Գրիգորիոս XI
Գրիգորիոս XI (լատին․՝ Gregorius PP. XI, աշխարհիկ՝ Պիեռ Ռոժե դե Բոֆոր, ֆր.՝ Pierre Roger de Beaufort, 1329[1][2][3], 1330[4] կամ 1331[5][6], Ռոզյե դ'Էգլետոն - մարտի 27, 1378, Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Պապ 1370 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1378 թվականի մարտի 27-ը։ Ավինյոնյան գերության ժամանակաշրջանի յոթերորդ և վերջին պապն է։ Եկատերինա Սիենսկայայի ազդեցության տակ պապական աթոռը Ավինյոնից վերադարձրել է Հռոմ՝ դրանով վերջ դնելով պապերի 70-ամյա գերությանը։
Գրիգորիոս XI | |
Պիեռ Ռոժե դե Բոֆոր | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Գրիգորիոս XI |
Եկեղեցի | Կաթոլիկ եկեղեցի |
Տիտղոս | Հռոմի պապ |
Կառավարման սկիզբ | 1370 թվականի դեկտեմբերի 30 |
Կառավարման ավարտ | 1378 թվականի մարտի 27 |
Նախորդող | Ուրբանոս V |
Հաջորդող | Ուրբանոս VI |
Ծնվել է | 1329թ. կամ 1331թ. կամ 1336թ. |
Ծննդավայր | դղյակ Մամոն, Լիեժի դիոցեզ, Ֆրանսիա |
Մահացել է | 27-ը մարտի, 1378 թվական |
Մահվան վայր | Հռոմ |
Ձեռնադրություն | 1371 թվականի հունվարի 3 |
Կենսագրություն
խմբագրելԱզգությամբ ֆրանսիացի, աշխարհիկ Պիեռ Ռոժե դե Բոֆորը նշանավոր ընտանիքից էր։ Նրա ծննդյան տարեթիվը հստակ չէ՝ 1329, 1331 կամ 1336 թվական։ Բոֆորի կոմս Գիլիոմ 2-րդի, ով ավինյոնյան հռոմեական պապ Կլիմենտ 6-րդի հարազատ եղբայրն էր, երեխաներից մեկն էր։ Նա ուներ հինգ հարազատ եղբայր, հինգ քույր և երեք խորթ եղբայր[7]։ Պիեռ Ռոժեի ավագ եղբայրը Գիլիոմ 3-րդն էր՝ վիկոնտ Ռայմոնդ դե Տյուրենի հայրը, Գրիգորիոս XI-ի զորապետը, ապա՝ հրոսակախմբի հրամանատարը։
Սովորել է Էնժերի համալսարանում, իսկ հետո իրավունք է ուսումնասիրել Պերուջայում, Piétro Baldo degli Ubaldi դպրոցում։ Ստացել է կանոնական իրավունքի դոկտորի աստիճան՝ իր գործընկերների շրջանում ձեռք բերելով գիտական աստվածաբանի համբավ։ Ինչպես գրում է նրա մասին ժամանակակիցը՝ «Նա բոլորի հարգանքը նվաճեց իր հնազանդությամբ և սրտի մաքրությամբ»։
Հոգևոր աստիճան ստանալով՝ Պիեռ Ռոժեն արագորեն սկսեց բարձրանալ եկեղեցիական աստիճանակարգով։ 1342 թվականին նա Ռուանի տաճարի կանոնիկոսն էր պրեբենդայի իրավունքով, ապա՝ Ռոդեզի տաճարի կանոնիկոսը, հետո՝ փարիզյան տաճարի կանոնիկոսը, այնուհետև՝ ավագ սարկավագը։ Եղել է առաքելական նոտար։ Կլիմենտ 6-րդը իր եղբորորդի Պիեռ Ռոժեին 1348 թվականի մայիսի 28-ին, երբ նա դեռևս 19 տարեկան էր, ի թիվս մյուս եղբորորդիների նշանակել է կարդինալ (ստացել է Սանտա-Մարիա եկեղեցու կոնսիստորիայի հոգևորական նորաստեղծ կարդինալ-սարկավագի աստիճան)։ Նա 1348 թվականի հունիսի 5-ին դարձել է պապական կուրիայի անդամ Ավինյոնում, նույն թվականի հուլիսի 11-ին՝ Բայեի դեկան։ Նշանակվել է Սանսի տաճարի ավագ սարկավագ և ավագ երեց՝ պապական Լաթերանյան բազիլիկայում։ Հորեղբոր կողմից ուղարկվել է Պերուջա՝ իրավունք ուսումնասիրելու։ Այնուհետև 1350 թվականին դարձել է Ռուանի տաճարի ավագ սարկավագ։ Մասնակցել է 1352 թվականի կոնկլավին (կարդինալների ժողով), որը Սրբազան Գահին նստեցրեց Ինոկենտիոս 6-րդին, և 1362 թվականի՝ Ուրբանոս 5-րդին ընտրած[7]։ 1365 թվականի նոյեմբերին նշանակվել է Նեապոլի թագուհի Ջովաննա 1-ինի գործերի՝ պապական կամքի հանձնակատար։ 1365 թվականի մայիսին նա հիշատակվում է որպես կարդինալ Իլյա դե Սան-Իրյեի կտակի, ինչպես նաև՝ 1367 թվականի օգոստոսին կարդինալ Ժիլ Ալվարես դե Ալբորնոզի վերջին կամքի կտակարար։ 1367 թվականի մայիս-հունիս ամիսներին Իտալիա կատարած ճամփորդության ժամանակ ուղեկցել է Ուրբանոս Պապին։ 1368 թվականի հունիսին նա գլխավորել է կարդինալներ Գիյոմ դե լա Սուդրի և Գիյոմ դը Էգրեֆոյլի համագործակցությունը հանուն Լուիջի դի Տարանտոյի և Անդրիայի դուքս Ֆրանչեսկո դել Բալզոյի միջև հաշտության կայացման։ 1368 թվականից հայրապետական Լիբերյան բազիլիկայի քահանան էր, ընդ որում՝ հռոմեական պապ Ուրբանոս 5-րդը նշանակալի միջոցներ է տրամադրել բազիլիկայի վերականգնման համար։
1368 թվականին Պապը նրան նշանակել է Սան-Պլան դի Կոլոներո բենեդիկտյան մենաստանի միջոցների հետաքննության ղեկավար Մեսինայում, որը ձգտում էր դառնալ աբբայություն։ 1369 թվականին այն նույն երկու կարդինալների հետ զբաղվել է Ֆեդերիկո դի Տրինակրիացու և թագուհի Ջովաննայի միջև հաշտության բանակցություններում։ Երբ Կարլ 4-րդ կայսրը կարդինալ Գի դե Բուլոնին Լուկայում երեք տարով կասրական փոխանորդի տիտղոս շնորհեց, 1369 թվականի հունիսին միապետը պապին կանգնեցրեց ընտրության առաջ՝ կարդինալ դը Էգրեֆոյլի և կարդինալ Պիեռ Ռոժեի՝ որպես Գի դե Բուլոնի իրավահաջորդի (այն դեպքում, երբ վերջինս այդ ժամկետից շուտ մահանար), միջև։ 1369 թվականի նոյեմբերին Պիեռ Ռոժեն հիշատակվում է որպես կարդինալ Նիկոլ դե Բեսի կտակարար։ Կարդինալ-ավագ սարկավագի աստիճան ստացել է 1369 թվականին[7]։
Պիեռ Ռոժեն բարոյական բարձր արժեքներ կրող խելացի մարդ էր, բայց այդուհանդերձ ֆիզիկապես թույլ կազմվածք ուներ։ Սիրում էր ժամանակն անցկացնել միայնության մեջ գրքեր կարդալով, հազվագյուտ և պատկերազարդ ձեռագրերի սիրահար էր, լավ դաստիարակված անհատ։ Բացի սա, նա դիվանագիտական վիթխարի տաղանդ ուներ, ինչը մեծ հենարան դարձավ նրա ապագայի համար։ 1364 թվականի հունիսի 23-ին իր մեծաթիվ կապերի շնորհիվ Պիեռ Ռոժեն կարողացավ թշնամիներից Բրիուդի ազատագրման համար փրկագին հավաքել։
Ուրբանոս 5-րդ Պապի մահից հետո կարդինալները 1370 թվականի դեկտեմբերի 29-ին հավաքվեցին կոնկլավի Ավինյոնում և հաջորդ առավոտյան՝ դեկտեմբերի 30-ին, միաձայն պապ ընտրեցին քառասունամյա Պիեռ Ռոժեին։ (Հարկ է նշել, որ, այդ տարի կուրիայի 17 կամ 18 կարդինալներից վեցը նրա արյունակից ազգականներն էին)[8][9]): 1371 թվականի հունվարի 2-ին նա սրբազան աստիճան ընդունեց, հունվարի 3-ին ձեռնադրվեց եպիսկոպոս, հունվարի 4-ին (կամ 5-ին) թագադրվեց՝ իր համար ընտրելով Գրիգորիոս XI անունը։
