Բարբարա (երգչուհի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարբարա (այլ կիրառումներ)
Բարբարա, Մոնիկ Անդրե Սերֆ (ֆր.՝ Barbara, Monique Andrée Serf, հունիսի 9, 1930[2][3][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5][1] - նոյեմբերի 24, 1997[3][4][6][…], Նյոյի սյուր Սեն[1][5]), ֆրանսիացի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող։
Բարբարա ֆր.՝ Monique Serf[1] | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1930[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5][1] |
Մահացել է | նոյեմբերի 24, 1997[3][4][6][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[1][5] |
Գերեզման | Բանյոյի գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեղինակ-կատարող, երգչուհի, բանաստեղծուհի, ստուդիական երաժիշտ, կոմպոզիտոր և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Barbara (singer) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀայրը՝ հրեա Ժակ Սերֆ (1904—1959), մայրը՝ Էսթեր Բրոդսկայա (1905—1967), ծնվել է Տիրասպոլում[8][9][10]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը հետևում էր հակասեմիտիզմին։ Պատերազմից հետո Մոնիկը սկսել է սովորել Փարիզի Երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում, դասընթացը չի ավարտել։ Սկսել է երգել օպերետում։ 1940-ական թվականների վերջին հայրը թողել է ընտանիքը։ 1950 թվականին Մոնիկը հեռացել է Փարիզից, հանդես է եկել Բելգիայի կաբարեում Բարբարա Բրոդի անունով (տատիկի պատվին)։ 1950- ական թվականների կեսերին երգել է փարիզյան ոչ մեծ կաբարեներում, սկսել է երգել ստեղծել, 1959 թվականին ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը՝ Բարբարա ծածկանվամբ։ 1960 թվականին ձայնագրել է Ժորժ Բրասենսի երգերով ձայնասկավառակ, որը Շարլ Կրոյի ակադեմիայի մրցանակը (1965 թվականին նա կրկին արժանացել է այդ մրցանակին)։ 1961 թվականին հայտնվել է նրա ձայնասկավառակը Ժակ Բրելի երգերի ձայնագրությամբ։
Հետագայում մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Բրասենսի, Ջոնի Հոլիդեյի հետ, օգնել է կատարողական կարիերայում Սերժ Ռեջանիին, եղել է Ժերար Դեպարդիեի ընկերը։ Մեծ հաջողությամբ համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Բելգիայում, Իսրայելում, Շվեյցարիայում։ Երգել է Օլիմպիա և այլ խոշորագույն համերգային սրահներում։ Խաղացել է Բրելի, Ժան-Կլոդ Բրիալիի, Մորիս Բեժարի ֆիլմերում։ 1968 թվականին հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում Միխայիլ Բարիշնիկովի հետ միասին։
Աշխատել է հիշողությունների գրքի վրա, սակայն անսպասելիորեն մահացել է սննդային թունավորումից։ Թաղված է փարիզյան Բանյո գերեզմանատանը։
Ընտրյալ սկավառակագրություն
խմբագրել- Barbara à l’Ecluse (1959)
- Barbara chante Brassens (1960)
- Barbara chante Jacques Brel (1961)
- Dis, quand reviendras-tu? (1964)
- Barbara chante Barbara (1965)
- Ma plus belle histoire d’amour (1967)
- Le Soleil noir (1968)
- Madame (1970)
- L’Aigle noir (1970, миллион экземпляров были проданы за первые 12 часов)
- La Fleur d’amour (1972)
- Amours incestueuses (1972)
- La Louve (1973)
- Seule (1981)
- Il me revient (1996)
- Femme piano (1997, избранное, 2 CD)
Ֆիլմագրություն
խմբագրել- 1975՝ «Ես ծնվել եմ Վենետիկում» Մորի Բեժար
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.nytimes.com/1997/11/26/arts/barbara-67-a-french-singer-who-wrote-melancholic-songs.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://actu.fr/societe/toussaint-ces-10-celebrites-enterrees-dans-des-cimetieres-des-hauts-de-seine_46066982.html
- ↑ Jewish Women's Archive
- ↑ Ֆրանսիայի հայտնի շանսոնյեներից մեկն ունի տիրասպոլյան արմատներ(չաշխատող հղում)
- ↑ Tarbes. Les deux aigles noirs de Barbara
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգչուհու հիշատակի ասոցիացիայի կայք Արխիվացված 2012-03-17 Wayback Machine (ֆր.)
- Les Entretiens De L’Écluse
- Barbara scènes / coulisses Արխիվացված 2006-11-16 Wayback Machine
- Սկավառակագրություն
- Վիդեո
- Պատմություն-դասախոսություն Բարբարայի մասին (հեղինակ՝ Նատալիա Մեերովիչ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա (երգչուհի)» հոդվածին։ |