յուվենտուսը։ Եվ այսպես 1996 թվականին Զիզուն հայտնվեց Թուրինում։ Հենց այստեղ էլ սկսվեցին նրա ֆուտբոլային մեծ հաղթանակները։ Մինչ Զիդանի գալը 1996 թվականի գարնանը Յուվենտուսը հաղթել էր Եվրոպական չեմպիոնների լիգայում՝ եզրափակիչում հաղթելով Ամստերդամի Այաքսին, իսկ արդեն Զիդանի հետ թիմը տարվա վերջում հաղթեց Միջմայրցամաքային ֆուտբոլի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով արգենտինական Ռիվեր Փլեյթին։ Նույն տարում թիմը նվաճեց նաև Եվրոպական սուպերգավաթը, որտեղ Յուվենտուսը հաղթեց Պարի Սեն-Ժերմենին, ով այդ տարի հաղթել էր Գավաթների գավաթը։ Երկու անգամ՝ 1997 և 1998 թվականներին, Զիդանը Յուվենտուսի հետ միասին դարձավ Իտալիայի չեմպիոն, 1997 թվականին հաղթեց Իտալիայի սուպերգավաթը։ 1998 թվականին Զիդանը որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ստացավ Ոսկե գնդակ մրցանակը, հեց նույն տարում համարվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2001 թվականին մեծ իրադարձություն տեղի ունեցավ, չնայած նրան, որ Յուվենտուսի հետ պայմանագիրը մինչև 2005 թվականն էր՝ Զիդանը տեղափոխվեց Մադրիդի Ռեալ, որը այդ ժամանակ հավաքել էր արդեն ֆուտբոլային աստղերի մի ամբողջ խումբ։
Ռեալ Մադրիդ
խմբագրելԶիդանը տեղափոխվեց Ռեալ 2001 թվականի ամռանը, ռեկորդային՝ 75 միլիոն եվրոյով։ Հարմարվումը նոր միջավայրին երկար տևեց Զիդանի համար, նա երկար ժամանակ իր սովորական խաղն էր փնտրում, և այդ ընթացքում նա գոլեր էր խփում։ Մի քանի տուրից հետո նա նույնիսկ լավագույն ռմբարկուների ցանկում էր, չնայած լավ խաղով ոչ նա էր փայլում այդ ժամանակ, ոչ էլ թիմը։ Գլխավոր մարզիչը՝ Վիսենտե դել Բոսկեն, ստիպված եղավ փոխել Ռեալի տակտիկական սխեման և Զիդանի համար ավելի օպտիմալ տեղ գտնել։ Փնտրտուքները հաջողությամբ պսակվեցին. 2001 թվականի նոյեմբերին, բայց ամբողջությամբ Զիդանը իրեն լավ կողմերով ցուցադրեց 2002 թվականի ձմեռվանից սկսած։ Հիշարժան էր 2002 թվականի երկու խաղ Դեպորտիվոյի և Վալենսիայի հետ։ Հենց այս մրցաշրջանում 2001-2002 Զիդանը օգնեց Ռեալին հաղթել Չեմպիոնների լիգան, Կառլոսի փոխանցումից հետո՝ ձախ ոտքով հիանալի գոլ խփելով Լեվերկուզենի Բայերի դարպասը։ 2002-2003 մրցաշրջանին Զիդանը դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Արքայական ակումբում Զիդանը առաջատար էր, վառ աստղը մեծ աստղաբույլից (Զիդան, Ֆիգու, Ռոնալդո, Կառլոս, Ռաուլ)։
Ելույթները հավաքականում
խմբագրել1994 թվականի օգոստոսի 17-ին Զիդանն առաջին անգամ հագավ Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը և դեբյուտը ուղղակի ֆանտաստիկ ստացվեց։ Ընկերական խաղում ֆրանսիացիները չեխերին պարտվում էին 0։ 2 հաշվով, երբ Էմե Ժակեն մարզադաշտ դուրս բերեց 22-ամյա Զիդանին Բորդոյից, նա ընդամենը երկու րոպեի ընթացքում՝ 80-82 րոպեներին, երկու գնդակ խփեց և հավասարացրեց հաշիվը։ Խոշոր միջազգային մրցաշարերում հավաքականի կազմում նա հանդես է եկել 1996 թվականից սկսած, Անգլիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ։ Այդ ժամանակ Ֆրանսիայի հավաքականը հասավ կիսաեզրափակիչ՝ տասնմեկմետրանոց հարվածաշարով զիջելով Չեխիային։ Բայց արդեն երկու տարի անց 1998 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության խաղերի ժամանակ Զիզուն ցույց տվեց իրեն ամբողջ փայլով։ Ֆրանսիան նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Զիդանը երկու հիանալի գոլ խփեց գ��խով Բրազիլիայի հետ կայացած եզրափակիչ խաղի ժամանակ։ 