Անապեստ, Վերջատանջ (հունարեն՝ ἀνάπαιστος - ետ մղված), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։

Բանաստեղծական ոտք
Երկվանկ
˘ ˘պիռհիքոս, շեշտանկում
˘ ¯յամբ
¯ ˘քորեյ, մեծասար
¯ ¯սպոնդեյ
Եռավանկ
˘ ˘ ˘տրիբրախ
¯ ˘ ˘դակտիլ, ստեղն
˘ ¯ ˘ամֆիբրաքոս, քողաղոտ
˘ ˘ ¯անապեստ, վերջատանջ
˘ ¯ ¯բաքխիուս
¯ ¯ ˘անտիբաքխիուս
¯ ˘ ¯կրետիկ, ամֆիմակր
¯ ¯ ¯մոլոսուս

Հին հունական պոեզիայում այդպես էին կոչում սկզբում երկու կարճ և վերջում մեկ երկար վանկ ունեցող ոտքը։ Ժամանակակից վանկա-շեշտական տաղաչափության մեջ անապեստը բաղկացած է երկու անշեշտ և վերջում մեկ շեշտված վանկից։ Այսպիսով՝ անապեստյան տողի մեջ շեշտ են կրում 3, 6, 9, 12-րդ վանկերը։

Անապեստյան չափը լայնորեն օգտագործվում է նաև հայ բանաստեղծության մեջ, քանի որ համապատասխանում է հայերենի հիմնական սկզբունքին (շեշտը բառի վերջին վանկի վրա)։ Գրվել են երկու, երեք և ավելի ոտքերից բաղկացած անապեստյան տողեր[1]։ Օրինակ.

Դու բյուրե՛ղ բարձունքու՛մ մի երա՛զ՝
Լուսազա՛րդ, և քնքու՛շ, և գողտրի՛կ,
Մի երա՛զ սրբափա՛յլ և անհա՛ս,
Հավիտյա՛ն հեռավո՛ր մի աստղի՛կ։
(Ավետիք Իսահակյան)

Աղբյուրներ

խմբագրել
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.


Վանկաշեշտային չափեր

Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