Անդրիա Շտամպար
Անդրիա Շտամպար (խորվ.՝ Andrija Štampar, սեպտեմբերի 1, 1888[1], Brodski Drenovac - հունիսի 26, 1958[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ բժիշկ, հիգիենաբան, սոցիալական բժշկության ոլորտի գիտնական, Զագրեբի համալսարանի ռեկտոր (1945-1946)։ Եղել է բժշկության դոկտոր (1911), Խորվաթիայի գիտությունների ու արվեստի ազգային ակադեմիայի նախագահ (1947-1958)։
Անդրիա Շտամպար խորվ.՝ Andrija Štampar | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1888[1] |
Ծննդավայր | Brodski Drenovac |
Մահացել է | հունիսի 26, 1958[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | գիտնական և բժիշկ |
Աշխատավայր | Զագրեբի համալսարան |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադիրներից է, նրա առաջին ասամբլեայի նախագահը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1888 թվականի սեպտեմբերի 1-ին։ 1906 թվականին բժշկություն է ուսանել Վիեննայում։ 1909 թվականին սկսել է «Հասարակական առողջապահության գրադարան» մատենաշարով գրքույկների լույսընծայումը, որոնցում քննարկվել են առողջության ու հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ բազմաթիվ հարցեր։ 1911 թվականի դեկտեմբերին նա ստացել է բժշկության դոկտորի կոչում։
1919-1931 թվականներին հանդիսացել է Հասարակական առողջապահության նախարարության առաջին ղեկավարը։ 1920-ական թվականներին առաջ է քաշել առողջապահության առաջադեմ գաղափարներ, որոնց իրականացումը, սակայն, կտրուկ նվազել է՝ 1929-1934 թվականների տնտեսական ճգնաժամով պայմանավորված։
Հիմնադրել է Հարավսլավիայում հասարակության առողջապահության ծառայությունը և ստեղծել սոցիալական ու բժշկական մի շարք հաստատություններ։
Հենվելով աշխարհի առաջադեմ փորձին՝ կոնֆլիկտի մեջ է մտել բժշկության կոմերցիականացման հետ։ Ունենալով սոցիալ-դեմոկրատական հայացքներ՝ երկրի իշխող շրջանակների կողմից հալածանքների է ենթարկվել։ 1931 թվականին ստիպված է եղել լքել պաշտոնը։
Որպես Ազգերի լիգայի դեսպան-փորձագետ առողջապահության պահպանման հարցերով աշխատել է Չինաստանում։
Շտամպարը մեկ տարվա ընթացքում այցելել է չինական 16 նահանգ՝ ամենուր զբաղվելով առողջապահական մարմինների ստեղծմամբ։ «Չինաստանում անթիվ օտար մասնագետների մեջ շատ քիչ են, գուցե ընդհանրապես չկան այնպիսի մարդիկ, որոնք այդքան ջանքեր են գործադրում»[2]։
Հարավսլավիայում կոմունիստական կառավարության հաստատվելու հետ Շտամպարը մասնակցել է երկրում առողջապահության զարգացմանը։ Լայն ճանաչում է ստացել նրա գործունեությունը՝ կապված հիգիենաբանության խոշոր դպրոցի հիմնադրման հետ։
Պատասխանատվություն է ստանձնել Զագրեբի համալսարանի բժշկական ֆակուլտետում կատարվող բարեփոխումների, բուժքույրերի քոլեջի հիմնադրման, Ռիեկայում բժշկական դպրոցի ստեղծման համար[3]։
Խորվաթիայում հասարակության առողջապահության արդյունավետ համակարգ է հիմնադրել և առանցքային դեր կատարել «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» հիմնադրման գործում։
1948 թվականին իր երդմնակալության ճառի ժամանակ Շտամպարը հստակ հայտարարել է, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» պետք է աշխարհում խաղաղության ու ազգերի փոխըմբռնման ամրացման առաջնագծում լինի։
Եղել է ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդի առաջին փոխնագահը։
1947-1958 թվականներին գլխավորել է Խորվաթիայի գիտությունների ու արվեստի ազգային ակադեմիան։
Մահացել է 1958 թվականին։ Թաղված է Միրոհոյ գերեզմանատանը։
Հիշատակ
խմբագրել- Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հիմնադրվել է Հասարակության առողջապահության դպրոց, որը կրում է Անդրիա Շտամպարի անունը[4]
- Շտամապարի անունով է կոչվել Զագրեբի գրադարանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Три новогодние мечты Ху Ши (1933, 1935, 1937 гг.)
- ↑ Theodore M. Brown and Elizabeth Fee (2006 թ․ օգոստոս). «Andrija Stampar». American Journal of Public Health. 96: 1383. doi:10.2105/AJPH.2006.090084. PMC 1522122. PMID 16809579.
- ↑ Švigir, Mihovil, ed. (2010). Mirogoj (PDF). Zagreb Tourist Board. էջ 70. ISBN 978-953-228-055-5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրիա Շտամպար(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիա Շտամպար» հոդվածին։ |