Դեպի ծով ելք չունեցող պետություն

Ներկայումս կան 44 պետություններ[1], որոնք ելք չունեն դեպի բաց ծով։ Ամենաշատ պետությունները գտնվում են Աֆրիկայում (16 պետություն) և Եվրոպայում (14 պետություն)։ Ասիայում 12 պետություններ ելք չունեն դեպի բաց ծով, իսկ Հարավային Ամերիկայում՝ 2:

2011 թվականի դրությամբ դեպի ծով ելք չունեցող երկրները։ Մանուշակագույնով նշված են Ուզբեկստանը և Լիխտենշտայնը, որոնք ոչ միայն ելք չունեն դեպի ծով, այլ նաև շրջապատված են դեպի ծով ելք չունեցող երկրներով։

Միայն Ուզբեկստանը և Լիխտենշտայնը սահմանակից են դեպի բաց ծով ելք չունեցող պետությունների հետ[2]։ Լիխտենշտայնը անկախացել է 1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության տապալումից հետո։ Անշլյուսի ժամանակ, Լիխտենշտայնը կորցրել է այդ կարգավիճակը, քանի որ Երրորդ Ռայխը ելք է ունեցել դեպի բաց ծով։ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ուզբեկստանը դարձել է երկրորդ երկիրը։

Երեք պետություններ ամբողջապես գտնվում են այլ երկրի տարածքում։ Սան Մարինոն և Վատիկանը սահմանակից են Իտալիային, Լեսոտոն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ 9 պետություններ սահմանակից են միայն երկու պետությունների՝ Մոնղոլիան, Նեպալը, Բութանը, Սվազիլենդը, Լիխտենշտայնը, Անդորրան, Մոլդովան, մասնակի ճանաչված Հարավային Օսիան և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։ Սրանցից միայն Մոնղոլիան է տարածքով մեծ։

Եթովպիան, որտեղ բնակվում է 93,8 մլն մարդ, համարվում է բնակչությամբ ամենամեծ պետությունը, որը ելք չունի դեպի համաշխարհային օվկիանոս։ Բնակչությամբ դեպի ծով ելք չունեցող խոշոր պետություններ են նաև Ուգանդան (34,7 մլն), Ուզբեկստանը (31,1 մլն) և Նեպալը (30,4 մլն)։

Տարածքվ ամենամեծ պետությունը, որը ելք չունի դեպի բաց ծով, Ղազախստանն է (2 724 900 կմ²)։ Տարածքով խոշոր են նաև Մոնղոլիան (1 566 500 կմ²), Չադը (1 284 000 կմ²), Նիգերը (1 276 000 կմ²), Մալին (1 240 000 կմ²), Եթովպիան (1 104 300 կմ²), Բոլիվիան (1 098 581 կմ²)[3]։

Դեպի ծով ելք չունեն նաև նախկին խորհրդային 15 հանրապետություններից 9-ը։ Ընդ որում, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիա, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքները չեն պատկանում ջրային որևէ ավազանի։

Մասնակի ճանաչված Մալթական Ուխտը, որը գտնվում է Հռոմի տարածքում, ինչպես Վատիկանը, 1998 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է Մալթայի Սանտ Անջելո ծովամրոցը։

Դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրները

խմբագրել

Դեռևս Ադամ Սմիթ իր «Ազգերի հարստություն» աշխատության մեջ նշում էր, որ երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը դեպի ծով ելք ունենալն էր, որն ապահովում էր առևտրաշրջանառության իրականացումը։ Ժամանակի ընթացքում ցամաքային տրանսպորտի զարգացումը նպաստեց, որ դեպի ծով ելք չունեցող պետությունների կախվածությունը ելք ունեցողներից կրճատվի։ Սակայն, ծովային բեռնափոխադրումները շարունակեցին մեծ դերակատարում ունենալ։ Սակայն ռազմական բախումների պատճառով, այդ երկրները կարող են խնդիրներ ունենալ դեպի ծով ելք ունենալու հետ։

Դեպի ծով պետությունների ելք ունենալու իրավունք

խմբագրել

Համաձայն Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, դեպի ծով ելք չունեցող պետությունները իրավունք ունեն ելք ունենալու դեպի բաց ծով։ Այդ իրավունքը իրականացվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերով և պայմանագրերով։

Դեպի ծով ելք չունեցող պետությունները կարող են ունենալ նավեր՝ ��րենց դրոշներով, որոնք կարող են տեղակայված լինել այլ պետությունների նավահանգիստներում (օրինակ՝ Չեխիայի նավերը կայանված են Լեհաստանի Շեցին նավահանգստում)[4].

