Դոլոմիտ
Դոլոմիտ, միներալ և ապար։
Դոլոմիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CaMg(CO₃)₂[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 5.AB.10[2] |
Դանա դասակարգում | 14.2.1.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[2] |
Ենթակատեգորիա | dolomite mineral group?[3] |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԴոլոմիտ անունը ծագել է ֆրանսիացի երկրաբան Դ․ Դոլոմիենի անունից։
Միներալ
խմբագրելԴոլոմիտը կարբոնատների խմբի միներալ, կալցիումի և մագնեզիումի կրկնակի ածխաթթվային աղ՝ CaMg (C03)2։ Պարունակում է 30, 41% CaO, 21, 86% MgO և 47, 73% CO2։ Բյուրեղային համակարգը տրիգոնային է, կարծրությունը՝ 3, 5-4, խտությունը՝ 2800-2900 կգ/մ³, գույնը՝ սպիտակ, մոխրագույն, երբեմն՝ դեղին՝ գորշ և կանաչավուն երանգներով։
Ապար
խմբագրելԴոլոմիտը նաև կարբոնատային նստվածքային ապար է՝ կազմված ավելի քան 95% դոլոմիտ միներալից։ Առանձնացվում են կրաքարային, կրային դոլոմիտներ և դոլոմիտային կրաքարեր։ Երկրակեղևում առաջացնում է շերտեր, ենթաշերտեր, ոսպնյակներ։ Դոլոմիտի հանքավայրեր կան Հայաստանի Տավուշի (Լուսաձոր գյուղ), Կոտայքի (Արզական գյուղ) մարզերում։ Օգտագործվում է մետաղաձուլության (հրակայուն հումք ու թրծանյութ), ապակու և ջնարակի արտադրության, շինարարության ու գյուղատնտեսության (թթվային հողերի չեզոքացում) մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 431)։ |