2000 թվականին Բելգիայում և Նիդերլանդներում Եվրոպայի առաջնության ժամանակ Զիդանը կրկին թիմի առաջատարն էր։ Նա քառորդ եզրափակչում իսպանացիներին տուգանայինից գոլ խփեց, իսկ կիսաեզրափակչում պորտուգալացիներին ավելացված ժամանակի ընթացքում «ոսկե գնդակ» խփեց տասնմեկ մետրանոցից։ Եզրափակչում ավելացված ժամանակի ընթացքում Ֆրանսիայի հավաքականը 2։ 1 հաշվով հաղթեց Իտալիային։ 2002 թվականին ֆրանսիացիները պետք է պաշտպանեին իրենց տիտղոսը Ճապոնիայի և Հարավային Կորեայի մարզադաշտերում։ Զիդանը վնասվածք ստացավ այս մրցաշարից առաջ և չկարողացավ պաշտպանել իր թիմին առաջին երկու խաղերում, որոնք ավարտվեցին անսպասելի հաշվով. պարտություն 1։ 0 հաշվով Սենեգալի հավաքականից և 0։ 0 Ուրուգվայի հավաքականի հետ խաղում։ Զիդանը որոշեց դուրս գալ մարզադաշտ որոշիչ խաղում Դանիայի դեմ, արդյունքում թիմը պարտվեց 0։ 2 հաշվով՝ զիջելով չեմպիոնի տիտղոսը։ Եվրո 2004-ին Պորտուգալիայում Զիդանը իսկական հրաշք գործեց Անգլիայի դեմ խաղում։ Նա խփեց երկու գնդակ ավելացված ժամանակի ընթացքում, ինչի շնորհիվ ֆրանսիացիները հաղթեցին 2։ 1 հաշվով։ Վերջին տուրում Զիդանը գրավեց շվեյցարացիների դարպասը, որտեղ ֆրանսիացիները հաղթեցին 3։ 1 հաշվով։ Արդյունքում Ֆրանսիան խմբից հաղթող դուրս եկավ, բայց կիսաեզրափակչում զիջեց Հունաստանին՝ Եվրոպայի ապագա չեմպիոններին։ 2006 թվականին աշխարհի խաղերից առաջ Ֆրանսիայի հավաքականի հետ այդքան էլ մեծ հույսեր չէին կապում։ Խմբային տուրում նրանք այնքան էլ չփայլեցին, բայց հետագայում, արդեն ֆավորիտ չհամարվելով՝ զարմացրեցին աշխարհը։ Ամբողջ խաղը իր վրա էր վերցրել Զիդանը, ում 34-ը լրացավ խաղերի ընթացքում։ Ֆրանսիան այդքան էլ վստահ չսկսկեց խմբային խաղը Հարավային Կորեայի և Շվեյցարիայի հետ։ Այս ամենին զուգահեռ Զիդանը երկու դեղին քարտ ստացավ և ստիպված էր բաց թողնել որոշիչ խաղը Տոգոյի հետ։ Ֆրանսիան առանց իր լիդերի հաղթեց 2։ 0 հաշվով։ Այս ամենից հետո Զիդանը ցույց տվեց իրեն իր ամբողջ փայլով։ Ֆրանսիացիները 1/8-րդ եզրափակչում հաղթեցին ֆավորիտներից մեկին Իսպանիային 1։ 3 հաշվով։ Քառորդ եզրափակչում հաղթեցին գլխավոր ֆավորիտին՝ Բրազիլիային։ Գոլը Զիդանի հրաշալի փոխանցումից հետո խփեց Թիերի Անրին կոտրելով բրազիլիացիների հույսերը։ Կիսաեզրափակչում Զիդանը տասնմեկ մետրանոցից գրավեց պորտուգալացիների դարպասը։ Զիդանը եզրափակչում գրավեց նաև Իտալիայի դարպասը, բայց խաղը տխուր երանգ ստացավ Մատերացիին հարվածելու պատճառով նրա մարզադաշտից վտարվելուց հետո։ Ֆրանսիացների ավագը կոպիտ պատասխանեց պաշտպան Մատերացիի խոսքերին՝ գլխով հարվածելով նրա կրծքավանդակին, ինչից հետո հեռացվեց մարզադաշտից։ Հաջող իրացրած տասնմեկմետրանոցների հաշվով իտալացիները հաղթեցին խաղում և հռչակվեցին աշխարհի չեմպիոններ։ Զիդանը չորրորդ ֆուտբոլիստն է Պելեից, Վավայից, և գերմանացի Բրայտներից հետո, ում հաջողվել է գրավել դարպասը երկու աշխարհի առաջնությունների եզրափակիչ խաղերում։ Չնայած նրան, որ վատ պահվածքի համար լքել էր մարզադաշտը, նա հռչակվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Կարիերայի ավարտը