Պոնտիֆիկատ
խմբագրելԳրիգորիոս XI-ի պոնտիֆիկատի առաջին տարիներին Ֆլորենցիայի գլխավորությամբ ուժեղացավ իտալական քաղաքների հակաֆրանսիական ընդդիմությունը, որն առաջարկում էր շարունակել իր նախորդի կողմից ձեռնարկած եկեղեցու բարեփոխումները։ Պապը ձգտում էր վերակազմավորել տարբեր վանական միաբանությունները, փորձեց կարգի բերել հիվանդախնամներին և բարեփոխեց դոմինիկյանների ներքին կարգուկանոնը, ճանաչեց հիերոնիմականների միաբանությունը։
Կառավարման ընթացքում եռանդուն միջոցների է դիմել հերետիկոսների դեմ, որոնց շարժումները բռնկվել էին Գերմանիայում, Անգլիայում և Եվրոպայի այլ հատվածներում, այդ թվում՝ Լիոնի աղքատների, փախստականների, գերմանացի ֆլագելյանտների, Ալբերտշտադցի Ալբերտի ֆատալիստների (1372 թվական), Ազատ Հոգու Եղբայրության, ովքեր Փարիզում 1372 թվականին կենդանի այրեցին Ժաննա Դոբենտոնին, շրջաններում։ Ջոն Ուիկլիֆի 19 առաջարկները և Սաքսոնյան հայելու տասներեք հոդվածները ձևականորեն դատապարտվեցին 1377 թվականին պապական կոնդակով։ 1371 թվականին նրա կարգադրությամբ ինկվիզիտորները դատապարտեցին Պիեռ դե լա Բոնագետի և Ժան Լալոնի ենթադրությունները հաղորդության մեջ Քրիստոսի ներկայության մասին։
1372 թվականի մարտի կեսերին Մոնտֆերատյան մարկիզ Հովհան 2-րդ Պալեոլոգոսի մահից հետո միլանցիները փորձեցին հիշատակված տարածաշրջանում նվաճել իշխանությունը։ Գիտակցելով, որ միլանյան դուքս Բերնաբո Վիսկոնտիի ամբիցիաները սպառնում են ողջ հյուսիսային Իտալիային՝ Գրիգորիոս XI-ը սկսեց լիգա ձևավորել, որի մեջ մտան նաև Օտտոն IV Բրաունշվեյգ-Գրուբենհագենը, Ամադեուս VI Սավոյացին, նրա պատվիրակ Ֆիլիպ Կաբասոլը, կոնդոտիեր Ջոն Հոկվուդը (ով լքեց Վիսկոնտիին) և Նիկոլյա Սպինելին։ Այս միությունը հաջողություն ունեցավ, մասնավորապես՝ նվաճվեց Վերչելին։ 1373 թվականի մայիսին Մոնտիկիարիի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ։ Պիեմոնտում ունեցած հաջողությունները դրդեցին Գրիգորիոս XI-ին 1374 թվականի փետրվարին հայտարարելու պապական աթոռը Հռոմ վերադարձնելու իր մտադրության մասին, թեպետ այդ ցանկության իրագործումը նրան այդքան շուտ չհաջողվեց։
Բերնաբո Վիսկոնտիի հետ 1375 թվականի հունիսի 4-ին ստորագրված հաշտությունը վախեցրեց Ֆլորենցիային, որին ձեռնտու չէր պապական աթոռի վերադարձը Հռոմ։ Ֆլորենցիան հմտորեն օգտագործեց ժողովրդի դժգոհությունը պապական վարչակազմից, և քաղաքում ապստամբություն բարձրացավ. եկեղեցու ունեցվածքը առգրավվեց, մի շարք հոգևորականներ սպանվեցին (Ութ սրբերի պատերազմը ընդդեմ եկեղեցու, 1375-1378 թվականներ)։ Պապական պետության քաղաքներն ու բնակչությունը աստիճանաբար միացան ֆլորենցիացիներին։ Այս հակամարտությունը բարդացրեց Գրիգորիոսի վերադարձի նախապատրաստումը։ 1376 թվականի մարտի 31-ին Գրիգորիոսը արգելանք դրեց Ֆլորենցիայի վրա, ողջ բնակչությանը բանադրեց և եվրոպական միապետերին կոչ արեց վտարել ֆլորենցիական առևտրականներին։
