Գրիգոր Տյուտյունիկ (ուկրաիներեն՝ Гри́гір Миха́йлович Тютю́нник, դեկտեմբերի 5, 1931(1931-12-05), Շիլովկա, Զենկովի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1980(1980-03-06), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող։ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր։

Գրիգոր Տյուտյունիկ
ուկրաիներեն՝ Григір Михайлович Тютюнник
Ծնվել էդեկտեմբերի 5, 1931(1931-12-05)
ԾննդավայրՇիլովկա, Զենկովի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 6, 1980(1980-03-06) (48 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, սցենարիստ և լրագրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ

Գրող Գրիգորի Տյուտյունիկի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Գրիգոր Տյուտյունիկը ծնվել է 1931 թվականին Զենկովի շրջանի Շիլովկա գյուղում, գյուղացու ընտանիքում[1]։ Հայրենական պատերազմի տարիներին բնակվել է հորեղբոր մոտ Դոնբասում։ Ավարտել է Զենկովի արհեստագործական ուսումնարանը, ստացել է փականագործի որակավորում, աշխատել է Խարկովի Մալիշևի անվան գործարանում, կոլտնտեսությունում, Միրոնովի հիդրոէլեկտրակայանում։ 1951-1955 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո երկաթուղային դեպոյում եղել է խառատ, միաժամանակ սովորել է երեկոյան դպրոցում։ 1962 թվականին ավարտել է Խարկովի համալսարանը[2][3]։ Աշխատել է որպես ուսուցիչ, ապա՝ «Լիտերատուրնայա Ուկրաինա» թերթում, Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայի սցենարական արվեստանոցում[4], 1963-1964 թվականներին՝ «Մոլոդ» և «Վեսելկա» հրատարակչություններում[5]։

1966 թվականին լույս է տեսել Տյուտյունիկի առաջին գիրքը՝ «Սաղմնավորում»[6], որը նոր վերելք էր ուկրաինական արձակի բնագավառում և հռչակ է բերել Գրիգոր Տյուտյունիկին։ «Ժողովուրդների բարեկամություն» ամսագիրը Տյուտյունիկի պատմվածքներն ընդգրկել է իր 1967 թվականի լավագույն հրատարակություններում։ 1968 թվականին «Գրական թերթը» հայտարարել է լավագույն պատմվածքի համախորհրդային մրցույթ, որտեղ Տյուտյունիկի «Հազարաթերթիկ» պատմվածքն արժանացել է մրցանակի։

1980 թվականի մարտի 6-ին Տյուտյունիկը ինքնասպան է եղել (կախվել է)[7]։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

Պարգևներ

խմբագրել

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Սաղմնավորում», 1966
  • «Հազարաթերթիկ», 1969
  • «Հայրական շեմք», 1972
  • «Անտառային պահակատնակ», 1974
  • «Երկնակամար», 1975
  • «Կլիմկո», 1980
  • «Սառը դաղձ», 1981
  • «Հեռու անապատի լույսը», 1982
  • «Վեպեր և վիպակներ», 1989

Հիշատակ

խմբագրել

«Մեկ փողոցի թանգարանի» սրահներից մեկը նվիրված է Գրիգոր Տյուտյունիկին։ 1960-ական թվականներին նա ապրել է Անդրեևյան զառիվայրի №34 տանը։ Թանգարանի ցուցափեղկին ցուցադրված են Գրիգոր Տյուտյունիկի ձեռագրերից, նամակ ընկերոջը, բնօրինակ լուսանկարների հավաքածուն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ГРИГІР ТЮТЮННИК (1931—1980)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  2. ТЮТЮННИК ГРИГІР kafedra.blog.net.ua
  3. «ТЮТЮННИК Григір». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Біографічна довідка. Григір Михайлович Тютюнник». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  5. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  6. «Життя і творчість Григіра Тютюнника». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  7. «З любові і муки. Вдова Григора Тютюнника згадує одну із фраз його передсмертної записки: «Помучте іншого…»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  8. Григір Тютюнник www.chl.kiev.ua

Արտաքին հղումներ

խմբագրել