Գեղաշեն (Կոտայքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաշեն (այլ կիրառումներ)
Գեղաշեն գյուղ, պատմական անունը ըստ 1893 թվականի Այսրկովկասի երկրամասի մարդահամարի տեղեկատուի Ջաթկռան, Կոտայքի մարզում, մարզկենտրոն՝Հրազդանից 50 կմ հարավ, Գեղամա լեռների արևմտյան փեշերին։Երևանից հեռու է 20 կմ, Աբովյանից 12 կմ։ Մակերես՝ 42.89 կմ², բարձրությունը ծովի մակերևույթից` 1590 մ։ Գեղաշեն է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին։
Գյուղ | ||
---|---|---|
Գեղաշեն | ||
Գեղաշեն գյուղը Հատիս լեռան ֆոնին | ||
Երկիր | Հայաստան | |
Գյուղ | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | |
Այլ անվանումներ | Ճաթղռան, Հրազդան | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4 221 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմական ակնարկ
խմբագրելՀայրենիքց դուրս ապրող հայությունը միշտ ձգտել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ և ապրել Հայստանում՝ հայրենիքում։ Գեղաշենցիների նախնիները նույնպես հասկացել են հայրենիքի արժեքը, հաստատակամորեն վերաբնակվել են և ստեղծել են իրենց նոր բնակավայրը։ Քչերն են գիտակցում, որ Գեղաշեն գյուղի պատմությունը ուղղակիորեն կապված է Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)ի և Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)ի հետևանքով կնքված պայմանգրերի հետ։
1827 թվականի մարտի 28-ին (ապրիլի 9 ին) Կովկասի առանձնակի կորպուսի գերագույն հրամանատար նշանակվեց գեներալ, իշխան Պասկևիչը՝Ալեքսեյ Երմոլով ի փոխարեն։ Ապրիլին Պասկևիչի բանակը մտավ Երևանի խանության տարածք։ Ցանկանալով կասեցնել Պասկևիչի բանակի առաջընթացը, օգոստոս ամսին Աբբաս-Միրզան 25-հազարանոց բանակով մտավ Երևանի խանություն և միացավ Հուսեին խանին։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը շրջապատում են Էջմիածինը։ Էջմիածինը պաշտպանում էր 500 զինվորներից կազմված Սեվոստոպոլի միավորումը և հարյուր կամավորական կռվողներից կազմված հայկական այրուձին։ Օգոստոսի 16 ին (օգոստոս 28) հետևակի գեներալ Ա․Ի․ Կրոսովսկու հրամանատարությամբ 3000 մարտիկները 12 թնդանոթներով օգնության հասան շրջապատված էջմիածնին։ Հաջորդ օրը գեներալ Ա․Ի Կրոսովսկու հրամանատարությամբ տեղի ունեցավ շեշտակի գրոհ և կորուստների մեծ գնով ճեղքում։ Մեծ կորուստների գնով՝ 1154 զինվոր, գեներալ Ա․Ի Կրոկովսկին դուրս հանեց Էջմիածինը շրջապատումից։ Աբասի և Հուսեինի միացյալ ուժերը կորցրեցին 3000 զինվոր և նահանջեցին։
1827 թվականի հոկտեմբերի 1 ին, գեներալ Իվան Պասկևիչի բանակը գրավեց Երևանի բերդը, հետևակի գեներել Գ․Ե․ Էրիստավի զորքերը շարժվեց Իրան և հոկտեմբերի 14 (26 հոկտեմբեր) գրավեց Թավրիզը։ Ռազմական անհաջողությունները ստիպեցին պարսկական կողմին սկսել բանակցություններ, բանակցությունների արդյունքում 1828 թվականի փետրվարի 10 (22 փետր․) կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը՝ Իրանի և Ռուսաստանի կայսրությունների միջև։ Պայմանագրով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները ամրագրված՝ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրով և Ռուսաստանի կայսրության մաս էր ճանաչում Երևանի և Նախիջևանի խանությունները։ Իրանի շահը պարտավորվում էր նաև ներում շնորհել բոլոր նրանց, ովքեր համագործակցել էին ռուսական կողմի հետ։ Բնականաբար նրանք, ովքեր կռվել էին ռուսական ուժերի հետ համատեղ, նրանք հեռացան և վերաբնակվեցին Երևանի խանության տարածքում։
