Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլանչայ (այլ կիրառումներ)

Գիլանչայ (Ազագիրան, Ազատ Գիրան, Բելև, Բելեչայ, Բիլեչայ, Բլավ, Բստաձոր, Բստաչայ, Բստի ձոր, Գելան, Գիլան, Գիլյան, Գիրան, Էազատ Ջիրան, Էզատ Ջիրան, Կիլան, Կիլյան, Կիլյանչայ, Փառակայի գետ), գետ և ձորահովիտ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակը։ Ղևոնդ Ալիշանը կոչում Բիստ գյուղի մոտակայքի հատվածը Բուստ[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից, որոնք ունեն ծովի մակարդակից 2700 մ բարձրություն։ Արաքս գետի ձախափնյա այս գետը սնում են Մեսրոպավան, Փառակա, Շրջու և այլ վտակներ։ Ունի 53 կմ երկարություն։ Այն հոսելով Գիրան կամ Բստաձորով, Ներքին Ազա գյուղի մոտ թափվում է Արաքս գետը[2][3]։

Գիլանչայ
Բնութագիր
Երկարություն53 կմ
Ավազանի մակերես426 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԶանգեզուրի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՇրջու և Փառակայի գետ
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 759 — 992 էջ։
  2. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 862 — 1008 էջ։