Գրիգոր Պալյան
Գրիգոր Պալյան (1764[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 15, 1831, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ ճարտարապետ։
Գրիգոր Պալյան արմտ. հայ.՝ Գրիգոր Պալեան | |
---|---|
Ծնվել է | 1764[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 15, 1831 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Krikor Balyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԳրիգոր Պալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, ճարտարապետ Պալի Քալֆայի ընտանիքում։ Նրա նախնիները եղել են օսմանյան արքունի ճարտարապետներ։ Պալյան գերդաստանը շատ հին ծագում ունի, միշտ նշանավոր դիրք է գրավել։ Առաջինն է, որ կրել է «Բալյան» ազգանունը[2]։ Սովորել է Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում[3]։ 1777 թվականի Աբդուլ Համիդ I-ը նրան շնորհել է ճարտարապետի տիտղոս։ 1788 թվականից նշանակվել է պալատական ճարտարապետ։ Եղել է նաև սուլթան Սելիմ III-ի խորհրդականը։ 1820 թվականին Կեսարիայում, Հայ Կաթոլիկ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու միջև բախման մեջ ներգրավվելու պատճառով աքսորվել է Անատոլիա, այնուհետև ներում ստացել և վերադարձել Օսմանյան մայրաքաղաք։
Մահացել է Կոստանդնուպոլսում։
Ստեղծած կառույցներ
խմբագրել- Սարայբուրնուի հին պալատ (այրվել է 1875 թվականին)
- Պեշիքթաշի թագավորական պալատ, նախկին Բեյլերբեյի պալատ (այրվել է)
- Ոսկեղջյուրում Գեֆթերդարբուրնուի առափնյա պալատ
- Արնավուդքյոյի, Աքընթըբուրնուի սուլթանական պալատ
- Քասրը Զեդիդ (Նոր դղյակ)
- Այնալըքավաքի կամ Թերսանեի դղյակ (1876 թվական)
- Չաղլայանի թագավորական դղյակ
- Սելիմիեի, Դավուդ փաշայի զորանոց (1826-1827 թվականներ)
- Թաքսիմի թնդանոթաձիգների, Մալթեփեի զորանոց (1826 թվական)
- Ռամիի (1828 թվական) զորանոց
- Նու��րեթիեի մզկիթ (Թոփհանեի մզկիթ, 1823-1826 թվականներ)
- Գումգափուի Մայր (Սբ. Աստվածածին) եկեղեցին (1828 թվական)
- եկեղեցի Կեսարիայում
- Պետական նախկին դրամահատարան (1838 թվական, Թոփգափուի պալատի բակում)
- Բախչեքյոյի Վալիդ�� ամբարտակ (1796 թվական)
Բալյան ընտանիք
խմբագրելԲալյանները (Գրիգոր Բալյան, Կարապետ Պալյան, Նիկողոս Պալյան, Սարգիս Պալյան, Հակոբ Պալյան, Սիմոն Պալյան, Լևոն Պալյան) եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և ուղի հարթել նրա հետագա զարգացման համար։ Նրանց կառույցները բազմաշենք են, արևելյան շքեղությամբ բնութագրված։ Պալատական համալիրներում և մյուս կառույցներում օգտագործել են անատոլիական բազմատեսակ ու բազմագույն քարեր, շենքերի արտաքին մշակումներում զգալի տեղ հատկացրել դեկորատիվ զարդանախշերի շքեղությանը, դահլիճների ներքին հարդարանքում օգտագործել հախճապակի, ոսկի, գունավոր մարմարներ, ստալակտիտե մշակումներ, դռների նկարազարդումներ և այլն[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Այնալըքավաքի պալատ
-
Նուսրեթիեի մզկիթ
-
Սելիմիեի զորանոց
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 «Գրիգոր ամիրա Պալյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Histoire de l'Humanité, vol. VI : 1789-1914, Unesco, 2008, 1526 p. (ISBN 978-9232028150, lire en ligne [archive]), p. 587
Գրականություն
խմբագրել- Alyson Wharton, The Architects of Ottoman Constantinople։ The Balyan Family and the History of Ottoman Architecture, I.B. Tauris, coll. « Library of Ottoman Studies », 2015, 288 p. (ISBN 978-1780768526)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Պալյան» հոդվածին։ |