խմբագրելԶիդանը հայտարարեց, որ կլքի ֆուտբոլը 2006 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։ Ֆրանսիայի հավաքականը Ռայմոն Դոմենեկի գլխավորությամբ դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի ունեցավ 2006 թվականի հուլիսի 9-ին Բեռլինում։ Զիդանի հեռանալը մեծ ֆուտբոլից տեղի ունեցավ անհաջող այդ դեպքով, կապված իտալացի պաշտպան Մատերացիի հետ։ 2009 թվականի հունիսի 1-ին Զիդանը նշանակվեց Ռեալի նախագահ՝ Ֆլորենտինո Պերեսի օգնական, ում ընտրությունների ժամանակ նա սատարում էր։ 2010 թվականի մայիսի 30-ին խաղաց Ռեալի աստղերի և Միլանի միջև կայանալիք բարեգործական խաղին, որտեղ իր ակումբը հաղթեց 4։ 3 հաշվով։ 2010 թվականի նոյեմբերի 12-ին պաշտոնի բարձրացում կատարվեց և Զիդանը նշանակվեց ակումբի նախագահի օգնական։ 2011 թվականի հուլիսի 8-ին Զիդանը դարձավ Ռեալի առաջին թիմի սպորտային տնօրեն, երբ այդ տեղը ազատվեց Խորխե Վալդանոյի հեռանալուց հետո։ Դրանից հետո նա ընդունվեց համալսարան, ֆրանսիական Լիմոժ քաղաքում՝ որպեսզի ստանա սպորտային մենեջերի դիպլոմ։
Մարզչական կարիերան
խմբագրել2012 թվականի սեպտեմբերին նա թողեց սպորտային տնօրենի պաշտոնը և սկսեց մարզչական կարիերան մադրիդյան երիտասարդական ակադեմիայում։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Զիդանից նորից առաջարկություն արվեց Ռեալի մարզիչ դառնալու համար, որից նա հրաժարվեց, որպեսզի աշխատի ապագա գլխավոր մարզչի մոտ որպես օգնական։ Անչելոտտիի մարզիչ նշանակվելուց հետո Մադրիդյան ակումբը նվաճաց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն 1 տարի անց ձախողվելով բոլոր մրցաշարերում հեռացվեց ակումբից։ Ձախողվեց նաև Բենիտեսը և արդեն մրցաշրջանի կեսից հեռացվեց այս անգամ Զիդանը համաձայնվեց զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը։ 2016 թ․ Զիդանը նավաճեց իր առաջին տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2016/17 մրցաշրջանում Զիդանը շեշտը դրեց եղած ֆուտբոլիստների վրա ու ոչ մի ֆուտբոլային աստղ չգնեց, ինչը հատուկ էր Արքայական ակումբին՝ ավելի մեծ ժամանակ սկսեցին ստանալ ակումբի սաները։ Զիդանը հաղթեց Լա Լիգան ու 2-րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթը, որը ոչ ոքի չէր հաջողվել մինչ այդ, եզրափակչում հաղթելով Յուվենթուսին (4-1)։
Անցկացրած հանդիպումների վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրելԱնցկացրած խաղեր | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր |
Առաջնություն | Ֆրանսիայի գավաթ | ՈՒԵՖԱ | Արդյունք | |||||||
1988–89 | Կանն | 1-ին լիգա | 2 | 0 | 0 | 0 | – | 2 | 0 | |
1989–90 | 0 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | |||
1990–91 | 28 | 1 | 3 | 0 | – | 31 | 1 | |||
1991–92 | 31 | 5 | 3 | 0 | 4 | 0 | 38 | 5 | ||
1992–93 | Բորդո | 35 | 10 | 4 | 1 | - | 39 | 11 | ||
1993–94 | 34 | 6 | 3 | 0 | 6 | 2 | 43 | 8 | ||
1994–95 | 37 | 6 | 4 | 1 | 4 | 1 | 45 | 8 | ||
1995–96 | 33 | 6 | 1 | 0 | 15 | 6 | 49 | 12 | ||
Իտալիա | Առաջնություն | Իտալիայի գավաթ | ՈՒԵՖԱ | Արդյունք | ||||||
1996–97 | Յուվենտուս | Սերիա Ա | 29 | 5 | 2 | 0 | 10 | 2 | 41 | 7 |
1997–98 | 32 | 7 | 5 | 1 | 11 | 3 | 48 | 11 | ||
1998–99 | 25 | 2 | 5 | 0 | 10 | 0 | 40 | 2 | ||
1999–2000 | 32 | 4 | 3 | 1 | 6 | 0 | 41 | 5 | ||
2000–01 | 33 | 6 | 2 | 0 | 4 | 0 | 39 | 6 | ||
Իսպանիա | Առաջնություն | Իսպանիայի գավաթ | ՈՒԵՖԱ | Արդյունք | ||||||
2001–02 | Ռեալ Մադրիդ | Լա Լիգա | 31 | 7 | 9 | 2 | 9 | 3 | 49 | 12 |
2002–03 | 33 | 9 | 1 | 0 | 14 | 3 | 48 | 12 | ||
2003–04 | 33 | 6 | 7 | 1 | 10 | 3 | 50 | 10 | ||
2004–05 | 29 | 6 | 1 | 0 | 10 | 0 | 40 | 6 | ||
2005–06 | 29 | 9 | 5 | 0 | 4 | 0 | 38 | 9 | ||
Երկիր | Ֆրանսիա | 200 | 34 | 18 | 2 | 29 | 12 | 247 | 45 | |
