Երկաթի (II) օքսիդ
Երկաթի (II) օքսիդը (ենթօքսիդ) քիմիական միացություն է կազմված երկվալենտ երկաթի և թթվածնի ատոմներից։
Երկաթի (II) օքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Երկաթի (II) օքսիդ |
Քիմիական բանաձև | FeO |
Մոլային զանգված | 1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 6 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 1377 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 3414 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1345-25-1 |
PubChem | 14945, 168499111 |
EINECS համար | 215-721-8 |
SMILES | O=[Fe] |
ЕС | 215-721-8 |
ChEBI | 14237 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելԵրկաթի (II) օքսիդը սև բյուրեղային նյութ է, որի իոնային բյուրեղավանդակում գոյություն ունեն դատարկ հանգույցներ և կազմությունը համապատասխան է FexO բանաձևին (x=0,89-0,95): Երկաթի (II) օքսիդի կայունությունը մեծանում է ջերմաստիճանը բարձրացնելիս։ Մոլեկուլը խորանարդային է, հալման ջերմաստիճանը՝ 13690C, ΔH0գոյ.-272,4 ԿՋ/մոլ, S0298 53,9%/(մոլ·Կ)։
Բնության մեջ գտնվելը
խմբագրելԵրկաթի ենթօքսիդը բնության մեջ հանդիպում է հազվագյուտ հանքի՝ իոցիտի (տեխնիկական անվանումը՝ վյուստիտ) տեսքով։
Քիմիական հատկություններ
խմբագրելԵրկաթի (II) օքսիդը դրսևորում է հիմնային հատկություններ։ Շիկացումից հետո նվազում է քիմիական ակտիվությունը և պիրոֆորությունը։
- Չափավոր տաքացնելիս վերածվում է երկաթի (III) օքսիդի, ջերմաստիճանի բարձրացումը բերում է երկաթի (III) օքսիդի քայքայման և երկաթի (II) օքսիդի առաջացման (տես՝ ստացում)։
- Փոխազդում է նոսր աղաթթվի հետ։
- Փոխազդում է խիտ ազոտական թթվի հետ։
- Փոխազդում է նատրիումի հիդրօքսիդի հետ։
- Փոխազդում է թթվածնի հետ։
- Փոխազդում է ծծմբաջրածնի հետ։
Ստացումը
խմբագրել- Երկաթի և թթվածնի փոխազդեցությունից։
- Անօդ պայմաններում երկաթի (III) օքսիդի քայքայումից։
- Երկաթի և երկաթի (III) օքսիդի, փոխազդեցությունից։
- Երկաթի և երկաթի (II, III) օքսիդի (երկաթաքարի) փոխազդեցությունից։
- Երկաթի (III) օքսիդը շմոլ գազով վերականգնելիս։
- Երկաթաքարի ջերմային քայքայումից։
- Առանց թթվածնի մուտքի երկաթի (II) հիդրօքսիդի թերմիկ (ջերմային) քայքայումից։
- Առանց թթվածնի մուտքի երկաթի (II) կարբոնատի թերմիկ քայքայումից։
Կիրառությունը
խմբագրել- Մասնակցում է չուգունի ստացման դոմնային գործընթացին։
- Հանդիսանում է որպես կերամիկայի և հանքային ներկերի բաղադրիչ։
- Սննդի արդյունաբերության մեջ այն լայնորեն օգտագործվում է որպես սննդի ներկ՝ E172 համարի ներքո։
- Սևացման (արջնում) ժամանակ պողպատի մակերևույթի վրա երկաթի (II) օքսիդի ամուր, բարակ շերտ է ձևավորում, որի հաստությունից է կախված պողպատի փոփոխագունությունը (ցանկացած երանգի գույների ստացումը)։ Երկաթի (II) օքսիդի այս հատկությամբ է պայմանավորված պողպատի վրա գունային գծանկարներ ստանալու տեխնոլոգիան։
Թունավորություն
խմբագրելԵրկաթի (II) օքսիդը թունավոր չէ։ Այնուամենայնիվ, երկաթի (II) օքսիդի աերոզոլները (փոշին, ծուխը) երկարատև ազդեցությունից հետո առաջացնում են համեմատաբար բարորակ ընթացքով պնևմոկոնիոզ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Iron(II) oxide
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 4—67. — ISBN 978-1-4987-5428-6
Գրականություն
խմբագրել- Лидин Р. А. Справочник школьника. Химия. — М.: Астерель, 2003.
- Волков А. И., Жарский И. М. Большой химический справочник. — Мн.: Современная школа, 2005.
- Лидин Р. А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. 3-е изд., испр. Под ред. Р. А. Лидина. — М.: Химия, 2000:
- Гринвуд Н. Химия элементов.
- Вредные химические вещества. Неорганические соединения V—VIII групп: Справ. изд./ А. Л. Бандман, Н. В. Волкова, Т. Д. Грехова и др.; Под ред. В. А. Филова и др. — Л.: Химия, 1989.