Պապական աթոռի վերադարձը Հռոմ
խմբագրելՀետևելով իր նախորդի՝ Ուրբանոս V-ի չիրականացած մտադրությանը՝ Գրիգորիոս XI-ը ավինյոնյան տասնամյա գերությունից հետո որոշեց վերադառնալ Հռոմ, ինչում նրան օգնեց դոմինիկյան միանձնուհի Եկատերինա Սիենսկայան։ Այս հայտնի կինը, ով օժտված էր բարձր ինտելեկտով, որոշեց բոլոր ջանքերը ներդնել Հռոմ վերադարձնելով «իտալական սրբազան հայրիկին», ինչպես նա էր կոչում Գրիգորիոս XI-ին։ Նա վերջինիս ասում էր, որ նրա վերադարձը անհրաժեշտ է, որպեսզի Իտալիայում վերականգնվի խաղաղությունը, քանի որ առանց դրա հնարավոր չէ նոր խաչակրաց արշավանք սկսել, ինչը համարվում էր յուրաքանչյուր պոնտիֆիկի նպատակը։ Գրիգորին համաձայն չէր նրա հետ, գտնում էր, որ չկա այնպիսի զինվորական առաջնորդ, ով կկարողանար ղեկավարել այդ արշավանքը։
Ֆրանսիական կարդինալները՝ Ֆրանսիայի թագավորի հարազատներն ու ընկերները, ովքեր սուրբ կոլեգիայի երկու երրորդն էին կազմում, բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում էին պոնտիֆիկին, այնպես, ինչպես նաև վերջինիս հարազատ հայրն ու եղբայրները։ Կարլ 5-րդ թագավորի եղբայրը՝ Անժուի դուքսը ժամանեց Ավինյոն՝ կանխելու պապի մեկնումը։ Անժուի դքսի խնդրանքով Եկատերինա Սիենսկայան, ով չէր սիրում ավինյոնյան արքունիքը և նախընտրում էր հանգրվանել ոչ հեռու գտնվող Վիլնյով ամրոցի իր պատվարժան բարեկիրթ տիկնանց մոտ, մեկնեց տեսակցելու իր ամուսնուն։ Կատերինան երեք օր անցկացրեց դղյակում՝ զրուցելով դքսի հետ և արշավանքը ղեկավարելու մեծ ցանկություն ներշնչելով նրան։ Այժմ նա կարող էր Գրիգորիոսին ասել, որ գտնվել է մի զորահրամանատար, առանց որի, ինչպես պապն էր ասում, ոչինչ չի կարելի նախաձեռնել։ Պապը չհամաձայնեց նրա հետ՝ պատասխանելով, որ քանի դեռ քրիստոնյա ազգերի միջև խաղաղություն չկա, խաչակրաց արշավանք պլանավորելը ապարդյուն է։ Մնում էր համոզել Ֆրանսիայի թագավորին, բայց, այդուհանդերձ, Լուի Անժուացու գլխավորությամբ արշավանք չկազմակերպվեց)։
Չնայած կուրիայի դիմադրությանն ու արգելքներին՝ 1376 թվականին Գրիգորիոս XI-ը 15 կարդինալներով վերջնականապես հեռացավ Ավինյոնից։ «Գրիգորիոսը ակնհայտ դիմադրություն ցուցաբերելու համարձակություն չուներ, բայց նա կառչեց բարեպաշտ խաբեության գաղափարից և, մյուսներին ստիպելով ենթադրել, թե Ավինյոնից մեկնելու օրը դեռևս որոշված չէ, գաղտնի արագացրեց իր մեկնման նախապատրաստական աշխատանքները։ Գալերան ուղևորվեց Մարսել, որպեսզի պապը նավ բարձրանա ավելի շուտ, քան կարդինալները կհասկանային, թե ինչ է կատարվում։ Նա հանձնարարեց իր ազգական վիկոնտ դե Տյուրենին ղեկավարել քաղաքն ու Ավինյոնյան մարզը՝ հետևելով այն կարդինալների խորհրդին, ովքեր իր հետ Հռոմ չէին մեկնելու։ Սիցիլիական