Դրամի հուշարձան (Երևան)
Դրամի հուշարձան, գտնվում է Երևանում` ՀՀ կենտրոնական բանկի առջև, տեղադրվել է 2008 թվականին։
Դրամի հուշարձան | |
---|---|
Դրամի հուշարձան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | ՀՀ կենտրոնական բանկի առջև |
Քանդակագործ(ներ) | Էդուարդ Շախիկյան |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | նոյեմբերի 22, 2008 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրելՏվյալներ
խմբագրելԱրձանը պատկերում է երկկողմանի «Դ» տառը՝ երկու փայտիկներով, որը խորհրդանշում է հայկական դրամը։ Արձանը բրոնզից է, պատվանդանը՝ քարից։
Պատմություն
խմբագրելԴրամի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 22-ին, ՀՀ կենտրոնական բանկի շենքի առջև։
Հուշարձանը բացվել է բանկային աշխատողի օրվա և Հայկական դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան» ամսագրին, որն իր առաջարկը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկ և բանկի համաձայնությամբ նախաձեռնել արձանը ստեղծելու աշխատանքները։
Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դրամն ունի հուշարձան(չաշխատող հղում)
- ↑ «Հայկական դրամի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.