Գութուլիա ազգային պարկ
Գութուլիա ազգային պարկ (նորվ.՝ Gutulia nasjonalpark), ոչ մեծ բնության պահպանվող տարածք Նորվեգիայում։ Գտնվում է Հեդմարկ ֆյուլքեի Րյորուս քաղաքի մոտ։ Փոքր-ինչ դեպի հյուսիս գտնվում է Ֆեմունսմարկա ազգային պարկը, իսկ արևելյան կողմով անցնում է շվեդա-նորվեգական պետական սահմանը[3][4][5]։
Գութուլիա ազգային պարկ
նորվ.՝ Gutulia nasjonalpark | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Նորվեգիա[1] |
Վարչատարածք | Engerdal Municipality? |
Հիմնվել է | հունիսի 20, 1968 |
Մակերես | 23 կմ²[2] |
Կառավարում | Նորվեգիայի բնօգտագործման վարչություն |
Ռելիեֆը ծածկված է կուսական անտառներով, որտեղ աճում են եղևնիներ, սոճիներ ու կեչիներ։ Որոշ ծառեր ունեն մի քանի հարյուր տարվա պատմություն[6]։
Ազգային պարկը ունի նաև հարուստ Ֆաունա։ Այստեղ տարածված են հյուսիսային եղջերուն, արջերի տարբեր տեսակներ, ծառերին բնակվող չորքոտանիներ, անտառային թռչնատեսակներ և այլն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nationally designated areas (CDDA)
- ��� Gutulia nasjonalpark — Norwegian Environment Agency.
- ↑ Per Roger Lauritzen, Ole Vangen. Femundsmarka og Gutulia. Gyldendal, 2007 (Norges nasjonalparker. ISBN 978-82-05-37631-1
- ↑ Gunnar Borgos, Reidar Elven mfl. Femundsmarka, Gutulia. Luther, 1972 (Norges nasjonalparker. ISBN 82-531-4047-9.
- ↑ Kjell Hauge. «Gutulia» I: Den norske turistforenings årbok 1969.
- ↑ 6,0 6,1 Roald Evensen. «Gutulisetra – et kulturlandskap i fredet urskog» I: Den norske turistforenings årbok; 1987
Արտաքին հղումներ
խմբագրել- Գութուլիա ազգային պարկի քարտեզ(չաշխատող հղում) (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գութուլիա ազգային պարկ» հոդվածին։ |