Միխայիլ Իվանովիչ Կալինին (ռուս.՝ Михаил Иванович Калинин, նոյեմբերի 7 (19), 1875[1][2], Վերխնայա Տրոյիցա, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 1946(1946-06-03)[3][1][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային ժամանակների քաղաքական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1944)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։

Միխայիլ Կալինին
Михаил Калинин
ՌՍԴԲԿ IV (1906) համագումարի պատգամավոր
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ուսուցիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 7 (19), 1875[1][2]
Ծննդավայր Վերխնայա Տրոյիցա, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հունիսի 3, 1946(1946-06-03)[3][1][4][…] (70 տարեկան)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսա��տան և  ԽՍՀՄ
Ամուսին Եկատերինա Կալինինա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Լենինի 2, Կարմիր դրոշի 2 շքանշաններ

Կենսագրություն

խմբագրել

1893 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգում՝ «Ստարի արսենալ», 1896 թվականից՝ Պուտիլովյան գործարաններում։ Այստեղ ստեղծել է մարքսիստական խմբակ, որը մտել է Վ. Ի. Լենինի գլխավորած Սանկտ Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ձերբակալվել և 10-ամսյա բանտարկությունից հետո աքսորվել է Թիֆլիս, ուր բանվորների գործադուլի (1900 թվականի օգոստոս) կազմակերպմանը մասնակցելու համար նորից է ձերբակալվել։ 1901 թվականի մարտին աքսորվել է Տալլին)։ Այստեղ Կալինինը ստեղծել է մարքսիստական խմբակ, ընդհատակյա տպարան, տարածել լենինյան «Իսկրան»։ 1906 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի անդամ և ՌՍԴԲԿ IV (1906) համագումարի պատգամավոր։

1908-1910 թվականներին աշխատել է Մոսկվայում, 1911-1912 թվականներին՝ Պետերբուրգում։ ՌԱԴԲԿ VI (Պրահայի, 1912) կոնֆերանսում ընտրվել է ՌՄԴԲԿ ԿԿ-ի անդամության թեկնածու և մտել ԿԿ-ի Ռուսական բյուրոյի կազմի մեջ։ Ակտիվորեն մասնակցել է «Պրավդա» թերթի ստեղծմանը, 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությանը, ընտրվել բոլշևիկների Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ։

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ, որը նրան ընտրել է քաղաքագլուխ։ 1919 թվականին, ՌԿ (բ) կ VIII համագումարում, ընտրվել է ՌԿ (բ) կ ԿԿ-ի անդամ։ Սվերդլովի մահից հետո ընտրվել է Համառուսաաոանյան ԿԳԿ նախագահ, 1922 թվականի դեկտեմբերից՝ ԱՍՀՄ ԿԳԿ նախագահ։

1938 թվականի հունվարից մինչև 1946 թվականի մարտը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ, ապա՝ ԽՄՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում։ Նրա անունով քաղաքներ ու մարզեր կան Ռուսաստանում, շրջան և ավան՝ Հայաստանում։

  • Խորհրդային ինտելիգենցիայի խնդիրների մասին, 1929
  • Միջազգային դրության մասին, 1936
  • Մարքսիզմ-լենինիզմին տիրապետելու և խորհրդային ուսուցչության խնդիրների մասին, 1939
  • Լենինը սոցիալիստական հայրենիքի պաշտպանության մասին, 1943
  • Քաղաքական ագիտացիայի մասին, 1948
  • Երիտասարդության մասին, 1951
  • Դաստիարակության և ուսուցման մասին, 1960