Իտալիա | 151 | 24 | 17 | 2 | 41 | 5 | 209 | 31 | ||
Իսպանիա | 155 | 37 | 23 | 3 | 47 | 9 | 225 | 49 | ||
Արդյունք | 506 | 95 | 58 | 7 | 117 | 26 | 681 | 125 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրելՀավաքական | Տարի | Խաղեր | Գոլեր | Փոխանցումներ |
---|---|---|---|---|
Ֆրանսիա | 1994 | 2 | 2 | 0 |
1995 | 6 | 2 | 3 | |
1996 | 12 | 2 | 4 | |
1997 | 8 | 1 | 0 | |
1998 | 15 | 5 | 3 | |
1999 | 6 | 1 | 1 | |
2000 | 13 | 4 | 4 | |
2001 | 8 | 2 | 0 | |
2002 | 9 | 1 | 2 | |
2003 | 7 | 3 | 3 | |
2004 | 7 | 4 | 1 | |
2005 | 5 | 2 | 1 | |
2006 | 10 | 3 | 1 | |
Կարիերայի ընթացքում | 108 | 31 | 23 |
Հավաքականում անցկացրած խաղեր և գոլեր
խմբագրելՀավաքականում Զիդանի խաղերը և խփած գնդակները | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Զիդանի գոլերը | Մրցաշար | |
1 | 17 օգոստոսի 1994 | Չեխիա | 2։ 2 | 2 | Ընկերական խաղ | |
2 | 8 հոկտեմբերի 1994 | Ռումինիա | 0։ 0 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
3 | 26 ապրիլի 1995 | Սլովակիա | 4։ 0 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
4 | 22 հուլիսի 1995 | Նորվեգիա | 0։ 0 | - | Ընկերական խաղ | |
5 | 16 օգոստոսի 1995 | Լեհաստան | 1։ 1 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
6 | 6 սեպտեմբերի 1995 | Ադրբեջան | 10։ 0 | 1 | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
7 | 11 հոկտեմբերի 1995 | Ռումինիա | 1։ 3 | 1 | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
8 | 15 նոյեմբերի 1995 | Իսրայել | 2։ 0 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
9 | 24 հունվարի 1996 | Պորտուգալիա | 3։ 2 | - | ընկերական խաղ | |
10 | 21 փետրվարի 1996 | Հունաստան | 3։ 1 | 1 | ընկերական խաղ | |
11 | 1 հունիսի 1996 | Գերմանիա | 1։ 0 | - | ընկերական խաղ | |
12 | 5 հունիսի 1996 | Հայաստան | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
13 | 4 հուլիսի 1996 | Ռումինիա | 1։ 0 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
14 | 4 սեպտեմբերի 1996 | Իսպանիա | 1։ 1 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
15 | 8 սեպտեմբերի 1996 | Բուլղարիա | 3։ 1 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
16 | 9 հոկտեմբերի 1996 | Հոլանդիա | 0։ 0 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
17 | 13 հոկտեմբերի 1996 | Չեխիա | 0։ 0 | - | Եվրո 1996-ի ընտրական փուլ | |
18 | 17 նոյեմբերի 1997 | Մեքսիկա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
19 | 9 փետրվարի 1996 | Թուրքիա | 4։ 0 | - | ընկերական խաղ | |
20 | 26 մարտի 1996 | Դանիա | 0։ 1 | - | ընկերական խաղ | |
21 | 30 մարտի 1997 | Պորտուգալիա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
22 | 4 հունիսի 1997 | Հոլանդիա | 2։ 1 | - | ընկերական խաղ | |
23 | 8 հունիսի 1997 | Շվեդիա | 1։ 0 | - | ընկերական խաղ | |
24 | 3 սեպտեմբերի 1997 | Բրազիլիա | 1։ 1 | - | ընկերական խաղ | |
25 | 7 սեպտեմբերի 1997 | Անգլիա | 0։ 1 | - | ընկերական խաղ | |
26 | 8 հոկտեմբերի 1997 | Իտալիա | 2։ 2 | 1 | ընկերական խաղ | |
27 | 13 հոկտեմբերի 1997 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 2։ 1 | - | ընկերական խաղ | |
28 | 12 նոյեմբերի 1997 | Շոտլանդիա | 2։ 1 | - | ընկերական խաղ | |
29 | 15 նոյեմբերի 1998 | Իսպանիա | 1։ 0 | 1 | ընկերական խաղ | |
