Երազողները (ֆիլմ)
«Երազողները», 2003 թվականին նկարահանված ռոմանտիկ դրամա։ Ֆիլմի ռեժիսորը Բեռնարդո Բերտոլուչին է, իսկ սցենարի հեղինակը՝ Գիլբերթ Ադաիրն՝ հիմնված իր իսկ վեպի վրա։
Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի, Միացյալ Թագավորությունների, Իտալիայի համագործակցությամբ։
Այն պատմում է Փարիզում ապրող մի ամերիկացի ուսանողի մասին, ով, հանդիպելով մի յուրօրինակ քույր ու եղբոր, ներքաշվում է էրոտիկ կոնֆլիկտի մեջ։ Ֆիմի ետևում ընկած է 1968 թվականի Փարիզի ուսանողական շարժումը։
Ֆիլմը հղումներ ունի «Հոլիվուդ» և «Ֆրանսիական նոր ալիք» կինոարտադրությունների ֆիմերից՝ ներառելով կոնկրետ հոլովակներ ֆիլմերից, որոնք կոնկրետ տեսարաններում հաճախ են կրկնօրինակվել դերասանների կողմից կոնկրետ տեսարաններում։
Երկու տարբերակներ կան․ չկտրված NC-17 տարբերակը, և սահմնափակված է կոնկրետ դիտողների համար, որն ընդամենը 3 րոպե է կարճ:
Ֆիլմի հիմնական լեզուն անգլերենն է, թեև ֆիլմի ընթացքում անգլերենն ու ֆրանսերենը օգտագործվում են փոխարինաբար։
Երազողները անգլ.՝ The Dreamers | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1] Միացյալ Թագավորություն[1] Իտալիա[1] |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | սիրային եռանկյունի, մարդու սեռականություն, cinephilia? և ազատություն |
Հիմք | Սուրբ անմեղները[2] |
Թվական | 2003 |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Բեռնարդո Բերտոլուչի[1] |
Պրոդյուսեր | Ջերեմի Թոմաս |
Սցենարի հեղինակ | Գիլբերտ Ադեր[1] |
Դերակատարներ | Մայքլ Փիթ[1], Եվա Գրին[1], Լուի Գարրել[1], Աննա Չանսելոր, Ռոբին Ռենուչի, Ժան-Պիեռ Կալֆոն, Ժան Պիեր Լեո, Ժան Պոլ Բելմոնդո, Ֆրանսուա Տրյուֆո, Ջին Սիբերգ, Անրի Լանգլուա, Վալենտին Մերլե և Գիլբերտ Ադեր |
Օպերատոր | Ֆաբիո Չյանկետտի |
Մոնտաժ | Ջակոբո Քուադրի |
Պատմվածքի վայր | Փարիզ[1] |
Նկարահանման վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Recorded Picture Company |
Տևողություն | 115 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՄեթյու Փիթը մի ամերիկացի է, ով ուսանողների փոխանակման ծրագրով եկել է Փարիզ՝ սովորելու ֆրանսերեն։ Մինչ Cinémathèque Française (ֆրանսիական կինոընկերություն) պայքարում էր Հենրի Լանգլուային հեռացնելու դեմ, նա հանդիպում է մի ազատամիտ երվորյակների՝ Տեոին (Լուի Գարել) և Իզաբելին (Եվա Գրին), և նրանք երեքով սկսում են իրենց սիրավեպը։ Ճաշից հետո նրանց ծնողները՝ Աննա Չենսըլորն ու Ռոբին Ռենուչին, Տեոն ու Իզաբելն առաջարկում են Մեթյուին իրենց տանը մնալ, մինչ ծնողները կլինեն ուղևորության։ Մեթյուն ընդունում է առաջարկը՝ նրանց համարելով իր առաջին ֆրանսիացի ընկերները։ Մեթյուի մոտ շուտով նրանց հարաբերությունների մասին կասկածներ են առաջանում, երբ տեսնում է, որ նրանք միասին ու մերկ են քնում․ հետագայում նա բացահայտում է, որ այս երկվորյակները ընդունում են մերկությունն ու սեռական ազատությունն առանց կաշկանդվելու (որը մի կինոքննադատ նկարագրել է, որպես արյունապիղծ գրեթե բոլոր իմաստներով)[3])։ Երբ Մեթյուն պարտվում է մի հարց ու պատասխանի խաղում, նրան ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ Իզաբելի հետ, ով կույս էր։ Դրանից հետո նրանք դառնում են սիրահարներ։ Մեթյուն սկսում է համակերպվել Տեոյի և Իզաբելի սեռական հարաբերություններին և երեքով միասին ապրելը շուտով հովվերգական, իդեալական մի բան է դառնում նրանց համար։ Մի երեկո, երբ այս երեքը մերկ միասին քնած էին