Մատենագրություն

խմբագրել
  • Калинин М. И. 15 лет Октября. — М.։ Сов. законодательство, 1934. — 23 с.։ ил.
  • Калинин М. И. О государственном страховании. — М.։ Финансовое изд-во НКФ СССР, тип. Финиздата, 1927. — 32 с.
  • Калинин М. И. О молодежи. — М.։ Сов. законодательство, 1934. — 27 с.։ ил.
    • Калинин М. И. О молодежи. — М.; Л.։ Мол. гвардия, 1939. — 303 с.։ портр.
    • Калинин М. И. О молодежи. — Горький։ Горьк. обл. Изд., 1943. — 96 с.
    • Калинин М. И. О молодежи. — М.։ Мол. гвардия, 1943. — 79 с. То же — М.։ Мол. гвардия, 1944. — 93 с.
  • Калинин М. И. О Ленине. — М.։ Сов. законодательство, 1934. — 47 с.։ ил.
  • Калинин М. И. О революционной законности. — М.։ Сов. законодательство, 1934. — 27 с.։ ил.
  • Калинин М. И. Речи на XVII съезде ВКП(б). — М.։ Сов. законодательство, 1934. — 31 с.։ ил.
  • Калинин М. И. Статьи и речи. 1919—1935. — М.։ Партиздат, 1936. — 463 с.։ портр.
  • Калинин М. И. Положение о выборах в Верховный совет Союза СССР и задачи Советов. — М.։ Партиздат, 1937. — 13 с.։ портр.
  • Калинин М. И. Статьи и речи. От VII к VIII съезду Советов СССР. — М.։ Партиздат, 1937. — 299 с.։ портр.
  • Калинин М. И. О проекте конституции РСФСР։ Доклад на чрезвычайном XVII Всероссийском съезде советов 15 января 1937 г. — М.։ Партиздат, 1938. — 29 с.
  • Калинин М. И. О международном положении։ Доклад на собрании агитаторов, пропагандистов и беседчиков Ленинского района г. Москвы 26 апреля 1938 г. — М.։ Полит. литература, 1938. — 32 с.
  • Калинин М. И. Статьи и речи. 1936—1937. — М.։ Партиздат, 1938. — 176 с.։ портр.
  • Калинин М. И. Речь на XVIII съезде ВКП(б) 16 марта 1939 г. — Л.։ Госполитиздат, 1939. — 13 с.։ портр.
  • Калинин М. И. О задачах советской интеллигенции. — М.։ Госполитиздат, 1939. — 67 с.
  • Калинин М. И. О моральном облике нашего народа. — М.։ Госполитиздат, 1947. — 47 с.
  • Калинин М. И. О моральном облике нашего народа. — М.։ Изд. лит. на иностр. яз., 1947. — 43 с.
  • Калинин М. И. О коммунистическом воспитании. — М.։ Политиздат, 1940. — 22 с.
    • Калинин М. И. О коммунистическом воспитании։ Избранные речи и статьи. — М.։ Мол. гвардия, 1947. — 271 с.։ портр. То же — М.։ Мол. гвардия, 1956. — 382 с.։ портр. То же — М.։ Мол. гвардия, 1958. — 463 с.։ ил.
    • Калинин М. И. О коммунистическом воспитании и обучении։ Сборник статей и речей. 1924—1945 гг. — М.; Л.։ Академия пед. наук РСФСР, 1948. — 232 с.։ портр.
  • Калинин М. И. О воспитании и обучении։ Избранные статьи и речи / [Подгот. канд. пед. наук Н. И. Болдырев]. — М.։ Учпедгиз, 1957. — 344 с.։ портр.
  • Калинин М. И. О коммунистическом воспитании и воинском долге։ Сборник статей и речей. — М.։ Воениздат, 1958. — 622 с.։ портр.
  • Калинин М. И. О политической агитации. — М.։ Госполитиздат, 1948. — 51 с.
  • Калинин М. И. Славный путь Комсомола։ Сборник. — М.։ Мол. гвардия, 1946. — 107 с.։ портр.
  • Калинин М. И. Статьи и речи о коммунистическом воспитании. 1925—1945 гг. — М.։ Учпедгиз, 1951. — 205 с.։ портр.
  • Калинин М. И. Об искусстве и литературе։ Статьи, речи, беседы / Подгот. текста, вступит. статья и примеч. И. Эвентова. — М.։ Гослитиздат, 1957. — 300 с.։ портр.
  • Калинин М. И. О профсоюзах. 1919—1945. — М.։ Профиздат, 1958. — 397 с.։ ил., портр.
  • Калинин М. И. О Советской Армии։ Сборник статей и речей. — М.։ Воениздат, 1958. — 112 с.։ портр.
  • Калинин М. И. О социалистической законности. — М.։ Известия, 1959. — 186 с.
  • Калинин М. И. Статьи и речи (1941—1946). — М.։ Политиздат, 1975. — 672 с.։ ил., портр.
  • Калинин М. И. О молодежи։ Избранные речи и статьи. — М.։ Мол. гвардия, 1975. — 336 с.։ ил., фотогр.
  • Калинин М. И. О воспитании советских воинов։ Статьи, речи, докл. / [Сост. и авт. введ., канд. ист. наук М. В. Кабанов]. — М.։ Воениздат, 1975. — 350 с.։ портр.
  • Калинин М. И. О советском строительстве//Советское строительство, 1926

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 172  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կալինին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կալինին» հոդվածին։