Անտոն Քոչինյանի կիսանդրի (Վահագնի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Քոչինյանի կիսանդրի (այլ կիրառումներ)

Անտոն Քոչինյանի կիսանդրի, գտնվում է Լոռու մարզի Վահագնի գյուղի դպրոցի բակում։

Անտոն Քոչինյանի կիսանդրի
Տեսակքանդակ
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Հեղինակ

խմբագրել

Պատմություն

խմբագրել

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Անտոն Քոչինյանի ծննդավայրում 2013 թվականի հոկտեմբերին Վահագնի գյուղի դպրոցի բակում տեղադրվեց պետական, կուսակցական գործչի կիսանդրին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Անտոն Քոչինյանի պետական հոբելյանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը և պաշտոնատար այլ անձինք[1]։

Անտոն Քոչինյանին նվիրված կիսանդրի կա նաև Երևանում (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)[2]։

Տես նաև

խմբագրել

Անտոն Քոչինյանի կիսանդրի (Երևան)

Ծանոթագրություններ

խմբագրել