Գիդոն Կրեմեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գիդոն Կրեմեր (լատվիերեն՝ Gidons Krēmers, անգլերեն՝ Gidon Kremer, փետրվարի 27, 1947[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի ջութակահար։
Գիդոն Կրեմեր | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Gidons Krēmers |
Ծնվել է | փետրվարի 27, 1947[1][2] (77 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Երկիր | ԽՍՀՄ, Լատվիա և Գերմանիա |
Ժանրեր | դասական երաժշտություն և ակադեմիական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, ջութակահար, դերասան և երաժիշտ |
Գործիքներ | ջութակ և երգեհոն |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Xenia Knorre?, Elena Bashkirova? և Tatjana Grindenko? |
Պարգևներ | |
Կայք | gidonkremer.net |
Gidon Kremer Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿրեմերը ծնվել է Ռիգայում։ Նրա հայրը հրեա էր, իսկ մայրը ուներ լատվիական և շվեդական ծագում։ Իր առաջին երաժշտական դասերը նա առել է իր հորից և պապից, որոնք իրենց հերթին պրոֆեսիոնալ ջութակահարներ էին։ Նա սկզբում սովորել է Ռիգայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ որ սովորել է Մոսկվայի Կոնսերվատորիայում՝ Դավիդ Օյստրախի դասարանում։ Թագուհի Եղիզաբեթի Երաժշտական Մրցութում և Մոսկվայում անցկացվող Չայկովսկու անվան միջազգային մրցույթում նա գրավել է առաջին մրցանակները։ Մոնրեալի ջութակահարների մրցույթում նա գրավել է երկրորդ մրցանակը, իսկ Նիկոլո Պագանինիի անվան ջութակահարների մրցույթում կրկին առաջին մրցանակը։ Այս մրցույթներում գրաված մրցանակները նրան հնարավորություն են տալիս սեփական կարիերա սկսկելու։ Նա ելույթ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի և դիրիժորների հետ։
Նա տալիս է վարպետության դասեր և մասնակցում է տարբեր երաժշտական փառատոների՝ Ֆերբիե (Շվեյցարիա), Զալցբուրգի փառատոն, Մյունխենի փառատոն և այլն։
Նա հանդես է գալիս բազմաթիվ երաժիշտների հետ նաև կամերային երաժշտության ասպարեզում՝ Մարթա Արգերիխ, Միշա Մայսկի, Յո-Յո Մա, Յուրի Բաշմետ, Քիմ Քաշքաշյան, Կլեմենս Հագեն և այլք։
Կրեմերը կատարարում է տարբեր ժամանակաշրջանների և տարբեր ժանրերի երաժշտություններ՝ Վիվալդիից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ։
1983 թվականին գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի մասին նկարահանված ֆիլմում Գիդոն Կրեմերը կատարել է ջութակահար Նիկոլո Պագանինիի դերը և նվագել է ֆիլմում հնչող երաժշտական մասերը։ Այժմ նա բնակվում է Գերմանիայում։ Կրեմերը կատարել է բազմաթիվ ձայնագրություններ։
Գործիքները
խմբագրելԱյսօր Գիդոն Կրեմերը ունի հիմնական երեք գործիք՝ 1641 թվականի Նիկոլո Ամատի, 1730 թվականի Գվարներիուս դել Ջեզու և 1734 թվականի Ստրադիվարիուսի "Բարոն Ֆեիլիշ" անունով ջութակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118566563, Record #1061624803 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիդոն Կրեմեր» հոդվածին։ |