Դևիանտ վարք (լատին․՝ devianto ― շեղում), սոցիալական նորմերին և կանոններին հակասող վարքային մոդելների ամբողջություն է։ Արարք, գործողություն, որը չի համապատասխանում տվյալ հասարակությունում փաստացի ձևավորված նորմերին, ինչպես նաև սոցիալական երևույթ, որը դրսևորվում է մարդկային գործունեության մասսայական ձևերում, որոնք հակասում են սոցիումի ընդունված կանոններին։ Երկրորդ դեպքում խոսքը սոցիալական դեվիացիայի մասին է, երբ դևիանտ վարք դրսևորում են հասարակության լայն շերտերը։

Դեվիան վարք են համարվում հանցագործությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, ինքանսպանությունը և մանրավաճառությունը։

Պատճառներ

խմբագրել

Սոցիալականացման տեսության կոնտեքստում դևիանտ վարքի հակված են այն մարդիկ, ում սցիալականացումը ընթացել է դևիանտ վարքի առանձին տարրեի՝ դաժանության, անբարոյականության, խրախուսման կամ անտեսման պայմաններում։

Կոնֆլիկտի տեսության շրջանակներում վարքի մշակութային նմուշները շեղվող են հանդիսանում այն դեպքում, երբ դրանք հիմնված են այլ մշակույթի նորմերի վրա։

Ստիգմատիզացիայի տեսության շրջանակներում համարվում է, որ դևիանտ վարքի առաջացումը արդեն իսկ հնարավոր է դառնում անհատին սոցիալապես շեղված որակավորելուց և նրա հանդեպ հետապնդող կամ ուղղիչ միջոցների կիրառման արդյունքում։

Համաձայն Գիլինսկու մոտեցման դեվիացիայի աղբյուր է համարում հասարակության մեջ սոցիալական անհավասարության առկայությունը, պահանջմունքների բավարարման համար հնարավորությունների մակարդակների միջև նշանակալի տարբերությունը տարբեր սոցիալական խմբերի համար։

Էմիլ Դյուրկhեյմը համարում էր, որ վարքի դեվիացիայի հնարավորությունը նշանակալիորեն աճում է սոցիումում նորմատիվ վերահսկողության թուլացման դեպքում։ Նա առաջ է քաշել «անոմիա» հասկացությունը, որը բնութագրում է հասարակության այնպիսի վիճակ, երբ հին նորմերը և արժեքները արդեն չեն համապատասխանում իրական հարաբերություններին, իսկ նորերը՝ դեռ չեն հաստատվել և հետևաբար՝ որևէ սոցիալական նորմեր գոյություն չունեն։ Այդ դեպքում մարդու մոտ բացակայում են պատկանելության հստակ զգացումը, ապահովությունը և նորմատիվ վարքի ուղղության ընտրության հաստատունությունը։

Ռոբերտ Մերտոնը, հիմնվելով այդ եզրի վրա, զարգացրել է անոմիայի տեսությունը, համաձայն որի դևիանտ վարքը առաջանում է առաջին հերթին այն ժամանակ, երբ հասարակայնորեն ընդունվող և պարտադրվող նորմերը չեն կարող յուրացվել այդ հասարակության մի մասի կողմից։ Այդ ժամանակ առաջանում է հասարակության մշակութային նպատակների և դրանց հասնելու համար սոցիալապես խրախուսվող միջոցների միջև անհամաձայնեցում և կապի կորուստ։

Սոցիալական վերահսկողություն

խմբագրել

Անցանկալի, շեղված վարքի ձևերի վրա՝ դրանց վերացման կամ նվազագույնին հասցնելու նպատակով հասարակության ազդեցության միջոցների և մեթոդների ամբողջությունը։

Սոցիալական վերահսկողության հիմնական մեխանիզմներն են.

  1. վերահսկողությունը, որն իրակականացվում է արտաքինից պատժամիջոցների և այլ սանկցիաների միջոցով,
  2. ներքին վերահսկողությունը, որն ապահովվում է սոցիալական նորմերի և արժեքների ներքնայնացմամբ,
  3. անուղղակի վերահսկողությունը, որն առաջանում է օրինապաշտ ռեֆերենտ խմբի հետ նույնականացմամբ,
  4. «վերահսկողությունը», որը հիմնված է նպատակներին հասնելու հնարավորությունների բազմազանության և պահանջմունքների բավարարման հնարավորության առկայության վրա, որոնք այլընտրանքային են անբարոյական և հակաօրինական միջոցների հանդեպ։

Սոցիալական վերահսկողության մեջ մտնում է․

  1. սոցիալական ակտիվության ուղղորդումը հասարակայնորեն խրախուսվող կամ չեզոք ուղղությամբ,
  2. «առանց զոհերի հանցագործության» (համասեռականություն, մարմնավաճառություն, ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թափառաշրջիկություն) օրինականացումը՝ հրաժարվելով քրեական և սոցիալական հետապնդումներից,
  3. սոցիալական օգնության կազմակերպությունների և ծառայությունների ստեղծում,
  4. հասարակական կառույցներից դուրս մնացած անձանց ռեադապտացիան և վերասոցիալականացումը,
  5. հաջողության հասնելու միջոցների հասանելիության և սոցիալական աստիճանով առաջխաղացման հնարավորության ապահովումը։

Գրականություն

խմբագրել
  1. Громов И. А., Мацкевич И. А., Семёнов В. А. Западная социология. — СПб.։ ООО «Издательство ДНК», 2003
  2. Иванов В. Н. Девиантное поведение։ причины и масштабы // Социально-политический журнал. 1995. № 2
  3. Патаки Ф. Некоторые проблемы отклоняющегося (девиантного)поведения // Психологический журнал. Т. 8. № 4. 1987
  4. "DEVIANCE." Deviance. Web. 23 Feb. 2012. <http://cec.vcn.bc.ca/cmp/modules/cri-dev.htm>