Երանելի կույսը (նկար)
«Երանելի կույսը» (անգլ.՝ The Blessed Damozel), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից հանդիսացող Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1875-ից 1878 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 174 × 94 սմ։ Նույն անվանումով սոնետ, որի հեղինակը կրկին Ռոսսետտին է, հրապարակվել է «The Germ» (հայերեն՝ Ընձյուղ) պրեռեաֆայելիտների ամսագրում։ Այսօր «Երանելի կույսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հարվարդի գեղարվեստական թանգարանում՝ Քեմբրիջում (Մասաչուսեթս)։
Երանելի կույսը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1870 |
բարձրություն | 136,8 սանտիմետր |
լայնություն | 96,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Միացյալ Թագավորություն[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Ֆոգ թանգարան |
հավաքածու | Հարվարդի արվեստների թանգարան |
Ծանոթագրություններ | |
The Blessed Damozel (Fogg Art Museum) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Երանելի կույսը» ստեղծագործությունը նկարիչ և բանաստեղծ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի միակ նկարն է, որին ձոնված սոնետն ավելի շուտ հրապարակ եկավ, քան բուն նկարը[3]։ Այդ սոնետն առաջին անգամ հրատարակվեց «The Germ» ամսագրում 1850 թվականին, որից հետո հեղինակը այն փոփոխության ենթարկեց երկու անգամ[4]։ Սոնետը Դանթե Գաբրիել Ռոսսետտին գրել է Էդգար Ալլան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունից ներշնչված[5], որտեղ քնարական հերոսը սգում է իր մահացած սիրեցյալի համար։ Ռոսսետտին որոշեց իր բանաստեղծությունում ներկայացնել այդ իրավիճակը հակառակ կողմից. այստեղ աղջիկը նայում է իր սիրեցյալին երկնքից։ Բարեկամերն ու արվեստի երկրպագուները առաջարկեցին Դանթե Գաբրիել Ռոսսետտիին կտավին հանձնել սոնետը[3]։ Արդյունքում, 1871 թվականին նկարիչը համաձայնվեց և ընդունեց Ուիլյամ Գրեմի պատվերը։ Նկարն ավարտելուց հետո, պատվիրատուն «Երանելի կույսը» ստեղծագործության համար պատվիրում է պրեդելլա։ Ընդհանուր արժեքը կազմեց 1157£: Նկարի գլխավոր հերոսուհու բնորդուհին Ալեքսա Ուայլդինգն էր։ Հրեշտակների համար բնորդներ դարձան Ուիլֆրեդ Ջոն Հոթրին և Մեյ Մորրիսը։ Սոնետը ներկայացվում է ներքևում, բնօրինակ լեզվով, անգլերենով.
1879 թվականին «Երանելի կույսը» ստեղծագործության վերարտադրանկարը պատվիրում և ձեռք է բերում բրիտանացի նավատեր, կոլեկցիոներ Ֆրեդերիկ Լեյլանդը, որը Դանթե Գաբրիել Ռոսսետտիից էլի էր նկարներ ձեռք բերել։ Նրանք ցանկանում էին «Երանելի կույսը» նկարը ստեղծել եռապատկերի տեսքով, որը բաղկացած կլիներ «Մնեմոսինե» և «Պրոզերպինա» նկարներից։ Լեյլանդը ի վերջո հասավ իր նպատակին և երեք նկարները ձեռք բերելով՝ փակցրեց իր աշխատասենյակում՝ Ռոսսետտիի այլ նկարների կողքին[6][7]։
Այսօր «Երանելի կույսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հարվարդի գեղարվեստական թանգարանում՝ Միացյալ Նահանգներում՝ Քեմբրիջում (Մասաչուսեթս)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.harvardartmuseums.org/collections/object/299805
- ↑ 2,0 2,1 http://www.harvardartmuseums.org/search-results?q=Blessed+Damozel
- ↑ 3,0 3,1 Treuherz et al. (2003), p. 100
- ↑ McGann, Jerome (editor) (2005). «The Blessed Damozel (with predella), Dante Gabriel Rossetti, 1875-8». Rossetti Archive. Institute for Advanced Technology in the Humanities, University of Virginia. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «The Painterly Image in Poetry.» The Norton Anthology of English Literature: The Victorian Age. 2009. Norton and Company. 3 Jun 2009.
- ↑ Waking Dreams, p. 204.
- ↑ Waking Dreams, p. 26 (figure 5).
Գրականություն
խմբագրել- Todd, Pamela (2001). Pre-Raphaelites at Home. New York: Watson-Guptill. ISBN 0-8230-4285-5.
- Treuherz, Julian; Prettejohn, Elizabeth; Becker, Edwin (2003). Dante Gabriel Rossetti. London New York, N.Y: Thames & Hudson. ISBN 0-500-09316-4.
Արտաքին հղումներ
խմբագրել- Anne van Buul ‘The Blessed Damozel’ in het Nederlands(չաշխատող հղում)
- (անգլերեն)Volledige tekst op Victorianweb
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երանելի կույսը (նկար) կատեգորիայում։ |