Աննա Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Գուրգենի Գաբրիելյան (դեկտեմբերի 3, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մոլեկուլային կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1999 թ.): Գուրգեն Գաբրիելյանի դուստրը։
Աննա Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1941[1] (83 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Հայր | Գուրգեն Գաբրիելյան |
Կենսագրություն
խմբագրելԱննա Գաբրիելյանը ծնվել է 1941 թվականին Երևանում դերասան Գուրգեն Գաբրիելյանի ընտանիքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1966-2002 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, 1981-1990 թվականներին՝ մոլեկուլային կենսաֆիզիկայի խմբի, 1990-2002 թվականներին՝ նուկլեինաթթուների լաբորատորիայի վարիչ, 2002 թվականից՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1966-1986 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
Աշխատանքները վերաբերում են նուկլեինաթթուների կոնֆորմացիաների վրա միջավայրի, լիգանդների, սպիտակուցների ազդեցությանը փորձանոթային (in vitro) պայմաններում։ Ուսումնասիրել է խիտ աղային լուծույթներում երկպարույր ԴՆԹ-ի մոլեկուլների արտասովոր հատկությունները՝ «անիոնային էֆեկտը», նաև ԴՆԹ-ի եռապարույր ձևի հատկությունները և այն կազմավորող օլիգոնուկ-լեոտիդների կայունացման ուղիները[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1912
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.