Գլյուկոզայի ստուգման թեստեր
Գլյուկոզայի թեստերի բազմաթիվ տեսակներ կարող են օգտագործվել որոշակի ժամանակում արյան գլյուկոզի մակարդակը գնահատելու համար, կամ ավելի երկար ժամանակահատվածում՝ միջին մակարդակներ ստանալու կամ տեսնելու, թե որքան արագ է մարմինը կարողանում նորմայի բերել գլյուկոզայի փոփոխված մակարդակը։ Օրինակ՝ սնունդ ընդունելը հանգեցնում է արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Առողջ մարդկանց մոտ այս մակարդակները արագորեն վերադառնում են նորմայի՝ բջջային գլյուկոզայի կլանման ավելացման միջոցով, որը հիմնականում պայմանավորված է արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացմամբ։
Գլյուկոզայի ստուգման թեստեր | |
---|---|
Տեսակ | արյան բիոքիմիական հետազոտություն |
Գլյուկոզայի թեստերը կարող են բացահայտել ժամանակավոր/երկարատև հիպերգլիկեմիա կամ հիպոգլիկեմիա։ Այս վիճակները կարող են չունենալ ակնհայտ ախտանիշներ և կարող են երկարաժամկետ վնաս հասցնել օրգաններին։ Աննորմալ բարձր/ցածր մակարդակները, դանդաղ վերադարձը նորմալ մակարդակի այս պայմաններից որևէ մեկից և/կամ արյան շաքարի մակարդակը նորմալացնելու անկարողությունը նշանակում է, որ թեստավորված անձը, հավանաբար, ունի ինչ-որ բժշկական վիճակ, ինչպիսին է 2-րդ տիպի շաքարախտը, որը պայմանավորված է ինսուլինի նկատմամբ բջջային տոլերանտությամբ։ Այսպիսով, գլյուկոզայի թեստերը հաճախ օգտագործվում են նման վիճակները ախտորոշելու համար։
Թեստի միջոցներ
խմբագրելԹեստերը, որոնք կարող են իրականացվել տանը, օգտագործվում են արյան գլյուկոզի մոնիտորինգի ժամանակ այն հիվանդությունների համար, որոնք արդեն ախտորոշվել են բժշկական ճանապարհով, որպեսզի այդ հիվանդությունները հնարավոր լինի հսկել դեղորայքի և սննդի միջոցով։ Տնային թեստերի որոշ մեթոդներ ներառում են՝
- մատը ծակելու գլյուկոմետրի տեսակը - անհրաժեշտ է մատը 8-12 անգամ ինքնուրույն ծակել։
- Շարունակական գլյուկոզայի մոնիտոր - CGM-ն վերահսկում է գլյուկոզայի մակարդակը մոտավորապես յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։
Լաբորատոր թեստերը հաճախ օգտագործվում են հիվանդությունների ախտորոշման համար, և այդպիսի մեթոդները ներառում են՝
- անոթի վիճակում արյան թեստ (FBS), անոթի վիճակում պլազմայի գլյուկոզայի թեստ (FPG)․ ուտելուց 10-16 ժամ անց[1]։
- գլյուկոզայի հանդուրժողականության թեստ[2]. շարունակական փորձարկում։
- ճաշից հետո հետո գլյուկոզայի թեստ (PC)՝ ուտելուց 2 ժամ հետո։
- պատահական գլյուկոզի թեստ։
Որոշ լաբորատոր թեստեր չեն չափում գլյուկոզայի մակարդակը անմիջապես օրգանիզմի հեղուկներից կամ հյուսվածքներից, բայց դեռևս ցույց են տալիս արյան շաքարի բարձր մակարդակ։ Նման թեստերը չափում են արյան մեջ գլիկոզիլացված հեմոգլոբինի, այլ գլիոզիլացված սպիտակուցների, 1,5-անհիդրոգլիցիտոլի և այլնի մակարդակը։
Բժշկական ախտորոշման մեջ օգտագործվող թեստեր
խմբագրելԳլյուկոզայի թեստերը կարող են օգտագործվել որոշ բժշկական վիճակներ ախտորոշելու կամ հայտնաբերելու համար։
Արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ (հիպերգլիկեմիա) կարող է ցույց տալ ՝
- հղիության շաքարախտ. Շաքարային դիաբետի այս ժամանակավոր ձևն ի հայտ է գալիս հղիության ընթացքում, և գլյուկոզան վերահսկող դեղամիջոցների կամ ինսուլինի միջոցով կարող են բարելավվել։
- 1-ին և 2-րդ տիպի շաքարախտ կամ նախադիաբետ։ Եթե ախտորոշվում է շաքարախտ, գլյուկոզայի կանոնավոր թեստերը կարող են օգնել կառավարել կամ պահպանել վիճակը։ 1-ին տիպը սովորաբար նկատվում է երեխաների կամ դեռահասների մոտ, որոնց օրգանիզմը բավարար քանակությամբ ինսուլին չեն արտադրում։ 2-րդ տիպի շաքարախտը սովորաբար նկատվում է ավելորդ քաշ ունեցող մեծահասակների մոտ։ Նրանց օրգանիզմում ինսուլինը կա՛մ նորմալ չի աշխատում, կա՛մ բավականաչափ չի արտադրվում։
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։
- պանկրեատիտ։
- վահանաձև գեղձի անբավարար ակտիվություն։
Արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակ (հիպոգլիկեմիա) կարող է ցույց տալ ՝
- ինսուլինի չարաշահում
- սովամահություն
- վահանաձև գեղձի անբավարար ակտիվություն
- Ադիսոնի հիվանդություն
- ինսուլինոմա
- երիկամային հիվանդություն
Պատրաստում թեստավորման համար
խմբագրելՈրոշ թեստերի դեպքում կարող է պահանջվել գլյուկոզայի թեստավորումից առաջ անոթի լինել։ Օրինակի համար արյան շաքարի ստուգումը պահանջում է 10-16 ժամ տևողությամբ չսնվել թեստից առաջ։
Արյան շաքարի մակարդակը կարող է փոխվել որոշ դեղամիջոցների կողմից, և գլյուկոզայի որոշ թեստերից առաջ այդ դեղերից պետք է ժամանակավորապես հրաժարվեն կամ դրանց չափաբաժինները նվազեցվեն։ Նման դեղամիջոցները կարող են ներառել սալիցիլատներ (ասպիրին), հակաբեղմնավորիչ հաբեր, կորտիկոստերոիդներ, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ, լիթիում, միզամուղներ և ֆենիտոին։
Որոշ մթերքներ պարունակում են կոֆեին (սուրճ, թեյ, կոլա, էներգետիկ ըմպելիքներ և այլն)։ Առողջ մարդկանց արյան շաքարի մակարդակը հիմնականում էապես չի փոխվում կոֆեինի ազդեցության տակ, սակայն դիաբետիկների դեպքում կոֆեինի ընդունումը կարող է բարձրացնել այդ մակարդակները՝ ադրեներգիկ նյարդային համակարգը խթանելու ունակության շնորհիվ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Khatib, Oussama MN (2006). Guidelines for the prevention, management and care of diabetes mellitus. World Health Organization, Regional Office for the Eastern Mediterranean. էջեր 30, 37. ISBN 9789290214045. OCLC 76821700.
- ↑ MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Glucose tolerance test