30 | 1 մարտի 1998 | Նորվեգիա | 3։ 3 | 1 | ընկերական խաղ | |
31 | 27 մայիսի 1998 | Շվեդիա | 0։ 0 | - | ընկերական խաղ | |
32 | 3 հունիսի 1998 | Բելգիա | 1։ 0 | 1 | ընկերական խաղ | |
33 | 11 հունիսի 1998 | Մարոկկո | 2։ 2 | - | ընկերական խաղ | |
34 | 17 հունիսի 1998 | Ֆինլանդիա | 1։ 0 | - | ընկերական խաղ | |
35 | 25 հունիսի 1998 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 3։ 0 | - | Մունդիալ 1998 | |
36 | 1 հուլիսի 1998 | Սաուդյան Արաբիա | 4։ 0 | - | Մունդիալ 1998 | |
37 | 5 հուլիսի 1998 | Իտալիա | 0։ 0 | - | Մունդիալ 1998 | |
38 | 8 հունիսի 1998 | Խորվաթիա | 2։ 1 | - | Մունդիալ 1998 | |
39 | 12 հուլիսի 1998 | Բրազիլիա | 3։ 0 | 2 | Մունդիալ 1998 | |
40 | 6 սեպտեմբերի 1998 | Ավստրիա | 2։ 2 | - | ընկերական խաղ | |
41 | 7 հոկտեմբերի 1998 | Իսլանդիա | 1։ 1 | - | Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
42 | 11 հոկտեմբերի 1998 | Իսլանդիա | 3։ 2 | - | Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
43 | 15 նոյեմբերի 1998 | Անդորրա | 2։ 0 | - | Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
44 | 6 փետրվարի 1999 | Մարոկկո | 1։ 0 | - | ընկերական խաղ | |
45 | 24 մարտի 1999 | Անգլիա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
46 | 28 մարտի 1999 | Ուկրաինա | 0։ 0 | - | Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
47 | 22 օգոստոսի 1999 | Հայաստան | 3։ 2 | 1 | Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
48 | 8 սեպտեմբերի 1999 | Իսլանդիա | 3։ 2 | - | Եվրո 2000-ի ընտրական փուլ | |
49 | 12 սեպտեմբերի 1999 | Խորվաթիա | 3։ 0 | - | ընկերական խաղ | |
50 | 13 հոկտեմբերի 2000 | Լեհաստան | 1։ 0 | 1 | ընկերական խաղ | |
51 | 17 հոկտեմբերի 2000 | Սլովենիա | 3։ 2 | - | ընկերական խաղ | |
52 | 17 նոյեմբերի 2000 | Խորվաթիա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
53 | 21 նոյեմբերի 2000 | Ճապոնիա | 2։ 2 | 1 | ընկերական խաղ | |
54 | 6 փետրվարի 2000 | Մարոկկո | 1։ 3 | - | ընկերական խաղ | |
55 | 31 մայիսի 2000 | Դանիա | 3։ 0 | - | Եվրո 2000 | |
56 | 7 հունիսի 2000 | Չեխիա | 2։ 1 | - | Եվրո 2000 | |
57 | 11 հունիսի 2000 | Իսպանիա | 2։ 1 | 1 | Եվրո 2000 | |
58 | 19 հունիսի 2000 | Պորտուգալիա | 2։ 1 | 1 | Եվրո 2000 | |
59 | 2 հուլիսի 2000 | Իտալիա | 2։ 0 | - | Եվրո 2000 | |
60 | 15 հոկտեմբերի 2000 | Ֆիֆայի հավաքական | 5։ 1 | - | ընկերական խաղ | |
61 | 19 նոյեմբերի 2000 | Անգլիա | 1։ 1 | - | ընկերական խաղ | |
62 | 11 փետրվարի 2000 | Թուրքիա | 4։ 0 | - | ընկերական խաղ | |
63 | 28 մարտի 2001 | Գերմանիա | 1։ 0 | 1 | ընկերական խաղ | |
64 | 31 մարտի 2001 | Ճապոնիա | 5։ 0 | 1 | ընկերական խաղ | |
65 | 6 հունիսի 2001 | Իսպանիա | 1։ 2 | - | ընկերական խաղ | |
66 | 5 սեպտեմբերի 2001 | Պորտուգալիա | 4։ 0 | - | ընկերական խաղ | |
67 | 9 սեպտեմբերի 2001 | Դանիա | 1։ 0 | - | ընկերական խաղ | |
68 | 11 հոկտեմբերի 2001 | Չիլի | 1։ 2 | - | ընկերական խաղ | |
69 | 18 փետրվարի 2001 | Ալժիր | 4։ 1 | - | ընկերական խաղ | |
70 | 31 մարտի 2001 | Ավստրալիա | 1։ 1 | - | ընկերական խաղ | |
71 | 28 ապրիլի 2002 | Ռումինիա | 2։ 1 | - | ընկերական խաղ | |
72 | 29 մայիսի 2002 | Շոտլանդիա | 5։ 0 | 1 | ընկերական խաղ | |
73 | 5 հունիսի 2002 | Ռուսաստան | 0։ 0 | - | ընկերական խաղ | |
