Դարվա լեռ, Բելքե, Գարու, Գարվա լեռ, Դաղրիդաղ, Դաղրուլ, Դարի, Դարիդաղ, Դարու, Դարուդաղ, Դերի, Դյուրուդաղ, Դյուրուտաղ, Դուրուդաղ, Դուռուդաղ, Պելքե, Տաղիտաղ, Տաղրիտաղ, լեռ Նախիջևանի գավառում, Երնջակ և Գիլանչայ գետերի ստորին հոսանքների ջրբաժան շրջանում, Իլանդաղ լեռնագագաթից հարավ-արևմուտք։ Բարձրությունը 1967 մ։ Աբիխն այն կոչել է Դարու, ռուսական քարտեզում՝ Տաբղիտաղ, Կոխի մոտ՝ Դաղրուլ և այլն։ Օրբելյանը հիշատակում է Գարվա անունով։ Նախկինում այս լեռան վրա կտրում էին ընտիր ջրաղացաքարեր և երկնաքարեր, որը «Նախիջևանի երկնաքար» անվամբ ուղարկվում էր Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններ[1]։

Դարվա լեռ
Տեսակլեռ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային միավորՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Բարձրությունը ծովի մակարդակից1967 մետր
Դարվա լեռ (Ադրբեջան)##
Դարվա լեռ (Ադրբեջան)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 64-65 — 992 էջ։