բարոններին հորդորեց դիմավորել իրեն Օստիայում։ Այժմ դիմադրությունը միայն զայրացնում էր նրան, և երբ մեկնելու օրը վրա հասավ, նա դուրս պրծավ իրեն գրկած լացակումած մոր և քույրերի գրկից, հրաժարվեց լսել նրանց, ովքեր համոզում էին իրեն մտքափոխվել։ Նրան ուղեկցում էր սպիտակ ձիեր հեծնած կարդինալների, կապելլանների, զինված ասպետների շքախումբը՝ պաշտպանելու համար ոչ միայն պապին, այլ նաև արժեքավոր ունեցվածք տեղափոխող սայլերը»[10]։ (Որոշ պատմաբաններ, այդուհանդերձ, նշում են, որ Եկատերինա Սիենսկայայի ազդեցությունը հաճախ չափազանցվում է, և նա պարզապես ամրապնդել է պապի՝ արդեն վաղուց ընդունած որոշումը)։
Իտալիայում
խմբագրելՃամփորդության մանրամասները լավ հայտնի են Սինիգալիայի եպիսկոպոս Պիեռ Ամելյա դե Բրենակի տեքստից, ով ուղեկցել է պապին ուղևորության ժամանակ։ Ավինյոնը լքվել է 1376 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ Մարսելում նրանք հայտնվել են հոկտեմբերի 2-ին։ Պապական նավատորմը հաճախ կանգ է առել (Սեն-Տրոպե, Անտիբ, Նիցա, Վիլֆրանշ և այլն)`Գենոա (Ջենովա) հասնելով հոկտեմբերի 18-ին։ Պորտոֆինոյում, Լիվոռնոյում և Պիոմբինոյում կանգ առնելուց հետո, 1377 թվականի հունվարի 13-ին ափ իջան Օստիայում։ Հունվարի 17-ին իր նավով Տիբեր գետի վրայով, շրջապատված իր ազգական Ռայմոնդ դե Տյուրենի և նեապոլյան իշխանների զինված ուժերով, պապը մտավ Հռոմ։
Գրիգորիոս պապը խորապես վշատացած էր իր վերադարձի կապակցությամբ ոգևորության բացակայությունից, ինչն ակնհայտ հակադրությունն էր այն ժողովրդական ողջյունների, ինչին նա ականատես էր եղել իր նախորդի՝ Ուբանոսի՝ Իտալիա կատարած ուղևորության ժամանակ։ Կորնետոն, Պապական պետության առաջին քաղաքը, որտեղ նա ոտք դրեց Գենոայից հետո, նրան դիմավորեց ձիթենու ճյուղերով, ինչը վերջապես նրան ուրախացրեց։ Կորնետոյում Պապը շքախմբի հետ նշեց Սուրբ Ծնունդը։ Այնուհետև նրանք ուղևորվեցին դեպի Հռոմի ծովային սահմանը՝ Օստիա, իսկ բեռնանավերը Տիբերի երկայնքով՝Հռոմ։ Պապը ափ իջավ Լաթերանյան բազիլիկային որքան հնարավոր է մոտ գտնվող նավամատույցում, բայց, ամեն դեպքում, գիշերը ստիպված եղավ անցկացնել նավի մեջ, քանի որ պապական այդ նստավայրը հիմնովին ավերվել էր 1308 թվականին տեղի ունեցած հրդեհից, այնպես որ, անհնար էր ապրել այդտեղ։ Այսպիսով, նա դարձավ պապերից առաջինը, որ հիմնավորվեց Վատիկանում (Մինչ Ավինյոնը պապերը ապրել են Լաթերանյան պալատում)։ Պապի ճամփորդությունը տևեց հինգ ամիս։
Հաջորդ օրը (հունվարի 16-ին կամ 18-ին) նա վերջապես վերջնականապես ափ դուրս եկավ և գնաց Սուրբ Պետրոսի Տաճար՝ Հռոմ մտնելով Սան Պաոլոյի դարպասով, որտեղ նրան տրվեց քաղաքի բանալիները։ Նրան ուղեկցում էր ամբոխը։ Այսպեղ պապը աղոթք կարդաց՝ գոհունակություն հայտնելով Տիրոջը իր երջանիկ վերադարձի համար։ Ավարտվեց նրա վերադարձի առաջին փուլը։ Այն դրոշմված է Սանտա-Ֆրանչեսկա Ռոմանա եկեղեցում գտնվող նրա տապանաքարի բարձրաքանդակներում՝ փորագրված 16-րդ դարում։