1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության ներսում առաջացած ճգնաժամի հետևանքով։ 1827թ Նավարինի ծովային ճակատամարտում կրած պարտությունից հետո Մուհամմեդ երկրորդը առ ոչինչ հայտարարեց բոլոր օսման-ռուսական համաձայնությունները և դուրս վռնդեց ռուսահպատակներին իր երկրից, արգելեց ռուսական նավերի մուտքը Բոսֆոր։ 1828 թվականի ապրիլի 14 ին Ռուսական կայսրությունը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը Եվրոպայում, Դունայի վրա 150 հազարանոց Հուսեին փաշային դիմակայում էր գեներալ-ֆեդմարշալ, իշխան ՊԽ Վինտգենշտայնի 95 հազարանոց բանակը Կովկասում, 50 հազարանոց օսմանական բանակի դեմ կանգնած էր գեներալ իշխան Ի․Ֆ․ Պասկևիչի 25 հազարանոց բանակը։ Մինչև 1828 թվականի ապրիլին ռուս-օսմանական պատերազմը տարածաշրջանում ռուս-օսմանական սահմանը անցնում էր Ռիոնի գետի երկայնքով[2]։
1828 թվականի ապրիլից ռուսական բանակը անցավ հարձակման, օգօստոսի 10-ին օսմանական բանակը անձնատուր եղավ ու հանձնեց Բորժոմիի Կիրճի Աղցուրի ամրոցը՝ գեներալ-լեիտենանտ իշխան Վադաբոլսկուն։ Ացխուրի ամրոցի անկումից հետո օսմանական զորքերը շատ արագ նահանջեցին դեպի Էրզրում։ Գեներալ Պասկևիչը գրավեց Կարսը և Ադանան։ Գեներալ Ճավճավաձեի զորքերը հայկական միավորումնեի հետ գրավեցին Բայազետը,Դիադիոնը,Ալաշկերտը։ 1828 թվականի հուլիսի 9 ին ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Բայբուտի ամրոցը և դուրս եկան Տրապիզոն։ Ռուսական բանակի հաջողությունները Եվրոպական և Կովկասյան ուղղություններում ինչպես նաև Բոսֆորի և Դարդանելի վերահսկողությունը ստիպեցին օսմանյան իշխանությանը 1929 թվականին ստորագրելու Ադրիանապոլի հաշտության պայմանագիրը։ Այս պայմանագրով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր ռուսական կայսրության իշխանությունը՝ Երևանի և Նախիջևանի խանությունների վրա։ 1828 թվականի ապրիլին սկսված հերթական ռուս-օսմանական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ բնակավայրերի և հարակից գյուղերի հայ ազգաբնակչության մի մասը տեղափոխվեց Երևանի գավառ։
Գեղաշենցիների նախնիների մի ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Իրանի Խոյ և Սպահան քաղաքներից 1826-1828 թվականինների Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանություները միացվեցին Ռուսական կայսրությանը։Գեղաշենցիների նախնիների մյուս ճյուղը վերաբնակվել է Գեղաշենում Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Մուշ քաղաքներից և հարակից հայկական գյուղերից, 1828-1829 թվականի ռուս-օսմանական պատերազմի ավարտից հետո[3]։
Գյուղի հիմնադրման պատմությունը
խմբագրելԳեղաշենցիների նախնիները, 1828-1835 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտից, Մուշից, Խոյից, Սպահանից և հարակից հայկական գյուղերից։
Գյուղի առաջին բնակիչները ըստ ավանդույթի Խոյից ներգաղթած Գրիգոր իշխանի Սայադ, Մարգար, Բաբկեն, Ասատուր, Ազիզ զավակներն են իրենց տոհմով թվով 69 շունչ, կամ 13 տուն։ Խոյից են ներգաղթել Փարոնք, Թարվերդենք, Եղոյենք և Պողոսենք։ 1860-70 թվականներին Խաչատրյան Հայրապետի Ազգատոհմը եկել է Խոյից։ Տոնոյենց ազգատոհմը, Դավեենց ազգատոհմը, Խաչկանց տոհմը, Շահմուրադենց և Գինոսենց ազգատոհմը, Փանոսենց ազգատոհմը եկել է Սպահանից ։ Արևմտյան Հայաստանի Մուշից ներգաղթել է Մշեցեցոնց ազգատոհմը։ Արևմտյան Հայաստանի,Էրզրումի