Դովլաթ Գարանֆիլյան
Դովլաթ Գևորգի Գարանֆիլյան (Ղարանֆիլյան) (1897[1], Զեյթուն, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 1, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, գորգագործ։
Դովլաթ Գարանֆիլյան | |
---|---|
Ծնվել է | 1897[1] |
Ծննդավայր | Զեյթուն, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 1, 1952[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ, գորգագործ և վերականգնող |
Կենսագրություն
խմբագրել1922 թվականին ավարտել է Հալեպի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը՝ արևելյան մանրանկարչություն և գորգագործություն մասնագիտությամբ։ Մինչև 1916 թվականը Սուլեյմանիա քաղաքում նկարչություն է սովորել պրոֆեսոր Մեսրոպ Քյոշուգյանի մետ[2]։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր-էլ-Զոր։ 1919-1923 թվականներին աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արևելյան մանրանկարչության բաժնում։ 1924 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։
1927 թվականին բացել է անհատական ցուցահանդես Երևանում։
Գարանֆիլյանը խորհրդային գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողն է։ Հեղինակ է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգերի։ Լավագույն աշխատանքներից են՝ Մաքսիմ Գորկու (1932 թվական, նվիրել է Գորկուն), Ֆրանկլին Ռուզվելտի (ԽՍՀՄ կառավարության պատվերով, 1935 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախկին նախագահի տուն-թանգարանում) գորգ-դիմանկարները։
Խորհրդային պետության ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքների (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։
Գորգ-դիմանկարներ՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 29)։ |