Չնայած Եկատերինա Սիենսկայայի խորհուրդների և ավելի վաղ Պետրարկայի նախազգուշացմանը՝ պապը Հռոմ մտավ ոչ թե որպես խաղաղության անզեն դեսպան, այլ իր եղբորո��դի Ռայմոնդ դե Տյուրենի գլխավորությամբ երկու հազար զինվորների ուղեկցությամբ (Գրիգորիոսի մահից հետո նա դառնում է ավազակ)։ Գրիգորիոսը Կամպանյայի քարուքանդ հողերով շրջապատված Հռոմի ավերակներում իրեն ապահով չէր զգում։ Գործնականորեն շարունակական անկարգությունները Հռոմում հարկադրեցին Գրիգորիոսին 1377 թվականի մայիսի վերջին տեղափոխվել Անանյի։ Այնուամենայնիվ, Ռոմանիան և Բոլոնիան պայմանագիր են ստորագրում, և Ֆլորենցիան ընդունում է Վիսկոնտիի՝ խաղաղություն հաստատելու միջնորդությունը։ 1377 թվականի նոյեմբերի 7-ին Գրիգորիոսը վերադառնում է մի փոքր հանդարտված Հռոմ, բայց մշտական սպառնալիք զգալով՝ դիտարկում է նաև Ավինյոն վերադառնալու հեռանկարը[10]։
Վերադառնալուց հետո Գրիգորիոսն սկսեց աշխատել Ֆլորենցիայի և Պապական պետության միջև վերջնական հաշտության ուղղությամբ։ Նա հանդիպեց իր կողմանակիցների դիմադրությանը և պապական զորքերի անկարգապահությանը։ Այսպես, 1377 թվականի փետրվարի 1-ին Ռիմինիի մոտ Չեզենա քաղաքում կոտորած տեղի ունեցավ. վարձկանները, ովքեր հիմնականում բրետոնական գյուղացիներն էին, ոչնչացրեցին 4 հազար ապստամբների։ Այս ուժերը գլխավորում էր կարդինալ Ռոբերտ Ժենևսկին՝ ապագա հակապապ Կլիմենտ VII-ը։
1378 թվականի գարնանը Սարցանայում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էին Հռոմի և Ֆլորենցիայի դեսպանները, կայսրի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իսպանիայի և Նեապոլի թագավորների ներկայացուցիչները։ Այս համաժողովի ընթացքում հայտարարվեց, որ պապը մահացավ. դա 1378 թվականի մարտի 26-ի լույս 27-ի գիշերն էր։
Գրիգորիոսի վաղաժամ մահը բառացիորեն նրա՝ Ավինյոնից Հռոմ վերադառնալուց անմիջապես հետո կես տարի անց՝ 1378 թվականի մարտի 27-ին, հանգեցրեց Ուրբանոս VI-ի ընտրությանը, որի օրոք տեղի ունեցավ Արևմտյան Մեծ պառակտումը։
Իր հորեղբոր՝ Կլիմենտ պապի նման նրան ցանկանում էին հուղարկավորել Օվերնում, Շեզ-Դյո աբբայությունում, բայց հռոմեացիները թույլ չտվեցին տանել նրա մարմինը։ Նրա գերեզմանը, որ կառուցվել է 1585 թվականին, գտնվումէ հռոմեական Սանտա-Մարիա Նուովա եկեղեցու, որը 1608 թվականին վերանվանել և նվիրվել է Ֆրանցիսկ Հռոմեացուն, աջ տրանսեպտում։
Տես նաև
խմբագրել- Վիչեդոմինո դե Վիչեդոմինուս, «պապ-մեկ-օրվա-համար», իր նախորդներից մեկը, ով ևս կրել է Գրիգորիոս XI անունը, բայց մահացել է կոնկլավի օրը և այդ պատճառով չի մտել պապական ցուցակի (1276) մեջ։
Մատենագրություն
խմբագրել- Anselme de Sainte-Marie;
- Dufourny, Honoré Caille;
- Ange de Sainte-Rosalie;