Վիլայեթի, Բայազեթի սանջակի ք․Ալաշկերտից ներգաղթել են Մուղսոնց ազգատոհմի հիմնադիրները, Բայազեթի սանջակի ք․Դիադենի հարակից՝ Ջուջան գյուղից Քոչարենց և Փլավների ազգատոհմերի հիմնադիրները։ Քոչարենց ազգատոհմի հիմնադիրը հուղարկավորված է Մուղսոնց Տուն ՝ Սարգսյան-Մկրտչյան տոհմին պատկանող գերեզմանաշարքում[4]։ Այս բոլորը տոհմերը ներգաղթել են և բնակվել են ներկայիս Գեղաշեն գյուղում երկու հոսքվ 1828-35 թ․թ․ և 1860-70թ․թ․ և ըստ այդմ բնակիչների թիվը 1831-ին պետք է լիներ նվազագույնը 300 մարդ։ Հետևաբար 1831 թվականի տվյալները չի համապատասխանում ներգաղթի ֆիզիկական տվյալներին[5]։
Բնակչություն
խմբագրելԳեղաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 69(300) | 1085 | 1759 | 2351 | 2451 | 2829 | 2959 | 3352 | 4020 | 3937[7] |
Մինչև 1935 թվականը կոչվել է Ճաթղռան։ 1935 թվականի հունվարի 3-ի որոշմամբ դարձել է Հրազդան, իսկ 1967 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով անվանվել է Գեղաշեն։
Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի և Խոյի գավառներից` 1829 – 35թվականներին և 1870-ին։
1831 թվական – 69 հոգի, որից 50-ը՝ հայ, 19-ը՝ իսլամ և 231 ներգաղթյալ հայ[3]
1873 թվական – 725 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 941 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 1085 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1084-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ
1904 թվական – 1035 հոգի
1914 թվական – 1587 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 1138 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 1663 հոգի
1919 թվական – 1834 հոգի
1922 թվական – 1667 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 1759 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 1748 հոգի, բոլորը՝ հայ[8]։
Գյուղի կառավարչական մարմինները
խմբագրելՀայաստանում գյուղատնտեսության կոլեկտիվացման կարևորագույն նախապայման հանդիսացավ Հայաստանի հեղկոմի 1920-ի դեկտտեմբերի 28-ի դեկրետով հռչակված հողի ազգայնացումը։ Առաջին կոոպերատիվ տնտեսությունները Հայաստանում ձևավորվեցին 1922-1924 թվականներին։ Տնտեսությունները արագ ծավալվեցին 1924-ից, երբ գյուղատնտեսության կոոպերատորների առաջին համագումարում ձևավորվեց Հայգյուղը կոոպերատիվը։Հայաստանի բոլոր գյուղերը սկզբունքորեն իրականացրել են կառավարչական նույն գործիքները՝ կոոպերատիվի խորհուրդներ,կոլտնեսության վարչություն,գյուղ Խորհուրդ։Խորհրդայն կառավարման վերջին շրջանում կոլեկտիվ տնտեսությունների Колхоз մի մասը դարձան սոցիալիստական տնտեսություներ՝ Совхоз:Գյուղի համայնքը անցել է կառավարման նշված համակարգերով՝ կոոպերատիվ տնտեսություն,կոլեկտիվ տնտեսություն և գյուղ խորհուրդ։ 1991 թվականին հետո գյուղ խորհուրդը վերանվանվեց և դարձավ համայնքապետարան[9]
Կոոպերատիվ տնտեսություն
խմբագրելՄի քանի հողի սեփականատերեր Հրանտ Հակոբի Հարությունյանի նախաձեռնությամբ, հենվելով պետության ընձեռնած հնարավորության վրա, միավորեցին իրենց բոլոր կարողությունները համատեղ տնտեսավարում և դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կոոպերատիվի (Товарищество по совместной обработке земли )անդամները պարտավոր էին համատեղ օգտագործման համար տրամադրել իրենց սարքավորումները, լծկան եզները , անասունները, տրանսպորտային միջոցները։