74 | 12 հունիսի 2002 | Կորեայի Հանրապետություն | 3։ 2 | - | ընկերական խաղ | |
75 | 16 հունիսի 2002 | Դանիա | 0։ 2 | - | Մունդիալ 2002 | |
76 | 20 հունիսի 2002 | Թունիս | 1։ 1 | - | ընկերական խաղ | |
77 | 24 հունիսի 2002 | Կիպրոս | 2։ 1 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
78 | 30 հունիսի 2002 | Սլովենիա | 5։ 0 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
79 | 30 հունիսի 2002 | Մալթա | 4։ 0 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
80 | 4 հուլիսի 2003 | Չեխիա | 0։ 2 | - | ընկերական խաղ | |
81 | 4 սեպտեմբերի 2003 | Մալթա | 6։ 0 | 2 | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
82 | 8 սեպտեմբերի 2003 | Իսրայել | 2։ 1 | 1 | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
83 | 9 հոկտեմբերի 2003 | Շվեյցարիա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
84 | 13 հոկտեմբերի 2003 | Սլովենիա | 2։ 0 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
85 | 17 նոյեմբերի 2003 | Իսրայել | 3։ 0 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
86 | 9 փետրվարի 2003 | Գերմանիա | 3։ 0 | - | ընկերական խաղ | |
87 | 26 մարտի 2004 | Բելգիա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
88 | 30 մարտի 2004 | Բրազիլիա | 0։ 0 | - | ընկերական խաղ | |
89 | 4 հունիսի 2004 | Ուկրաինա | 1։ 0 | 1 | ընկերական խաղ | |
90 | 8 հունիսի 2004 | Անգլիա | 2։ 1 | 2 | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
91 | 3 սեպտեմբերի 2004 | Խորվաթիա | 2։ 2 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
92 | 7 սեպտեմբերի 2004 | Շվեյցարիա | 3։ 1 | 1 | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
93 | 8 հոկտեմբերի 2004 | Հունաստան | 0։ 1 | - | Եվրո 2004-ի ընտրական փուլ | |
94 | 13 հոկտեմբերի 2005 | Կոտ դ'Իվուար | 3։ 0 | 1 | ընկերական խաղ | |
95 | 12 նոյեմբերի 2005 | Ֆարերյան կղզիներ | 3։ 0 | - | Մունդիալ 2006-ի ընտրական փուլ | |
96 | 15 նոյեմբերի 2005 | Իռլանդիա | 1։ 0 | - | Մունդիալ 2006-ի ընտրական փուլ | |
97 | 8 հոկտեմբերի 2005 | Շվեյցարիա | 1։ 1 | - | Մունդիալ 2006-ի ընտրական փուլ | |
98 | 12 հոկտեմբերի 2005 | Կիպրոս | 4։ 0 | 1 | Մունդիալ 2006-ի ընտրական փուլ | |
99 | 1 մարտի 2006 | Սլովակիա | 1։ 2 | - | ընկերական խաղ | |
100 | 27 մայիսի 2006 | Մեքսիկա | 1։ 0 | - | ընկերական խաղ | |
101 | 31 մայիսի 2006 | Դանիա | 2։ 0 | - | ընկերական խաղ | |
102 | 7 հունիսի 2006 | Չինաստան | 3։ 1 | - | ընկերական խաղ | |
103 | 13 հունիսի 2006 | Շվեյցարիա | 0։ 0 | - | Մունդիալ 2006 | |
104 | 18 հունիսի 2006 | Կորեայի Հանրապետություն | 1։ 1 | - | Մունդիալ 2006 | |
105 | 27 հունիսի 2006 | Իսպանիա | 3։ 1 | 1 | Մունդիալ 2006 | |
106 | 1 հուլիսի 2006 | Բրազիլիա | 1։ 0 | - | Մունդիալ 2006 | |
107 | 5 հուլիսի 2006 | Պորտուգալիա | 1։ 0 | 1 | Մունդիալ 2006 | |
108 | 9 հուլիսի 2006 | Իտալիա | 1։1 | 1 | Մունդիալ 2006 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Ինտերտոտոյի գավաթի հաղթող (1) – 1995
- Արդյունք – 1 տիտղոս
- Սերիա Ա-ի հաղթող (2) – 1996-1997, 1997-1998
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1) – 1996
- Իտալիայի սուպերգավաթի հաղթող (1) – 1997
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (1) – 1996
- Արդյունք – 5 տիտղոս
- Լա լիգայի հաղթող (1) – 2002-2003
