Երկաթի (II, III) օքսիդ

քիմիական միացություն
(Վերահղված է Երկաթի (II,III) օքսիդից)

Երկաթի (II,III) օքսիդ (ենթօքսիդ-օքսիդ, երկաթաքար) «խառը» օքսիդ է կազմված երկաթի երկու՝ երկվալենտ և եռավալենտ օքսիդներից, ունի հետևյալ բանաձևը՝ Fe3O4 կամ FeO·Fe2O3: Սև բյուրեղային նյութ է, ջրում չի լուծվում, առաջացնում է բյուրեղահիդրատ։

Երկաթի (II, III) օքսիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԵրկաթի (II,III) օքսիդ
Քիմիական բանաձևFe₃O₄
Մոլային զանգված3,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան1597 °C[2] °C
Գոյացան էնթալպիա−1120 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1317-61-9
PubChem16211978
EINECS համար215-277-5
SMILESO=[Fe].O=[Fe]O[Fe]=O
ЕС215-277-5
ChEBI17215625, 21169623, 21250915
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ

խմբագրել

Սենյակային ջերմաստիճանում երկաթի օքսիդը (II, III) սև, խորանարդային բյուրեղագրական համակարգով (սինգոնիա), F d3m խմբի տարածական կառուցվածքով նյութ է, որի բջջային պարամետրերն են a = 0.844 նմ, Z = 8 (շպինելի կառուցվածքը)։ 627°С ջերմաստիճանում α-ձևը վերափոխվում է β-ձևի։ Իսկ 120-125 Կ-ից ցածր ջերմաստիճանում վերածվում է մոնոկլինիկ ձևի։ Ունի ուժեղ արտահայտված մագնիսականություն։

Կիսահաղորդիչ է։ Մագնետիտը առավելագույն էլեկտրահաղորդականություն դրսևորում է սենյակային ջերմաստիճանում (250 Օս−1 ·սմ−1 ), ջերմաստիճանի նվազման հետ նվազում է նաև էլեկտրահաղորդականությունը։ Խորանարդային կառուցվածքից մոնոկլինայինի անցումը կատարվում է TV=120-150 Կ ջերմաստիճանում[3]։ Սենյակային ջերմաստիճանից բարձր ջերմաստիճանում (780—800Կ) էլեկտրահաղորդականությունը դանդաղորեն իջնում է մինչև 180 Օս−1·սմ−1, այնուհետև մինչև տարրալուծման ջերմաստիճանին հասնելը այն շատ դանդաղ աճում է[4]։

Մագնետիտի էլեկտրահաղորդականության արժեքը կարող է հարյուր անգամ տարբերվել կախված բյուրեղացանցում ճաքերի առկայությունից և դրանց կողմնորոշումից։

Առաջացնում է Fe3O4·2H2O բանաձևով բյուրեղահիդրատ։

Բնության մեջ

խմբագրել

Երկաթի ենթօքսիդը բնության մեջ հանդիպում է մագնետիտի, մագնիսական երկաթաքարի տեսքով։

Քիմիական հատկություններ

խմբագրել
  • Տաքացնելիս քայքայվում է։
 
 
 
 
 
 
 
 

Ստացում

խմբագրել
  • Բնության մեջ հանդիպում է մագնետիտ (մագնիսական երկաթաքար) հանքաքարի տեսքով՝ Fe3O4.
  • Օդում երկաթի փոշու այրումից։
 
  • Երկաթը տաք ջրային գոլորշիով մշակելիս։
 
  • Երկաթի (III) օքսիդը ջրածնով դանդաղ վերականգնելիս։
 

Կիրառություն

խմբագրել

Ալկալիական մետաղների քլորիդների տարալուծման էլեկտրոդների նյութ է, թերմիտի, գունավոր ցեմենտի, ներքնապատման խեցու, ֆերիտների, հիմնային կուտակիչների ակտիվ զանգվածի բաղադրիչ է։

Գրականություն

խմբագրել
  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И. Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1990, 5-82270-035-5.
  • Справочник химика / Редкол.: Никольский Б. П. и др., испр. — М.-Л.: Химия, 1966.
  • Справочник химика / Редкол.: Никольский Б. П. и др., испр. — Л.: Химия, 1971.
  • Лидин Р. А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. — М.: Химия, 2000, 5-7245-1163-0.
  • Рипан Р., Четяну И. Неорганическая химия. Химия металлов. — М.: Мир, 1972.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ferroferric oxide
  2. 2,0 2,1 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  3. Verwey E. J. W., Haayman P. W. Electronic Conductivity and Transition Point of Magnetite («Fe3O4»)(գերմ.) // Physica. — 1941. — В. 9. — Т. 8. — С. 979—987. — doi:10.1016/S0031-8914(41)80005-6 — Bibcode1941Phy.....8..979V
  4. Substance: Fe3O4. Property: electrical conductivity // Semiconductors / Eds.: O. Madelung et al. — Springer, 2000. — ISBN 978-3-540-64966-3