Բաց ծովում այդ պետությունները ունեն բոլոր հավասար իրավունքները։ Նրանք ունեն նավագնացության, ձկնորսության, թռչող սարքերի թռիչքների և այլ իրավունքներ։

Դեպի ծով ելք չունեցող պետությունների ցանկ[5]

խմբագրել
  1.   Ադրբեջան[6]
  2.   Հայաստան
  3.   Աֆղանստան
  4.   Բութան
  5.   Ղազախստան[6]
  6.   Ղրղզստան
  7.   Լաոս
  8.   Մոնղոլիա
  9.   Արցախի Հանրապետություն՝ չճանաչված պետություն
  10.   Նեպալ
  11.   Տաջիկստան
  12.   Թուրքմենստան[6]
  13.   Ուզբեկստան

Աֆրիկա

խմբագրել
  1.   Բոթսվանա
  2.   Բուրկինա Ֆասո
  3.   Բուրունդի
  4.   Զամբիա
  5.   Զիմբաբվե
  6.   Լեսոտո
  7.   Մալավի
  8.   Մալի
  9.   Նիգեր
  10.   Ռուանդա
  11.   Սվազիլենդ
  12.   Ուգանդա
  13.   Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
  14.   Չադ
  15.   Եթովպիա[7]
  16.   Հարավային Սուդան[1]

Եվրոպա

խմբագրել
  1.   Ավստրիա
  2.   Անդորրա
  3.   Բելառուս
  4.   Վատիկան
  5.   Հունգարիա
  6.   Կոսովո՝ մասնակի ճանաչված պետություն
  7.   Լիխտենշտայն
  8.   Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն՝ չճանաչված պետություն
  9.   Լյուքսեմբուրգ
  10.   Հյուսիսային Մակեդոնիա
  11.   Մոլդովա
  12.   Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն՝ չճանաչված պետություն
  13.   Սան Մարինո
  14.   Սերբիա
  15.   Սլովակիա
  16.   Չեխիա
  17.   Շվեյցարիա
  18.   Հարավային Օսիայի Հանրապետություն՝ մասնակի ճանաչված պետություն

Հարավային Ամերիկա

խմբագրել
  1.   Բոլիվիա[8]
  2.   Պարագվայ

Փաստեր

խմբագրել
  • Բոլիվիան, ելք չունենալով դեպի ծով, ունի ռազմածովային ուժեր։ Բոլիվիայում տոնում են ծովի օրը[9][10]։
  • Մոլդովայում գրանցված է 485 նավ, որը երկրին բերում է տարեկան մոտ 10 միլիոն մոլդովական լեու[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հարավային Սուդանի անկախությունից հետո
  2. CIA The World Factbook Արխիվացված 2017-01-24 Wayback Machine // ЦРУ, раздел «Land boundaries»: «Liechtenstein and Uzbekistan, are doubly landlocked»
  3. Amanda Briney. The World’s Largest Landlocked Countries. List of the Ten Largest Landlocked Countries in the World(չաշխատող հղում) // About.com, May 02, 2011
  4. Международное право: Учебник. Гл. 12. Права государств, не имеющих морского побережья. / Отв. ред. Ю. М. Колосов, В. И. Кузнецов. — М.: Международные отношения, 1994. — 608 с. — ISBN 5-7133-0479-5
  5. Список стран с указанием длины береговой линии Արխիվացված 2017-07-16 Wayback Machine // ЦРУ. См. Landlocked
  6. 6,0 6,1 6,2 ելք ունի դեպի Կասպից ծով, որը լիճ է
  7. 1993 Էրիթրեայի անկախության հռչակումից հետո
  8. Չիլիի գրավումից հետո 1879 թվականին
  9. Боливия, Чили, море: история одного конфликта
  10. «Матросы без моря». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  11. «В Молдове зарегистрировано 485 судов: бюджету это приносит около 10 млн леев в год». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպի ծով ելք չունեցող պետություն» հոդվածին։