- Simplicien. Histoire g én éalogique et chronologique de la maison royale de France, des pairs, grands officiers de la couronne & de la maison du roy: & des anciens barons du royaume: avec les qualitez, l'origine, le progres & les armes de leurs familles;
- Ensemble des statuts & le catalogue des chevaliers, cammandeurs, & officiers de l'ordre du S. Esprit. Le tout dresse sur titres originaux, sur les registres des des chartes du roy, du parlement, de la chambre des comptes & du chatelet des Paris ... & d'autres cabinets curieux. 9 vols. Paris : La Compagnie des libraires, 3. éd., rev., corrigée & augmentée par les soins du P. Ange & du P. Simplicien, 1726-1733, VI, 316;
- Cardella, Lorenzo. Memorie storiche de' cardinali della Santa Romana Chiesa. Rome : Stamperia Pagliarini, 1793, II, 173;
- Chacón, Alfonso. Vitæ, et res gestæ Pontificvm Romanorum et S. R. E. Cardinalivm ab initio nascentis Ecclesiæ vsque ad Vrbanvm VIII. Pont. Max. 2 volumes. Romae : Typis Vaticanis, 1677, II, col. 500 and 573-614;
- Di Sivo, Michele, "Gregorio XI." Mondo vaticano. Passato e presente. Città del Vaticano : Libreria Editrice Vaticana, 1995, pp. 578–580;
- Du Chesne, François. Histoire de tous les cardinaux françois : de naissance, ou qui ont esté promeus au cardinalat par l'expresse recommandation de nos roys, pour les grands services qu'ils ont rendus a leur estat, et a leur couronne. Comprenant commairement leurs legations, ambassades & voyages par eux faits en divers pays & royaumes, vers les papes, empereurs, roys, potentats, republiques, communautex & universitez, pour affaires importantes à l'église universelle, & à l'auguste majesté de nos souuerains. Enrichie de leurs armes et de leurs portraits. Divisée en deux tomes, et justifiée par tiltres et chartres du thresor de sa majesté, arrests des parlemens de France, registres des Chambres des comptes;
- Donations, fondations, epitaphes, testamens, manuscripts, ancients monumens, chroniques & chartulaires d'abbayes, & autres histoires publiques & particlieres. 2 vols. A Paris : Aux despens de l'autheur, & se vendent chez luy ..., 1660, I, 614-618;
- "Essai de liste générale des cardinaux. Les cardinaux du XIVè siècle jusqu'au Grand Schisme". Annuaire Pontifical Catholique 1930. Paris : Maison de la Bonne Presse, 1930, p. 151;
- Eubel, Conradus and Gulik, Guglielmus van. Hierarchia Catholica Medii Aevi. Volumen I (1198-1431). Münich : Sumptibus et Typis Librariae Regensbergianae, 1913;
- Reprint, Padua : Il Messagero di S. Antonio, 1960, pp. 18, 21-22 and 51;
