Բենիկ Հարությունյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարությունյան (այլ կիրառումներ)
Բենիկ Նիկոլայի Հարությունյան (հունիսի 8, 1946, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1992), բուժծառայության գնդապետ։
Ծնվել է | հունիսի 8, 1946 (78 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հաթերք, Մարդակերտի շրջան, ԼՂՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ |
Պաշտոն | Տնօրեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1964-1970 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1977-1979 թվականներին՝ Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի վիրաբուժության գծով հատուկ կլինիկական օրդինատուրան, 1987-1989 թվականներին՝ Մոսկվայի Իվան Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության գծով դոկտորանտուրան։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1970-1972 թվականներին եղել է Խորհրդային բանակի գնդի ավագ բժիշկ, 1972-1974 թվականներին աշխատել է Արագածի շրջանում որպես գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, վիրաբույժ, 1974-1977 թվականներին՝ Վարդենիսի բուժմիավորման գլխավոր բժիշկ, 1979-1980 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության բուժական վարչությունում, 1980-1983 թվականներին՝ Մալիի հանրապետության Գաբրիել Տուրէի անվան հոսպիտալում որպես ավագ վիրաբույժ, 1983-1984 թվականներին՝ Չարենցավանի քաղաքային հիվանդանոցում, գլխավոր բժիշկ, վիրաբույժ, 1984-1987 թվականներին՝ Հրազդանի բուժմիավորման գլխավոր բժիշկ, վիրաբույժ, 1990-1993 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, 1991-1992 թվականներին՝ ՀՀ ԱՆ բուժ-կանխարգելիչ օգնության գլխավոր վարչության պետ, 1992-1993 թվականներին՝ ԵՊԲՀ աղետների բժշկության ամբիոնի վարիչ, 1993-1995 թվականներին՝ ՀՀ ՊՆ Ռազմաբժշկական վարչության պետ, 1993-1997 թվականներին՝ ԵՊԲՀ ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ, 2001 թվականից՝ ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, 2002 թվականից՝ ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 2003-2011 թվականներին՝ ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի վերականգնողական թերապիայի և կուրորտաբանության ամբիոնի վարիչ, 2010 թվականից՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ռազմաբժշկական հարցերով, 2011 թվականից՝ ԵՊԲՀ ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ[1][2]։
Անդամակցություն
խմբագրել- «Արցախ» Հայրենակցական ԲՄ նախագահության անդամ (1998)։
- Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ (1998)
- Ռուսաստանի Դաշնության Բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ (2001)։
- «Բալնեոլոգների և կուրորտաբանների հայկական ընկերության» նախագահ (2004)։
- «Առողջապահության կազմակերպիչների միավորում» Հ/Կ նախագահության անդամ (2006)։
- ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ (2008)։
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ բարձրագույն պարգև, «Առողջապահության գերազանցիկ» մեդալ
- «Պատվո նշան» շքանշան
- «Պիրոգովի մեդալ» շքանշան
- «Գիտության և արվեստի ասպետ» շքանշան
- «Վերնադսկու ոսկե աստղ» շքանշան
- «Չիժևսկու ոսկե մեդալ շքանշան
- «Ռոբերտ Կոխի ոսկե մեդալ»
- ՀՀ զինված ուժերի 20-ամյակի ոսկե մեդալ
- ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բենիկ Նիկոլայի Հարությունյան, Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Բենիկ Հարությունյանի կենսագրությունը ՀՀ ԱՆ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիկ Հարությունյան» հոդվածին։ |