Morrison Hotel
Morrison Hotel-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի հինգերորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1970 թվականի փետրվարին, և չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ամերիկայի չարթերում, և վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակով։
Morrison Hotel | ||||
---|---|---|---|---|
-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Փետրվար 9, 1970 | |||
Ձայնագրված | Օգոստոս 1966 - Մարտ 1968 - Նոյեմբեր 1969 | |||
Ժանր | պսիխոդելիկ ռոք, բլյուզ-ռոք | |||
Տևողություն | 2225 s | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ռոթշիլդ | |||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Morrison Hotel ալբոմից | ||||
|
Պատմություն
խմբագրելԱյն բանից հետո երբ խմբի փորձարարական ալբոմ The Soft Parade-ը այդքան էլ լավ ընդունելություն չունեցավ, խումբը վերադարձավ դեպի նախկին ոճը կամ այպես ասած իր արմատներին, ալբոմում զգացվում է, որ խումբը ավելի շատ է մոտեցել բլյուզին, որը և իր կատարելագործմանը պետք է հասներ խմբի հաջորդ «L.A. Woman» ալբոմում։
Ձայնագրումը
խմբագրելԱլբոմը բաղկացած է երգերից, որոնք ձայնագրվել են 1966 թվականի օգոստոսից մինչև 1969 թվականի նոյեմբերը։ «Indian Summer» երգը ձայնագրվել է 1966 թվականի ուշ օգոստոսին, «The Doors» ալբոմի սենսիաների ժամանակ։ «Waiting for the Sun»-ը ձայնագրվել է «Waiting for the Sun» ալբոմի սենսիաների ժամանակ 1968 թվականին։
Խմբին ձայնագրման ժամանակ միացել են նաև Ջոն Սեբաստիանը՝ հարմոնիկա, և Լոննի Մակը բաս կիթառ[1]։
Ալբոմի շապիկը
խմբագրելԱլբոմի շապիկի նկարը վերցված է հենց Morrison Hotel կոչվող սրճարանը, որը գտնվում է Լոս Անջելես քաղաքի Հարավային Հոպ փողոցում։ Խմբի անձնակազմը հարցրել էր հոթելի տերերին արդյոք կարող են նկարահանվել սրճարանում, իսկ տերերը հրաժարվել էին։ Սակայն խմբի տղաները մտել են հոթել այն ժամանակ երբ այնտեղ ոչ ոք չկար և նկարահանվել են։ Սրճարանը այլևս չի աշխատում, իսկ Morrison Hotel անվանմամբ բացել են մեկ այլ հարդ ռոք սրճարան։
Թողարկումը և ընդունումը
խմբագրելՉնայած այն փաստին, որ ալբոմը իր մեջ չէր պարունակում և ոչ մի հիթային երգ, այն դարձավ խմբի երկրպագուների սիրելի ալբոմներից մեկը, ինչպես նաև հավանության արժանացավ քննադատների կողմից։ Ալբոմը դարձավ խմբի ամենաբարձր հորիզոնական զբաղեցրած ստուդիական ալբոմը Մեծ Բրիտանիայում, զբաղեցնելով այնտեղ 12-րդ հորիզոնականը։
Ալբոմի 40-րդ տարելիցի կապակցությամբ լույս տեսավ նրա ամբողջովին ռեմիքսված տարբերակը։ Ալբոմի այս թողարկման մեջ կային վոկալային և երաժշտական այնպիսի հատվածներ որոնք բացակայում էին օրիգինալ թողարկման ժամանակ։ Ինչպես նշել է Ռեյ Մանզարեկը. «Ալբոմում կան Ջիմ Մորիսոնի վոկալային, իմ դաշնամուրային և Կրիգերի կիթառի սոլո հատվածներ, որնք չեն ընդգրկվել ալբոմի առաջին թողարկման ժամանակ, բայց որոնք արդեն կարելի է լսել այս թողարկման մեջ»։
Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
Allmusic | [2] |
Rolling Stone | (խառը)[3] |
Slant Magazine | [4] |
Երբ լույս էր տեսնում «Morrison Hotel» ալբոմը այն շատերի կողմից դիտվում էր որպես խմբի բեկումնային ալբոմներից մեկը «The Soft Parade» ալբոմի ձախողումից և Մայամիում 1969-ին տեղի ունեցած պատահարից հետո։ «Creem» ամսագրի խմբագիր Դեյվ Մարշը անցանել է ալբոմը. «Ամենասարսափազդու ռոք ն ռոլլը որ ես երբևէ լսել եմ։ Երբ նրանք լավնեն, նրանք պարզապես անհաղթելի են։ Ես գիտեմ սա լավագույն ալբոմն է որ ես լսել եմ մինչև հիմա։», իսկ «Rock Magazine» ամսագիրը ալբոմը անվանել է. «Առանց կասկածների խմբի լավագույն ալբոմը մինչև հիմա թողարկվածներից»։
«Circus» ամսագիրը ալբոմը անվանել է. «Խմբի լավագույ ալբոմը», և «Լավ, ծանր ու սատանայական ռոք ալբոմ որը լավագույներից մեկն է այս տասնամյակում»[5]։
Երգացանկ
խմբագրելHard Rock Café | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Roadhouse Blues» | The Doors | 4:03 | ||||||
2. | «Waiting for the Sun» | Ջիմ Մորիսոն | 3:58 | ||||||
3. | «You Make Me Real» | Մորիսոն | 2:53 | ||||||
4. | «Peace Frog» | Մորիսոն, Ռոբի Կրիգեր | 2:51 | ||||||
5. | «Blue Sunday» | Մորիսոն | 2:13 | ||||||
6. | «Ship of Fools» | Մորիսոն, Կրիգեր | 3:08 |
Morrison Hotel | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Land Ho!» | Մորիսոն, Կրիգեր | 4:10 | ||||||
2. | «The Spy» | Մորիսոն | 4:17 | ||||||
3. | «Queen of the Highway» | Մորիսոն, Կրիգեր | 2:47 | ||||||
4. | «Indian Summer» | Մորիսոն, Կրիգեր | 2:36 | ||||||
5. | «Maggie M'Gill» | The Doors | 4:23 |
Անձնակազմ
խմբագրել- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
խմբագրելՏարի | Չարթ | Հորիզոնական |
---|---|---|
1970 | Ամերիկա | 4 |
Վաճառքներ
խմբագրելԵրկիր | Սերտեֆիկացիա | Վաճառք |
---|---|---|
Կանադա | Պլատինե | 100,000 |
Մեծ Բրիտանիա | Ոսկե | 100,000 |
Ֆրանսիա | Պլատինե | 300,000 |
Լեհաստան | Պլատինե | 100,000 |
Իսպանիա | Պլատինե | 100,000 |
Ավստրիա | Ոսկե | 25,000 |
Շվեյցարիա | Ոսկե | 25,000 |
ԱՄՆ | Պլատինե | 1,000,000 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Densmore, John (1991). Riders on the Storm: My Life with Jim Morrison and The Doors. London: Bloomsbury, Arrow. էջեր 234–237, 244. ISBN 0-09-993300-4.
- ↑ http://www.allmusic.com/album/morrison-hotel-mw0000193596
- ↑ Bangs, Lester (1970 թ․ ապրիլի 30). «[Morrison Hotel review]». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Cinquemani, Sal (2007 թ․ ապրիլի 18). «The Doors: Morrison Hotel | Album Review | Slant Magazine». Slant. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Hopkins, J.; Sugerman, D. No One Here Gets Out Alive. էջ 284.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Morrison Hotel» հոդվածին։ |