Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բութան (այլ կիրառումներ)

Բութան (ձոնգքհա՝ འབྲུག་ཡུལ་), Բութանի Թագավորություն, պետություն Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկրի տարածքում են գտնվում Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Կան անտառներ, 4000 մետրից բարձր լեռնային մարգագետիններ։

Բութան
འབྲུག་ཡུལ་
Druk Yul
Բութանի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն, թագավորություն, երկիր և hermit kingdom?
Ներառում էBumthang District?, Chukha District?, Dagana District?, Gasa District?, Haa District?, Lhuntse District?, Mongar District?, Paro District?, Pemagatshel District?, Punakha District?, Samdrup Jongkhar District?, Samtse District?, Sarpang District?, Thimphu District?, Trashigang District?, Trashiyangtse District?, Trongsa District?, Tsirang District?, Wangdue Phodrang District? և Zhemgang District?
Պետական լեզուձոնգքհա
ՄայրաքաղաքԹհիմփհու
Պետական կարգՍահմանադրական միապետություն
Օրենսդիր մարմինParliament of Bhutan?
Երկրի ղեկավարJigme Khesar Namgyel Wangchuck?
Կառավարության ղեկավարԼոթայ Ցերինգ
Ազգաբնակչություն787 424 մարդ (2023)[1]
Խտություն18 մարդ/կմ²
ԿրոնMahāyāna?[2], հինդուիզմ[2] և քրիստոնեություն[2]
ՀիմնԴրուկ ցենդեն
ԿարգախոսHappiness is a place և Mae hapusrwydd yn lle
Հիմնադրված էօգոստոսի 8, 1949 թ.
Արժույթբութանի նգուլտրում
Կենտրոնական բանկRoyal Monetary Authority of Bhutan?
Ժամային գոտիUTC+6 և BTT?[3]
Հեռախոսային կոդ+975
Ինտերնետ-դոմեն.bt
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,666[4]
bhutan.gov.bt

Անվանում

խմբագրել

Անվանումն ունի սանսկրիտական ծագում․ կազմված է Բհյոթ՝ «Տիբեթ» և անուա՝ «վերջ» բառերի միացումից․ այսինքն նշանակում է «Տիբեթի սահման»։ Բհոթիա լեզվով երկիրը կոչվում է Դրուկ-Ցուլ[5]։

Պատմություն

խմբագրել

Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը 16-րդ դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր։ Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա։ Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո՝ 1947 թվականին, ազատագրվել է նաև Բութանը։ Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են։

Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը։

Տնտեսություն

խմբագրել

Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի։ Զբաղվում են անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթ, ածուխ։ Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ։ Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Համախառն ներքին արդյունքի ընդհանուր ընդունված հայեցակարգը Բութանում փոխարինվել է ավելի համապատասխան ցուցանիշով՝ «համախառն ազգային երջանկությունով»։ Սա միակ պետությունն է աշխարհում, որտեղ կա Երջանկության նախարարություն։ Այսպիսով, երջանկությունը դրվում է ազգային քաղաքականության առաջնագծում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. World Bank Open DataWB.
  2. 2,0 2,1 2,2 https://www.thearda.com/world-religion/national-profiles?u=26c#S_3
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
  6. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բութան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 587