Անտոն Քոչինյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անտոն Երվանդի Քոչինյան (նոյեմբերի 25, 1913(1913-11-25), Վահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական և պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Անտոն Քոչինյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1913(1913-11-25)
ԾննդավայրՎահագնի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1] (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
 Anton Kochinyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (Երևան, 1935 թվական), ՀԱՄԿ(բ)Կ կենտկոմին կից կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1946 թվական), ԽՄԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (Մոսկվա, 1959 թվական)։

1935-1937 թվականներին աշխատել է շրջանային թերթերում, եղել խմբագիր։ 1937 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Ազիզբեկովի շրջկոմի առաջին քարտուղար, 1938 թվականին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, 1939 թվականին՝ առաջին քարուղար։ 1946 թվականին ընտրվել է ՀԿ (բ) կ կենտկոմի քարտուղար, 1952 թվականի հունվարին՝ ՀԿ (բ) կ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար, նոյեմբերին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, մինչև 1966 թվականի հունվար։ ԽՍՀՄ (1950-1975 թվականներ) և ՀԽՍՀ (1951-1975 թվականներ) Գերագույն խորհրդի պատգամավոր։

Քոչինյանը մեծ ներդրում ունի երկրի տնտեսական և մշակութային առաջընթացում։

Նրա պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է Անտոն Քոչինյանին, որը հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը։ Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Եղեռնի հուշարձանը։

Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղադրվել են նրա կիսանդրիները Երևանում և Վահագնի գյուղում։

Հիշատակ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Քոչինյան» հոդվածին։