Ֆինանսական տարվա վերջում,եկամուտի բաշխշման ժամանկ, արտադրության միջոցների սեփականատերը ստանում է եկամտի որոշակի բաժին դրանց օգտագործման համար։ Այլ կերպ ասած, կոոպերատիվում եկամտի բաշխումն իրականացվում է ոչ միայն աշխատանքով, այլ նաև բաժնեմասով `կախված տրամադրված արտադրական միջոցների չափից։
Այս հիմունքներով 1928 թվականին գյուղի կոոպերատիվ տնտեսության առաջին նախագահ ընտրվեց Տոնոենց տոհմից Հրանտ Հակոբի Հարությունյանը[10]։ Կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։
1935-ին ԽՍՀՄ-ում ընդունվեց նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրությունը։ 1936 թվականից մինչև 1938թվականը ԽՍՀՄ-ի տարածքում բոլոր գյուղական արտադրական կոոպերատիվները վերակազմակերպվեցին։ 1938 թվականին ԽՍՀՄ-ում կար 250,000 կոլտնտեսություն։
1928 թվականին Հրանտ Հակոբի Հարությունյանի հիմնած կոոպերատիվը գործեց մինչև 1938 թվականը և համաձայն ԽՍՀՄ նոր մոդելի գյուղատնտեսական արտելի ստանդարտ կանոնադրության կոոպերատիվը վերակազմակերպվեց և 1938 թվականից սկսեց գործել որպես Колхоз։ Տնտեսությունը ուներ իր վարչությունը ,նախագհը ,հաշվպահը և կոմկուսի քարտուղարը։
Տնտեսություն
խմբագրելԳյուղի ներկայիս տնտեսական հզորությունները հիմնականում ձևավորվել են 1970-1991 թվականների Գեղաշենի կոլտնտեսության ստեղծած ժառանգության սեփականաշնորհման հետևանքով։
Արտադրություն
խմբագրելԳյուղում գործում են մի քանի արտադրական ընկերություններ, որոնց արտադրանքը հանրապետական նշանակություն ունեն։
Մեղվապահություն
խմբագրելԳյուղում մեղվապահությամբ սկսել են զբաղել 1970 թվականներից ,այդ տարիներից կոլտնտեսությունը կարողացավ պահել երեքհարյուր մեղվաընտանիք,կոլտնտեսության մեղվապահն էր Հովհաննես Բաբայանը։ Մասնավորների նախաձեռնությամբ գյուղում մեղվապահությունը սկսել է զարգանալ կոլտնտեսության մեղվապահությանը զուգահեռ։ 70 ականներում գյուղի հայտնի մասնավոր մեղվապահներն էին ապեր Կոստանը, Անդրանիկ Քոչարյանը։ Հակոբ Հայրապետի Խաչատրյանը կարողացել էր պահել 120 մեղվաընտանիք, տարեկան կարողացել է քամել տոննայի չափ մեղր, հիմնականում բարեգործությամբ բաժանել է մարդկանց, կարիքավորներին, մեղվափեթակները պատրաստել է իր ձեռքերով, հարմար, գեղեցիկ ու հավասարաչափ մեղվափեթակ տնակներ։
Զբոսաշրջություն
խմբագրելՀայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում ծ.մ 1600 մետր բարձրության վրա։ Գեղաշենից արևելք տարածվում է վայրի լեռնային բնությունը և ալպիական գոտին, որի թագն ու պսակն է համարվում Աժդահակ լեռը (3597 մ)։ Գեղամա լեռնավահանում է գտնվում նաև Ակնա լիճը՝ 3030 մ, 40 աղբյուր ջրհավաք ավազանը, Վիշապի լիճը, Ժայռապատկերները, Հատիս լեռը, Գութանասարը և Սևաբերդ կիկլոպյան ամրոցը։ Գյուղում առկա է ագրո տուրիզմի, էկո տուրիզմի, արկածային տուրիզմի, սպորտային տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Գեղաշեն գյուղը, գտնվելով Երևանի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա, մեծ ներուժ ունի ինչպես՝ ամառային, այնպես էլ՝ ձմեռային զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար։ Օգտագործելով Աժդահակ լեռան և հրաբխային կոների առկայությունը այս տարածաշրջանում՝ արկածային, սպորտային, էկո, ագրո, ջիպինգ, հեծանվային, դահուկային, պարապլանային տուրիզմի սիրահարներին առաջարկվում է. 1.Քայլարշավներ, լեռնահեծանվարշավներ և Ջիփինգ տուրեր դեպի Աժդահակ լեռ, Ակնա լիճ, Կապուտակ լիճ, Վիշապի լիճ, Ժայռապատկերներ՝ տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին,2.