Էլիզա Օժեշկո (անգլ.՝ Eliza Orzeszkowa) (հունիսի 6, 1841(1841-06-06)[1][2][3][…], Միլկովշինա, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][…], Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4]), լեհ գրող։
|
---|
|
Ծննդյան անուն | լեհ.՝ Elżbieta Pawłowska |
---|
Ծնվել է | հունիսի 6, 1841(1841-06-06)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Միլկովշինա, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
---|
Վախճանվել է | մայիսի 18, 1910(1910-05-18)[1][2][3][…] (68 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
---|
Գերեզման | Parish Cemetery |
---|
Գրական անուն | E. O., Bąk (z Wa-Lit-No), Li…ka, Gabriela Litwinka և Eliza Orzeszkowa |
---|
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, թարգմանչուհի և վիպասան |
---|
Լեզու | լեհերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Ժանրեր | պատմվածք, վիպակ և վեպ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | «Նեմանի վրա» (1887), «Արգոնավորդներ» (1899), «Մեիր Էզոֆովիչ» (1878) |
---|
Ամուսին | Stanisław Nahorski? |
---|
|
Էլիզա Օժեշկո Վիքիքաղվածքում |
Eliza Orzeszkowa Վիքիպահեստում |
Վաղ շրջանի վեպերն ու վիպակները («Պան Գրաբա», 1869, «Մարթա», 1873 և այլն) նվիրված են մարդկային արժանապատվության և հասարակական ազատագրության համար կանանց պայքարին։ Օժեշկոյի ստեղծագործության հիմնական թեման դարձել է նահապետական կալվածատիրական կացութաձևի քայքայումը, բուրժուազիայի վերելքը («Էլի Մակովեր», 1874-1875, «Բրոխվիչների ընտանիքը», 1876, վեպեր)։ Ճանաչում են գտել «Մեիր Էզոֆովիչ» (1878) գիրքը, «Տարբեր ոլորտներից» (հատոր 1-3, 1879-1882) ժողովրդի պատմվածքները և բելառուս գյուղացիների կյանքը պատկերող «Ցածրավայրեր» (1883), «Ձուրձի» (1885) և «Գռեհիկը» (1888, հայերեն հրատարակություն 1900) վիպակները։ Օժեշկոյի ստեղծագործական նվաճումների հանրագումարն է «Նեմանի վրա» (1887) վեպը։ Վերջին ստեղծագործություններից աչքի են ընկնում «Արգոնավորդներ» (1899) վեպը և «Gloria Victis» (1910) պատմվածքների ժողովածու։ Օժեշկոյի արձակը 19-րդ դարի լեհական ռեալիզմի գագաթներից է։
- Հզօր Սամսոն, Թիֆլիս, Թիֆլիսի հայոց հրատ. ընկ., տպ. Մ. Վարդանեանցի, 1899, 94 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Աւետիս Ահարոնեան։
- Տժգոյն հովուերգութիւն, Թիֆլիսի հայոց հրատ. ընկ., տպ. Տ.Մ. Ռօտինեանցի, 1899, 152 էջ։ Թարգմ. ռուսերենից՝ Աւետիս Ահարոնեան։
- Իւլիանկա, Թիֆլիս, Թիֆլիսի հայոց հրատ. ընկ., տպ. Վրաց. հրատ. ընկ., 1900, 64 էջ։ Թարգմ.՝ Պօղոս Հովուեանց։
- Սպիտակ ծաղիկ (նովելլա), Թիֆլիս, տպ. Եղբ. Թաւարտկիլաձէ, 1903, 32 էջ։ Թարգմ.՝ Ս. Շահվերդեանց։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Ожешко Элиза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 525)։
|