հյուրասենյակում, Տեոյի և Իզաբելի ծնողները տուն են գալիս՝ գնումների չեկ թողնելու։ Նրանք ցնցվում են ու ապշում են տեսնելով դա։ Երբ նրանք արդեն հեռացել էին, Իզաբելան արթանում է և գտնելով չեկը՝ հասկանում է, որ ծնողները տեսել են նրանց։ Առանց որևէ բան ասելու նա գուլպա է խրում գազի խողովակի մեջ ու պառկում Մեթյուի ու Տեոյի կողքին՝ փորձելով ինքնասպանություն գործել։ Մի քանի րոպե անց, այնուամենայնիվ, նրանք արթնանում են, քանի որ մի աղյուս, պատուհանը կոտրելով, ներս է ընկնում։ Տեսնում են, որ դրսում հարյուրավոր ուսանողներ բողոքի են դուրս եկել։ Տեոն ոգևորվում է, բայց Մեթյուն վիճում է՝ համոզելով, որ անկարգությունը ոչ մի իմաստ չունի։ Արդյունքում Տեոն ու Իզաբելը նրան լքում են՝ շտապելով միանալ ցուցարարներին։ Մինչ Մեթյուն վշտացած քայլում էր այս քաոսի միջով, Տեոն, բռնելով Իզաբելի ձեռքից նետվում է Մոլոտովի կոկտեյլի պայթյունի մեջ։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ ոստիկանները ձերբակալում են ամբոխին։
Դերակատարներ
խմբագրել- Մայքլ Փիթ Մեթյուի դերում
- Եվա Գրին Իզաբելի դերում
- Լուի Գարել Տեոյի դերում
- Աննա Չենսըլոր մոր դերում
- Ռոբին Ռենուչի հոր դերում
- Ժան Պիեռ Քալֆոն իր դերում
- Ժան Պիեռ Լյո իր դերում
- Ֆլորիեն Կադո Պատրիկի դերում
- Ինգի Ֆիլիոն Տեոյի ընկերուհու դերումIngy Fillion as Théo's girlfriend
- Ժան պոլ Բելմոնդո իր դերում
Երաժշտությունն ու սաունդթրեքը
խմբագրելԵրաժշտական խորհրդատուները եղել են Ժուլիեն Սիվանժն ու Շառլ Հենրի դը Պիեռֆոն։ Ժանիս Գինսպերգը նշանակվեց որպես հնչունային ղեկավար, իսկ Նիկ Լերդ Կլաուեսը՝ որպես երաժշտական խորհրդատու.[4]։ Սաունդթրեքը թողարկվեց 2004 թվականի փետրվարին։ Allmusic-ը 5-ից 3 գնահատականը տվեց դրան, չնայած նրան, որ ժամանակները, ավանդույթներն ու գաղափարները փոխվում են ամբողջ ժամանակ, «Երազողներ»-ը դեռևս կարողանում է փոխանցել ֆիլմի անձնական և քաղաքական հեղափոխությունը երաժշտության միջոցով[5]։
- Third Stone from the Sun – Ջիմի Հենդրիքս
- Hey Joe (քավր տարբերակ) – Մայքլ Փիթ և The Twins of Evil
- Quatre Cents Coups (հատված 400 հարված (Les Quatre Cents Coups) ֆիլմից) – Ժան Կոստանտին
- New York Herald Tribune ( Անշունչ (1960) ֆիմից) – Martial Solal
- Love Me Please Love Me – Մայքլ Փոլնարեֆ
- La Mer – Շառլ Թրենեթ
- Song For Our Ancestors – Steve Miller Band
- The Spy – The Doors
- Tous les garçons et les filles" – Ֆրանսուա Հարդի
- Ferdinand" -Անտուան Դուհամել․ հատված Անխելք Պիեռոն (Pierrot Le Fou) ֆիլմից
- Dark Star – The Grateful Dead
- Non, Je Ne Regrette Rien – Էդիթ Պիաֆ
Թեև Ջենիս Ջոփլինի և Big Brother and the Holding Company-ի երաժշտությունները նկատելի կերպով հնչում է ֆիլմում, նրանցից ոչ մեկը որպես սաունդթրեք չօգտագործվեց։ Բոլոր երգերը, որ օգտագործվել են ֆիլմում Live at Winterland '68 ալբոմից են։ Բոբ Դիլանի Queen Jane Approximately երգը Highway 61 Revisited ալբոմից նույնպես ներառվել է ֆիլմում, որպես սաունդթրեք։ The Doors-ի Maggie M'Gill-ը նույնպես հնչում է ֆիլմում, բայց ներառված չէ, որպես սաունդթրեք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 europeanfilmawards.eu
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ When to Be Young Was Very Sexy, a review from Նյու Յորք Թայմս
- ↑ «Երազողները (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ The Dreamers (Original Soundtrack) AllMusic կայքում