Վերելքներ Հատիս լեռ. քայլարշավային, լեռնագնացային, լեռնահեծանվային,պարապլանային արշավներ ողջ տարվա ընթացքում,3.Դահուկային արշավներ և վերելքներ Հատիս լեռ՝ 2529 մ, Գութանասար՝ 2299 մ, Սեղանասար՝ 3219 մ, Աժդահակ լեռ՝ 3597 մ, Պահակասար՝ 2673 մ։4.Սնկահավաք և բանջարհավաք արշավներ՝ ապրիլ-հուլիս ամիսներին Գեղամա լեռների նախալեռնային գոտում 5.Ագրո և գյուղական տուրիզմ, ինչպես նաև զբոսաշրջիկների գիշերակաց և հյուրասիրություն Գեղաշեն գյուղում առկա հյուրընկալ տներում, որոնցից է Աժդահակ հյուրատունը։
Նշանավոր իրադարձություններ
խմբագրել●1876 թվականին օծվել է Ս․ Գևորգ եկեղեցին։
●1912 թվականին բացվել է գյուղի դպրոցը, գեղաշենցիների համար կրթությունը և գիտությունը եղել է առաջին տեղում[11]։
●1918 թվականին մայիսին գյուղի կամավորների խումբը Ե․ Սարգսյանի գլխավորությամբ, Երևանի կամավորական ջոկատի կազմում,մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։
●1918-1921 թվականներին գյուղացիներից կազմված զինված ջոկատի պաշտպանական գործողություններ է իրականացել հարակից գյուղերի թուքերի դեմ։
●1928 թվականին հիմնադրվել է գյուղի առաջին կոոպերատիվ տնտեսությունը։
●1940 թվականին բացվել է միջնակարգ դպրոցի նոր շենքը ,որը գործել է մինչև 1987 թվականը։Գյուղի դպրոցը կոչվել է Ղուկաս Ղուկասյանի անունունով։
●1953 թվականին Պարգև Հակոբի Հայրապետյանը սեփականության իրավունքով ձեռք է բերել Մոսկվիչ 401 [12] մակնիշի գյուղի առաջին սեփական մեքենան։
●1955 թվականին գյուղը ունեցել է իր հեռախոսկայանը։
●1969 թվականին գործարկվել է Գեղաշեն Աբովյան երթուղային ավտոբուսը։
●1975 թվականին կառուցվել է հուշարձան – կոթող, Երկրորդ Համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ բանակի կազմում, հանուն հայրենիքի մարտնչած 428 գեղաշենցիների հիշատակը հավերժացնելու նպատակով ։
●1979-1987 թվականներին մասնակցել են Աֆղանստանի պատերազմին ԽՍՀՄ ԶՈՒ կազում։
●1991-1994 թվականներին մասնակցել են Արցախի պատերազմին կամավորականների ջոկատով։
●2016-2020 թվականներին մասնակցել են Արցախի պատերազմին կամավորականների ջոկատով և ՀՀ ԶՈՒ կազմում։
Քաղաքական անձինք
խմբագրել,Վերջին հարյուր տարվա պատմության մեջ Գեղաշենը տվել է պետական,հասարակական և քաղաքական գործիչներ։
Առաջին պետական,հասարակական և քաղաքական գործիչը Եփրեմ Սարգսյանն է, ծնված 1885(6) թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր,Ազգային Ժողովի երրորդ քարտուղար։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբության համահիմնադիր։ Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ,ՀՅԴ։
Գագիկ Հարությունյան, ՍՄԿԿ անդամ, ՀՀՇ անդամ։ ՀՀ վարչապետ,1991 դեկտեմբեր-1992 հուլիս։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախկին նախագահ, Տեղեկատվական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ։ ՀՀ Բարձրագույն Որակավորման դասի դատավոր։
Սուրիկ Ղազարյան, իրավագիտության դոկտոր /ԱՄՆ/, ՀՀ երրորդ որակավորման դասի դատավոր, ՌԲԳ Ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՌԲԳԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ և Արվեստի ԱՍՊԵՏ, արցախյան առաջին ազատամարտի մասնակից, 1990-95թթ Կոտայքի Շրջանային Խորհրդի պատգամավոր, Գեղաշենից։
Հրայր Սարգսյան, որակավորման չորրորդ դասի դատավոր։
Լևոն Սիմոնյան,
Սամվել Գրիգորյան
