Արմինե Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմինե Միքայելի Մինասյան (հունվարի 1, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-նեֆրոլոգ, պուլմոնոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի վարիչ[1][2]։
Ծնվել է | հունվարի 1, 1953 (71 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Հայաստան, Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-նեֆրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրմինե Մինասյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 1-ին Երևանում։ 1959-1969 թվականներին սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1969 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ, որն ավարտել է 1975 թվականին։ 1975-1976 թվականներին անցել է ինտերնատուրա։
1976-2011 թթ. աշխատել է ներքին հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ
1983 թ. թեկնածուական թեզի պաշտպանություն և հաստատում[3],
2005 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ,
2015 թ. ստացել է դոկտորի գիտական աստիճան բժշկագիտություն մասնագիտությամբ,
2016 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ,
2011թ.-ից մինչ օրս Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր խորհրդատ��ւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ » ԲԿ-ում։
Գիտական գործունեություն
խմբագրել1983 թ. թեկնածուական թեզի պաշտպանություն
1976 թ. մինչ օրս մասնակցություն բազմաթիվ բժշկական համաժողովների, կոնգրեսների Հայաստանում և արտերկրում (ESC, UEG )
1996 թ. USA, N. Y., Albany - պետական բժշկական կենտրոն
Որակավորում սրտաբանության եւ գաստրոէնտերելոգիայի ոլորտում
1975 թ.-ից մինչ օրս 9 ձեռնարկ (7` անգլերենով), 80 գիտական հոդված
2010 թ. AAF/OMI Program: Internal Medicine seminar
2014 թ. OMI Observership in Cardiology
Մրցանակներ
խմբագրել- ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ, 2010
- Թերապևտների եվրոպական ասոցիացիայի դիպլոմ, 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Թերապիայի թիվ 3 ամբիոն
- ↑ Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի վարիչ, Արմինե Մինասյան
- ↑ «Արմինե Մինասյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)