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1) – 2002
- Իսպանիայի սուպերգավաթակիր (2) – 2001, 2003
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր (1) – 2002
- Չեմպիոնների լիգայի հաղթող (1) – 2002
- Արդյունք – 6 տիտղոս
- Աշխարհի չեմպիոն (1) – 1998
- Եվրոպայի չեմպիոն (1) – 2000
- Հասսան II թագավորի գավաթի հաղթող (2) – 1998, 2000
- Արդյունք – 4 տիտղոս
Անհատական
խմբագրել- ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ − 1998, 2000, 2003
- Ոսկե գնդակ մրցանակի դափնեկիր/ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1) − 1998
- ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (1) − 2006
- ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ (1) − 2000
- ՈՒԵՖԱ-ի վարկածով վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ (1) − 2004
- Ֆրանսիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (1) − 1993
- Սերիա Ա-ի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ (3) − 1997, 2000, 2001
- «Don Balon»-ի վարկածով Իսպանիայի առաջնության լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ (1) − 2002
- «El Pais»-ի վարկածով Իսպանիայի առաջնության լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ (1) − 2002
- Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2) − 1998, 2002
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ (1) − 2002
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպան (1) − 1998
- Գտնվում է աշխարհի լավագույն 100 մարզիկների թվում «Համաշխարհային ֆուտբոլ» և «Ֆիֆա 100» ամսագրերի վարկածով (2) –
- Ֆուտբոլի պատմության համաշխարհային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն կիսապաշտպան (1) − 2006
Մարզչական
խմբագրել- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող (2) - 2016, 2016/17
- Իսպանիայի Չեմպիոն (1) - 2016/17
- ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր - 2016
- Աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր - 2016
Մրցանակներ
խմբագրել- Պատվավոր լեգիոն շքանշանի կրող – 1998
- Պատվավոր լեգիոն շքանշանի սպա – 2009
- Ազգին մատուցած ծառայությունների համար 3-րդ կարգի ալժիրյան շքանշանի կրող – 2006
Զինեդին Զիդանը գովազդում
խմբագրելԶիդանն օգտվում է ճանաչված բրենդների հաջողությունից։ Louis Vuitton-ի գովազդային արշավին մասնակցելուց հետո, որտեղ նա նկարահանվեց Դիեգո Մարադոնայի և Պելեյի հետ միասին, նա Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը առաջարկ ստացավ նաև Y-3 բրենդից։ Լուսանկարիչ Ակասդեր Մակլելլան և ռեժիսոր Տեո Ստենլը նկարահանեցին անհավատելի գեղեցիկ սև ու սպիտակ նկարներ վերածելով դրանք տեսահոլովակի։ «Վերջին տարիների տենդենցները պտտվում են ավելի կարճ և սեքսուալ հագուստների շուրջը։ Այս հավաքածուում ես ցանկացա փաթաթել ամբողջ մարմինը, որպեսզի չերևա ոչինչ ավելորդ, որպեսզի չերևա ոչինչ ավելի», - մեկնաբանեց իր հավաքածուն Յեդզի Յամամոտոն։ Նկարահանվել է նաև Adidas-ի համար, որպես սովորական գնորդ, ով տեսնում է ապրանքի զարմանալի հատկությունը օգտագործողի վրա։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Գրեվենի թանգարանում տեղադրված է Զինեդին Զիդանի մոմե արձանը։
- Փարիզում՝ Ժորժ Պոմպիդու կենտրոնում, կանգնեցված է արձան, որտեղ Զիդանը գլխով հարվածում է Մարկո Մատերացիին
Գրականություն