Արամ Ս․Մկրտչյան, անկուսակցական, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության համահիմնադիր և գործող վարչապետ։ Բարձրագույն դասի պատվավոր իրավարար,պատվավոր դոկտոր, իշխան, «DYNASTIC ORDEN OF THE FAMILY LUSINGIAN» միաբանության Ասպետ։
Սարգիս Սարգսյան, ՀՅԴ անդամ,պատմաբան,քաղաքական հասարակական գործիչ, հասարակագիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ հայերեն և ռուսերեն լեզուներով ,Արծնունիների տոհմին նվիրված մենագրության հեղինակ, 2019 թվական Մոսկվա։
Սիրակ Հովհաննիսյան ՀՅԴ անդամ, ԵՊՀ ,քաղ․գիտ․թեկնածու,դոցենտ,ինը քաղաքագիտ․գրքերի հեղինակ և համահեղինակ,յոթ գիտ․հոդված։ Հայաստան
Քաղաքական աքսորյալներ
խմբագրել1928-1943 թվականներին տարբեր մեղադրանքներով հինգ տասնյակից ավելի գյուղացիներ աքսորվեցին Սիբրիր, որոնց մի մասը այլևս չդարձավ :
Եփրեմ Սարգսյանը գյուղի առաջին քաղաքական աքսորյալն էր, ՀՅԴ անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի պատգամավոր էր, ով որպես Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ ,կրեց փետրվարյան ապստամբությանը ծանրությունը և պատասխանատվությունը։ 1918 թվականին Գեղաշենցիներից կազմված ջոկատով,Երևանի կամավորականների գնդի կազմում մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին։ 1921 թվականին Հայրենիքի փրկության կոմիտեի խորհուրդը գաղտի նիստ է անցկացնում Ճաթղռան գյուղում տեր հայր Գարեգին Սարգսյանի տանը[13]։Կոմիտեի հաջորդ գաղտնի ժողով է անցկացնում հարևան Զառ գյուղում այնուհետև հաստատվում է Երևանում։ 1921 թվականի փետրվարի 18-ին՝ Հայաստանում հակախորհրդային ապստամբությունը կազմակերպած Հայրենիքի փրկության կոմիտեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը[14]։
1921 թվականի մայիսին Հայրենիքի փրկության կոմիտեի զորամասերը մարտերով նահանջում են Դարալագյազ (Եղեգնաձոր)։Մայիսի սկզբներին Եփրեմ Սարգսյանը կարողանում է վերադառնալ հայրենի գյուղ որպեսզի վերջին անգամ տեսակցի իր հարազատների հետ; Այդ այցի մասին պատմել է գինոսեց Հունաի կինը ՝Արփո Սարգսյանը ,Եփրեմի հորեղբոր աղջիկը։Եփրեմ Սարգսյանը առավոտ շուտով սպիտակ ձիու վրա նստած, զինված, մտնում է գյուղ։ Տեսնում է բոլոր հարազատներին և ասում է, որ ինքը իր ընտանիքի հետ գնում է Զանգեզուր և այդես էլ նա այլևս չվերադարձավ իր հայրենիք այս պատմությունը պատմել է Արփո Սարգսյանը[3]։
1921 թվականի մայիսին Սյունիքը և Զանգեզուրը՝ Լեռնահայաստանը Նժդեհի առաջնորդությամբ հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն իրավահաջորդ։ Կառավարության մեջ մտան նաև Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները, կառավարության նախագահ հաստատվեց Սիմոն Վրացյանը։ 1921 թվականի հուլիսին կարմիր բանակը մտավ Զանգեզուր, Լեռնահայաստանի կառավարությունը, Հայրենիքի փրկության կոմիտեի անդամները և Եփրեմ Սարգսյանը իր ընտանիքով անցան Պարսկաստան։ Բնակվել է Լեհաստանում, Ռումինյայում, դասավանդել է հայերն։1939-1945 թվականները բնակվել է Գերմանիայի Շտուդգարտում քաղաքում։ 1945/6 թվականներին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելել,աշխատել ուսուցիչ,ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։ Մեկ ժողովածուի հեղինակ է[15][16],։
Արվեստի և գրականության գործիչներ
խմբագրելԳեղանկարիչներ
խմբագրել1970 թվականներից կապը Երևանի հետ դարձավ ամենօրյա ,որը հնարավորություն ստեղծեց գիտության և արվեստի ճյուղերում հակում ունեցող երիտասարդներին մասնագիտական կրթություն ստանալ Հայաստանում և Հայաստանից դուրս։