- Fisquet, Honoré. La France pontificale (Gallia christiana), histoire chronologique et biographique des archevêques et évêques de tous les diocèses de France depuis l'établissement du christianisme jusqu'à nos jours, divisée en 17 provinces ecclésiastique. 22 vol. Paris : E. Repos, 1864-1873, XVII, 163-165;
- Hayez, Michel, "Gregorio XI." Enciclopedia dei papi. 3 vols. Roma : Istituto della Enciclopedia italiana, 2000, II, 550-561;
- Kelly, John Norman Davidson. The Oxford Dictionary of Popes. Oxford;
- New York : Oxford University Press, 1986, pp. 225–227;
- Pélissier, Antoine. Grégoire XI: ramhne la Papauti ` Rome; troisième pape limousin, (1370-1378). Dordogne, Impr. de Clairvivre, 1962. (Collection "Les Papes limousins");
- Ronzy, Pierre. Le voyage de Grégoire XI ramenant la Papauté d'Avignon à Rome (1376-1377). Florence : Institut français, 1952. Responsibility: suivi du texte latin et de la trad. française de l'Itinerarium Gregorii XI de Pierre Ameilh;
- Thibault, Paul R. Pope Gregory XI : the failure of tradition. Lanham, MD : University Press of America, 1986.
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Hayez M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2002. — Vol. 59.
- ↑ Catholic Encyclopedia — 1995.
- ↑ BeWeB
- ↑ 7,0 7,1 7,2 «The Cardinals of the Holy Roman Church». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ George L. Williams Papal Genealogy
- ↑ Его дядя Климент VI приходился родным братом кардиналу Hugues Roger, кузеном (далее генеалогического древа нет) кардиналам Aymeric de Chalus; Gérard de la Garde; Guillaume d'Aigrefeuille, кузеном или дядей кардиналам Adhémar Robert; Pierre de Cros и его брату Jean de Cros, и их родичу псевдокардиналу, также носившему имя Pierre de Cros; Gilles Aycelin de Montaigu, дядей кардиналам Guy de Malsec; Guillaume d'Aigrefeuille и его брату псевдокардиналу Faydit d'Aigrefeuille; (далее родство прослеживается яснее) Bernard de la Tour (возможно, через брак своей племянницы Элизы, сестры Григория XI), племянником которого стал Jean de la Tour; дядей кардиналу Raymond de Canilhac (возможно, через сына своего брата Гийома III, получившего титул владетелей Канильяков). Сестра Климента Гильометта была матерью кардиналам Pierre de la Jugié и Guillaume de la Jugié, а его вторая сестра Альмоди родила кардинал Nicolas de Besse.
- ↑ 10,0 10,1 Margaret Roberts. Saint Catherine of Siena and her times. 1904
Գրականություն
խմբագրել- «Գրիգորիոս, Հռոմի պապ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Գրիգորիոս. (Հռոմի պապեր) // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.