խմբագրել- Ж. Филипп. «Зидан. Скромный король.» Пер. с фр. М.։ Попурри. 2004. - 208 с. - Тираж 7000 экз., ISBN 985-483-305-4.
- Б. Лаури. «Зидан. Тайная жизнь.» Пер. с фр. М.։ Чёрная белка. 2010. - 256 с. - Тираж 3000 экз., ISBN 978-5-91827-011-0.
- Б.Бланше, Т.Фрэ-Бюрне. «Зидан։ Бог, который просто хотел быть человеком.» / Пер. с фр. ВЕгорова. - М.։ Этерна, 2012. - 256 с. - Серия «Новая версия». - 3 000 экз., ISBN 978-5-480-00214-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.theguardian.com/football/2006/jul/10/worldcup2006.sport12
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 Philippe J., Fort P. Zidane: The Biography — London: Ebury Press, 2018. — P. 3. — ISBN 978-1-78503-848-8
- ↑ "French heir who became king" Արխիվացված 22 Հունիս 2018 Wayback Machine. FIFA.com. Retrieved 17 November 2013.
- ↑ «Zinedine Zidane set to become Real Madrid director of football». The Guardian. London. 2012 թ․ հունիսի 14.
- ↑ "Zidane voted Europe's best ever" The Guardian. Retrieved 17 November 2013
- ↑ "Zidane's lasting legacy". BBC. Retrieved 20 April 2013
"Zidane is greatest football player" Արխիվացված 21 Սեպտեմբեր 2013 Wayback Machine. ESPN. Retrieved 20 April 2013
"Brazil 0 France 1: Zidane regains mastery to tame Brazil" Արխիվացված 2013-12-19 Wayback Machine The Independent. Retrieved 17 November 2013 - ↑ "Brazil's Fans Lament Demise of the Beautiful Game". New York Times. Retrieved 17 November 2013
- ↑ "Defending champion bounces back from World Cup flop to try again" Արխիվացված 2006-05-30 Wayback Machine. Sports Illustrated. Retrieved 17 November 2013
- ↑ de Juan, Manu (2018). «Zidane equals Paisley and Ancelotti with third win». As. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Kaka: Former Brazil, AC Milan and Real Madrid midfielder announces retirement». BBC. 2017 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ «Zidane to manage Castilla in the 2014/2015 season». Real Madrid.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Zinedine Zidane: new coach of Real Madrid». No. 4 January 2016. realmadrid.com. 2016 թ․ հունվարի 4.
- ↑ «Zinédine Zidane the manager is already outperforming Zidane the player». Guardian. 2017 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «FIFA Football Awards 2017 – Voting Results» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2017 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Haldevang, Max de (2018 թ․ մայիսի 26). «The records broken in Real Madrid's Champions League final victory». Quartz (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Pope, Nick (2018 թ․ մայիսի 31). «Zinedine Zidane Announces His Resignation From Real Madrid». Esquire. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Zinedine Zidane: Real Madrid boss stands down five days after Champions League win». BBC Sport. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Davis, Callum (2018 թ․ մայիսի 31). «Zinedine Zidane resigns as Real Madrid manager - days after Champions League success». The Telegraph. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինեդին Զիդան» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |