Ալեքսա Ուայլդինգ
Ալեքսա Ուայլդինգ ( անգլ.՝ Alexa Wilding, ծննդյամբ՝ Էլիս Ուայլդինգ, 1845, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 25, 1884, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), նկարիչ պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրելի բնորդուհիներից մեկը, պատկերված է նրա՝ 1860-ական թվականների վերջերի և 1870-ական թվականի սկզբների լավագույն նկարներից մի քանիսում։ Նա կեցված է ընդունել նկարչի ավելի շատ ավարտուն աշխատանքներում, քան նրա ավելի հայտնի մուսաները՝ Էլիզաբեթ Սիդալը, Ջեյն Մորիսը, Ֆաննի Կորնֆորտը[1]։
Ալեքսա Ուայլդինգ | |
---|---|
Ծնվել է | 1845 |
Ծննդավայր | Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 25, 1884 |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի և բնորդ |
Alexa Wilding Վիքիպահեստում |
Ուայդինգի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, այն դեպքում, երբ Սիդալի, Մորիսի և Կորնֆորտի մասին բավականին շատ է գրված։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ ի տարբերությաուն մյուսների՝ Ուայլդինգը նկարչի հետ չի ունեցել սիրային կամ սեռական կապ․ ամեն դեպքում այդ մասին ոչ մի հիշատակություն չկա[2]։
Կենսագրություն
խմբագրելԱշխատավոր դասակարգին պատկանող Ուայլդինգի ընտանիքը ծագումով Շրուսբերից էր՝ Շրոպշիրից։ Ինքը՝ Ալեքսան, ծնվել է Սուրեում մոտավորապես 1845 թվականին և եղել է դաշնամուր պատրաստողի աղջիկ։ 1861 թվականի մարդահամարի համաձայն, երբ նա 16 տարեկան է եղել, ապրել է Յորիկ լեյն 23-ում՝ տատիկի և երկու հորեղբայրների հետ։ Նա աշխատել է, և այդ ժամանակների ստանդարտներով նրա կյանքի պայմանները առանձնապես վատ չեն եղել, կարողացել է կարդալ և գրել։ Ռոսսետտիի հետ ծանոթանալու պահին եղել է դերձակ և երազել է դերասանուհու կարիերայի մասին։
Ռոսսետտին Ուայլդինգին առաջին անգամ տեսել է երեկոյան Լոնդոնի Ստրենդ փողոցում 1865 թվականին և տպավորվել է նրա գեղեցկությամբ։ Աղջիկը համաձայնվել է հաջորդ օրը կեցվածք ընդունել նրա համար, բայց նշված ժամին չի եկել։ Հնարավոր է՝ նրան վախեցրել է այդ ժամանակների բնորդուհիների կասկածելի համբավը։ Անցել են շաբաթներ, Ռոսսետտին դեն է նետել մտքին եկած նկարի գաղափարը, որի համար նրան շատ կարևոր էր տեսնել հենց այդ մոդելին, երբ կրկին փողոցում տեսել է Ալեքսային։ Նա դուրս է ցատկել կեբից, որով գնում էր և համոզել աղջկան ուղևորվել իր ստուդիա։ Նա վճարել է Ուայլդինգին մի շաբաթվա համար, որպեսզի նա կեզվածք ընդունի միայն իր համար, քանի որ վախենում էր, որ ուրիշներն էլ կարող են վարձել նրան[3]։ Նրանք ունեցել են երկար փոխհարաբերություններ․ կա տեղեկություն այն մասին, որ Ռոսսետտիի մահից հետո 1882 թվականին Ուայլդինգը, չնայած իր ֆինանսական ոչ բարենպաստ վիճակին, պարբերաբար գնացել է Բերչինգտոն՝ ծաղիկ դնելու նրա գերեզմանին[4]։
1881 թվականի մարդահամարի տվյալներով՝ 34-ամյա Էլիս Ուայլդինգը ապրել է Քենսինգտոն Ռեդկլիֆ ռոուդ 33 հասցեում երկու փոքրիկ երեխաների՝ Չարլզի և Նելիի հետ։ Հնարավոր է՝ նրանք եղել են ապօրինի ծնվածներ, բայց ենթադրվում է, որ կարող են եղած լինել Ալեքսայի հորեղբոր երեխաները, որը, ինչպես և նրա կինը, մահացած էր այդ ժամանակ։ Ուայլդինգը երբեք ամուսնացած չի եղել։ Այդ ժամանակ նա եղել է անշարժ գույքի և ռանտյեի սեփականատեր, որը աշխատավոր դասակարգի աղջկա համար նշանակալի ձեռքբերում է։
Մահվան վկայականի համաձայն՝ Ալեքսա Ուայլդինգը մահացել է 1884-ի ապրիլի 25-ին 37 տարեկանում․ սա առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ նրա անունը գրված է որպես Ալեքսա, այլ ոչ թե Էլիս։ Մահվան պատճառը եղել է որովայնամզի բորբոքումը և վերջնական հյուծումը․ 16 ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել է փայծաղի ուռուցք։ Դա հնարավոր է հենց այն հիվանդությունն էր, որի պատճառով Ռոսսետտին կարծել է, որ նա հիվանդ է և ժամանակ առ ժամանակ չի կարողացել կեցվածք ընդունել[5]։
