Երկնածառ
բույսերի ցեղ
Երկնածառ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սիմարուբազգիներ (Simaroubaceae) |
Ցեղ | Երկնածառ (Ailanthus) Desf., 1788 |
Այլանթ կամ երկնածառ (լատին․՝ Ailanthus), սիմարուբազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտ փետրավոր։ Դեղնականաչավուն մանր ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլում։ Հայտնի է 15 տեսակ՝ տարածված Հարավային և Արևելյան Ասիայում, Ավստրալիայում։ Հայաստանում աճում է 3 տեսակ՝
- Գիրալդի
- Վիլմորենի
- Բարձրաբուն
Բարձրաբուն այլանթ (Ailánthus altíssima) տեսակի համար երբեմն օգտագործում են նաև չինական հացի տարբերակը, որն այդքան էլ ճիշտ չէ։ Իրականում գոյություն Չինական հացի (Fraxinus chinensis) ծառատեսակ, և նման անվանման օգտագործումը կարող է շփոթմունք առաջացնել։
Երկնածառը աճում է նույնիսկ չոր և քարքարոտ հողերում։ Բազմացվում է (աշնանը, գարնանը) սերմերով և արմատածիլերով։ Բնափայտն օգտագործվում է որպես շինանյութ, վառելիք, ինչպես նաև թղթի արդյունաբերության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 612)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնածառ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնածառ» հոդվածին։ |