Զկռտոց, ստոծանու ակամա և արագ կծկում (կրճատում), երբ օդը կայծակնային արագությամբ ներքաշվում է և առաջանում է ձայնալարերի ճայթյունով փակում։ Դա մեկ րոպեի ընթացքում կարող է կրկնվել մի քանի անգամ։ Բժշկության մեջ այն հայտնի է որպես սինգուլտուս (լատ․՝ singultus), ինչը լատիներենից բառացի թարգմանելիս նշանակում է «հեկեկալիս շունչ վերցնել»[1]։ Զկռտոցը ռեֆլեքսային աղեղն ընդգրկող ակամա գործողություն է։ Մեկ անգամ ի հայտ գալուց հետո ռեֆլեքսն առաջացնում է ստոծանու ուժեղ կծկում ձայնալարերի փակումից 0,25 վայրկյան հետո։ Հենց դրանով էլ պայմանավորված է զկռտոցի դասական ձայնը։ Զկռտոցը կարող է առաջանալ անհատապես կամ նոպայի ձևով։ Զկռտոցի ռիթմը կամ զկռտոցների միջև ընկած ժամանակը համեմատաբար անփոփոխ է։

Զկռտոցի նոպան ընդհանուր առմամբ անցնում է առանց որևէ միջամտության։ Այնուամենայնիվ, կան բազմաթիվ տնային միջոցներ, որոնք հաճախ կիրառվում են զկռտոցի ընթացքը կրճատելու համար[2]։ Բժշկական միջամտությունը երբեմն անհրաժեշտ է քրոնիկ զկռտոցի դեպքում։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել
 
(աուդիո)
Զկռտոցի ձայն
Մարդու զկռտոցի ձայնը
  • Ստոծանու միանգամյա կամ բազմակի, տարբեր տևողությամբ ջղաձգումներ,
  • Ուսի, որովայնի, կոկորդի կամ ամբողջ մարմնի կարճ (կես վայրկյանից քիչ), անսպասելի դող,
  • Զկռտոցը կարելի է ներկայացնել որպես արագ հևոց, հոգոց կամ օդի աղմուկով ներքաշում,
  • Զկռտոցը կարելի է ներկայացնել նաև որպես նորմալ շնչառության կարճ, բայց ցավոտ, հաճախակի կամ հազվադեպ ընդհատում, որն առաջացնում է կոկորդի, կրծքավանդակի կամ որովայնի րոպեական ցավ։

Պատճառներ

խմբագրել

Ախտաֆիզիոլոգիական պատճառներ

խմբագրել

Զկռտոց կարող է առաջանալ մի շարք մարդկային վիճակներից։ Հազվադեպ դեպքերում այն կարող է լուրջ հիվանդության նշան հանդիսանալ։

ԿՆՀ խանգարումներ

խմբագրել

Այլ խանգարումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wilkes, Garry (2 August 2007). "Hiccups". eMedicine. Medscape. Retrieved 22 April 2009.
  2. "Hiccups". Home Remedies.
  3. «Hiccups». WebMD. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Gastroesophageal Reflux Disease». A.D.A.M Medical Encyclopedia. PubMed Health. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  5. 5,0 5,1 Willis, FM (2003). «Chronic hiccups». Modern Drugs Discovery. 6 (6). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Howes, D. (2012). "Hiccups: A new explanation for the mysterious reflex". BioEssays. 34 (6): n/a. doi:10.1002/bies.201100194
  7. «Hiccups Happen!» (PDF). University of Maryland Hospital for Children. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Hiccup and apparent myoclonus after hydrocodone: review of the opiate-related hiccup and myoclonus literature».
  9. Milano, Meadow. «Causes of Hiccups». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 "Hiccups: Causes". MayoClinic.com. 2011-06-03.
  11. Witoonpanich R, Pirommai B, Tunlayadechanont S (2004). "Hiccups and multiple sclerosis". Journal of the Medical Association of Thailand = Chotmaihet thangphaet. 87 (10): 1168–71. PMID 15560692.

Աղբյուրներ

խմբագրել
  • Provine, Robert R. Curious Behavior: Yawning, Laughing, Hiccupping, and Beyond (Harvard University Press; 2012) 246 pages; examines the evolutionary context for humans
  • Shubin, Neil (2008 թ․ փետրվար). «Fish Out of Water». Natural History. 117 (1): 26–31. INIST. {{cite journal}}: Text "19986878" ignored (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 697