Էմանուել Լասկեր
Էմանուել Լասկեր (գերմ.՝ Emanuel Lasker, դեկտեմբերի 24, 1868[1][2][3][…], Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2][4][5] - հունվարի 11, 1941[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թվականներին), մաթեմատիկական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը հանդիսանում է ռեկորդային ձեռքբերում շախմատում, և շարունակում է հանդես գալ բարձր մակարդակում մինչև 68 տարեկան։
Էմանուել Լասկեր Emanuel Lasker | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2][4][5] |
Մահացել է | հունվարի 11, 1941[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Beth Olam Cemetery[6] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Վայմարյան Հանրապետություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան[7] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[8] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, շախմատիստ, բրիջ խաղացող, փիլիսոփա և շախմատային տեսաբան |
Աշխատավայր | Թուլեյնի համալսարան |
Ամուսին | Martha Lasker? |
Պարգևներ և մրցանակներ | |
Emanuel Lasker Վիքիպահեստում |
Լասկերը տիրապետում է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը և վերջնախաղը։ Շատ կենսագիրներ և հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։ Շատերը ��ամարում են, որ նա կարող էր գնալ իրեն համար վատ դիրքերի, որպեսզի հետո խաղը տաներ տվյալ հակառակորդի համար անհարմար հունով։ Այդ տեսանկյունը հիմա էլ շատ ընդունված է սակայն փորձագետների մի մասը համարում եմ դա մոլորություն՝ բացատրելով Լասկերի հաջողությունները նրա շախմատային խորը հասկացողությամբ և այս կամ այն դիրքերի վատ և լավ կողմերը գնահատելու կարողությամբ։
Լասկերը հաճախակի դադարեցրել է իր շախմատային ելույթները մի քանի տարով, որպեսզի զբաղվի մաթեմատիկայով և փիլիսոփայությամբ։ 1901 թվականին Լասկերը պաշտպանել է բժշկական դիսերտացիան, իսկ իրեն գլխավոր ձեռքբերումը մաթեմատիկայում դարձել է իր թեորեմը, որը իր անունը ստացել է իր և Էմմի Նյոտերի անունից, վերջինս ընդհանրացրել է Լասկերի նախնական արդյունքը։ Բացի դրանից Լասկերը հրապարակել է մի քանի փիլիսոփայական աշխատություններ և գեղարվեստական ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118569872 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 490)։ |