Կամո Ս․ Մկրտչյան ստեղծագործական անունը Գոնորգումախ, Հայաստանի նկարիչների միության անդամ,գործերից պահվուն են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ժամանակակից փիլիսոփայության մեջ ֆրագմենտարիզմ ուղղության հիմնադիր։ Անհատական ցուցահանդես Երևանում։ Ստեղծագործությունները ցուցադրվել են, ԽՍՀՄ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ։ Լավագույն ստեղծագործություններից է Տաքսի Բեռլին գործը[17]։ Rabanus-Maurus-Gymnasium կրթօջախի սրահի պանոի հեղինակ ։ Բնակության երկիրը ԱՄՆ,Լոս Անջելես։
Քրիստինե Հովհաննեսի Հովսեփյան,
Թամարա Սևակի Դավթյան։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ
Հովհաննես Վազգենի Հովսեփյան;
Արթուր Ժորայի Խաչատրյան։
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ռշտունի/Սեյրան/ Գեորգիի Վարդանյան,
Արտավազդ Թադևոսյան,
Վաչագան Ջանիբեկի Ղազարյան, ԱՐՓԻՄԵԴ դեղագործական միավորման Գլխավոր Տնօրեն։
Վաչե Ռաշիդի Քոչարյան,
Նորայի Հայրապետյան,
Նեկտար Ղազարյան,
Անի Ղազարյան, դեղագիտական գիտությունների թեկնածու։
Հովհաննես Ղազարյան։
ՔԻՄԻԿՈՍ, ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐ
Աստղիկ Սուրենի Սիրունյան,
Լիպարիտ Նավասարդյան,
Լուսինե Յուրիի Սահակյան, քիմիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Դեղագիտության ԳԽ անդամ։
Հովհաննես Յուրիի Սահակյան, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխատում է Տարտուի համալսարանի գենետիկայի ամբիոնում։
ՖԻԶԻԿՈՍՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐ
Հենզել Գուրգենի Հարությունյան,
Վահան Ռաշիդի Քոչարյան,
Յուրիկ Բախշիկի Սահակյան,
Ժորա Գերասիմի Մաթևոսյան։
Երաժիշտներ
խմբագրելԳեղաշենի երաժիշտները հիմնականում ինքնուս էին կամ սովորում էին նվագել գյուղի ինքնուս վարպետներից մեկի մոտ։Խորհրդային վերջին տարիներին հնարավորություն էր ստեղծվել երաժշտական կրթություն ստանալ երաժշտական ուսումնական հաստատություններում։
Գուսան Օնիկը՝ Օնիկ Մկրտչյանը ամենահայտի ինքնուս երաժիշտը քյամանչահար էր։ Երկար տարիներ համագործակցել է պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի «Սայաթ-նովա»[18] աշաուղական անսամբլի հետ։Գուսան Օնիկի վերջին հանդիպումը հայրենի գյուղի դպրոցականների հետ։
Մեծ հեղինակություն ուներ ինքնուս երաժիշտ ակարդիոնահար Աշոտ Բալաբեկի Սարգսյանը,նա երկար տարիներ նվագել էր հանրահայտ երգչուհի Արև Բաղդասարյանի «Բարեկամություն» երգի և պարի համույթում[19]։
Տիգրան Մ․ Միքաելյանը ավարտել է Ս․Պետերբուրգի կոնսերվատորյան։ Ջութակահար,դոկտոր,նվագախմբի դիրիժոր,հանդես է գալիս համերգային ծրագրերով ԵՄ,ՌԴ,Չինաստան։ Գործունեությունը՝, դասական երաժշտության համերգային ծրագրերի ներկայացում, բնակության երկիրը Գերմանիա։
Լրագրողներ
խմբագրելՎերջին հարյուր տարվա ընթացքում գեղաաշենում ծնվել նաև գրողներ և լրագրողներ ովքեր կարողացել են հասարակությանը տալ նոր ուղղենիշներ։ Լրագրողական մշակույթին շատ բարձր տիրապետում էր Սեյրան Մկրտչյանը՝,վերջին ելույթը ՀՀ Գրողների Միությունում,2004 նա իր լրագրողական գործունեությունը սկսել է 1959-1980 թվականներին Համագործակցել է Հայաստանի Հանրային Ռադիոյի, «Սովետական Մանկավարժ» ամսագրի,«Հայրենիքի Ձայն» թերթի և «Արշալույս» շրջանային թերթի հետ։Պատմության ուսուցչուհի Հայաստան Հակոբյանը 1965-75 թվականները համագործակցել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի հետ։Հ․Հակոբյանի շնորհավորական ուղղերձը Գեղաշենի դպրոցի 100 ամյակի կապակցությամբ,2013։Սլավա Հովհաննիսյանը երկար տարիներ մինչև 1991 թվականը աշխատել է հեռուստապետկոմի լուրերի բաժնում,որպես պատասխանատու։Գոհար Սարդարյանը աշխատել է շրջանային «Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր։Լալա Հակոբյանը աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում։Լավագույն լրագրողական հատկանիշնորով է օժտված Սարգիս Սարգսյանը ,ով նաև «Հայաստաի Ձայն» թերթի ներկայացուցիչն է Մոսկվայում։ Սարգիս Սարգսյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է որոնք հրապարակվել են 1998 թվականին ՌԴ և ՀՀ կենտրոնական մամուլում։ Երիտասարդ սերնդից լրագրողական դաշտում է նաև Սերգե Առաքելյանը,նա աշխատում է «Հրապարակ» թերթում։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳեղաշենում կա 1863 թ.-ի եկեղեցի և մատուռ՝ Կապույտ խաչ խաչքարով (X դար)։ Գյուղից մոտ 3 կմ արևելք գտնվում է Քյամալ գյուղատեղի, իսկ 3 կմ հարավ՝ Սուրբ Սարգիս մատուռը (XVII դ.)։ Գյուղի տարածքում կան Ուրարտական շրջանի մշակութային շերտեր։
-
Կապույտ Խաչ (10-րդ դար) և մատուռ, գ. Գեղաշեն
-
Կապույտ Խաչ, խաչքար (10-րդ դար), գ.Գեղաշեն
-
Գեղաշենի Սուրբ Թաթոս-Առաքելի եկեղեցի
Պատկերասրահ
խմբագրել-
Գեղաշեն գյուղը Սուրբ Սարգիս մատուռից
-
Գեղաշենի Աղմաղան սարատեղը Պահակասար լեռան գագաթից-2673մ
-
Գեղաշենի Աղմաղան սարատեղը Պահակասար լեռան փեշին-2500մ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը
- ↑ Потто Василий Александрович Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях, Издательство: Тип. Е. Евдокимова ,год издания 1887-1889
- ↑ 3,0 3,1 3,2 Ա․Ս․Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008
- ↑ Արամ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008
- ↑ Գ․Ասատրյան «Կոտայքի Գեղաշենի պատմությունը»,գիրք հրատ��րալված 1997
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա․Ս․Մկրտչյանի հոդվածի հիմքով,Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
- ↑ Գեղաշենի համայնքապետարան(չաշխատող հղում)
- ↑ Գ․Ասատրյան «Կոտայքի Գեղաշենի պատմությունը»,գիրք հրատարալված 1997 ։
- ↑ «Գեղաշենի դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Մոսկվիչ 401
- ↑ Ա․ Մկրտչյան, հոդված «Հիշողություններ Եփրեմ Սարգսյանի մասին » 2009
- ↑ Ս․Վրացյան Հայաստանի Հանրապետություն, վերահրատարակություն 1993,Երևան,ISBN 5-540-01-452-9
- ↑ Քաղվածք, պատմության ուսուցչուի Հ․Հակոբյանի 1950-2000,արխիվային նյութերից
- ↑ Գ․Ասատրյան «Կոտայքի Գեղաշենի պատմությունը»,գիրք հրատարակված 1997
- ↑ Տաքսի Բեռլին
- ↑ ««Սայաթ-նովա» աշուղական անսամբլ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ա․ Մկրտչյան, հոդված «Գեղաշենի պատմության շուրջ» 2008
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեղուների թանգարան․ Միակն իր տեսակի մեջ Արխիվացված 2021-03-04 Wayback Machine
- Ի՞նչ բացահայտեց Գերմանիայից եկած պատմությունը...
- «Կոտայքի Գեղաշենի Պատմությունը», Գ․ Ասատրյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1997 թ․
- Սեյրան Մկրտչյան, ելույթ ՀՀ Գրողների Միություն, ք․ Երևան, 2004 թ
- Գեղաշենի մարզական կոմիտեի մասին նյութը տրամադրեց Կ․Հայրապետյանը իր անհատական արխիվից,2000թ․։