Ալեքսա Ուայլդինգը թաղված է Բրոմփթոնի գերեզմանատանը՝ իր տատիկի՝ Մերի Էննի և զարմուհու՝ Մարիայի կողքին։ Չնայած մահվան վկայականում նշված է ապրիլի 25, սակայն գերեզմանաքարին գրված է 1884 թվականի ապրիլի 24[6]։
Ռոսսետտիի ստեղծագործությունում
խմբագրելՌոսսետիի նկարներում Ուայլդինգի շքեղությանն ու անցողիկ գեղեցկությանը հակադրվում է մեկ այլ մոդելի՝ Ֆաննի Կորնֆորտի զգայականությունը։ «Լեդի Լիլիթ» կտավում (1864—1868), երբ հովանավոր և նկարի սեփականատեր Ֆրեդերիկ Լեյլանդը բնօրինակը համարել է չափազանց երկրային, Ուայլդինգը այն փոխարինել է Կորնֆորտի ավելի նուրբ դիմագծերով[7]։ Նմանապես, «Վեներա Վերտիկորդիա» (1864-1868) նկարը, որի բնորդուհին սկզբում եղել է վեց ֆուտ հասակ ունեցող խոհարարուհին[8], 1868 թվականի հունվարին փոխարինվել է Ուայլդինգի դեմքով[9]։
Ժամանակակիցները, ինչպես երևում է, Ուայլդինգի արտահայտչականության հետ կապված, չեն համաձայնել նկարչի հետ․ նրա ընթերակա Հենրի Տրեֆֆերի Դանը ասել է, որ նա եղել է «…դեմքի առանց որևէ արտահայտության բազմազանության։ Նա նստում էր ինչպես Սֆինքս, որը սպասում էր հարցի՝ միշտ անորոշ պատասխանով… Բայց նրա հանդարտ արտաքինի տակ թաքնված էր խորը զգացմունքների ջրհոր»։ Նկարչի եղբայրը՝ Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին, այնուամենայնիվ, տեսել է նրան «բազմաթիվ արտահայտությունների ունակ»։
Դանը նկարագրում է Ուայլդինգին որպես «գրավիչ դեմք՝ հիասքանչ ամեն գծով, լի անշարժ, մեղմ միստիկ հանգստությամբ, գերազանց հարմար իր որոշ կոնցեպցիաների համար… Նա ցցնցված էր աղջկա հիասքանչ դեմքով և ոսկեշագանակագույն մազերով։ Դա հենց դեմքի այն տեսակն էր, որը նա այդքան երկար որոնում էր»[7]։
Ալեքսա Ուայլդինգին պատկերող նկարներ
խմբագրել- «Լեդի Լիլիթ» (1864-1868)- ի սկզբանե որպես մոդել է ծառայել Ֆաննի Կորնֆորտը, բայց նկարը վերանկարվել է Ուայլդինգի դեմքով 1872-1873 թվականներին
- «Վեներա Վերտիկորդիա» (1864-1868) - ի սկզբանե որպես մոդել ծառայել է Ռոսսետտիի խոհարարուհին, վերանկարվել է Ուայլդինգի դեմքով
- «Մոննա Վաննա» (1866)
- «Regina Cordium» (1866)
- «Սիբիլլա Պալմիֆերա» (1866-1870)
- «Դանթեի տեսիլքը» (1871)
- «Տաղավար մարգագետնի վրա» (1871-1872)
- «Վերոնիկա Վերոնեզե» (1872)
- «La Ghirlandata» (1873)
- «Damsel of the Sanct Grael» (1874)
- «Գեղեցիկ ձեռքեր» (1875)
- «Երանելի կույսը» (1875-1878)
- «Սիրուհին» (1863) - Ի սկզբանե բնորդուհին եղել է Մարիա Ֆորդը․ համարվում է, որ 1873 թվականին նկարի վերամշակման համար ներշնչանքի աղբյուր է դարձել կրկին Ուայլդինգը։
Ծան��թագրություններ
խմբագրել- ↑ Jiminez, Jill Berk The Dictionary of Artists' Models, p.569
- ↑ Lee, Jennifer J. Venus Imaginaria: Reflections on Alexa Wilding, Her Life, and Her Role as Muse in the Works of Dante Gabriel Rossetti (2006)
- ↑ Dunn, Henry Treffry Recollections of Dante Gabriel Rossetti and his circle, ed. Mander, Rosalie Glynn Grylls (1984) p.46
- ↑ Spencer-Longhurst, Paul The Blue Bower: Rossetti in the 1860s (2006)
- ↑ Lee, p.43
- ↑ Lee, Jennifer «The Forgotten Muse: Alexa Wilding» The Pre-Raphaelite Society Newsletter of the United States Number 19, Spring 2008
- ↑ 7,0 7,1 Spencer-Longhurst
- ↑ Surtees, Virginia The Paintings and Drawings of Dante Gabriel Rossetti: A Catalogue Raisonné (1971) p.99
- ↑ Lee, p.17